+374 10 605555
EvocaOnline

Հայտարարություններ

Բաց հրապարակային մրցույթ

  «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ-ն հայտարարում է բանկի 2019թ. գործունեության արտաքին աուդիտ իրականացնող անձի ընտրության բաց հրապարակային մրցույթ։

  Մրցույթին մասնակցության հայտերն ընդունվում են  յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 9.30- 17.00, ք.Երևան, Հանրապետության 44/2 հասցեում, Բանկի ՄՌԿ բաժնում։ Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 10.04.2019թ, ժամը 16.30։

  Հայտատուները պետք է ներկայացնեն`

  1. Հայտատուի լրիվ անվանումը, գտնվելու վայրը՝ հասցեն, հեռախոսահամարը և կապի համար այլ անհրաժեշտ տվյալներ:
  2. Արտոնագրի պատճեն:
  3. Հայաստանի Հանրապետությունում տվյալ կազմակերպության կողմից բանկային աուդիտի անցկացման մասին առնվազն վերջին երեք տարվա տեղեկատվություն:
  4. Աուդիտի աշխատանքներին մասնակցող աշխատակիցների որակավորման մակարդակի և աշխատանքային փորձի վերաբերյալ տեղեկություններ:

  Հայտատուն անհրաժեշտ տեղեկությունները պետք է ներկայացնի երկու  փակ ծրարներով։ Առաջին ծրարում` տեխնիկական առաջարկներ,երկրորդ ծրարում` ֆինանսական առաջարկներ։

  Մրցույթը անցկացվում է համաձայն Բանկի ներքին կանոնակարգի պահանջների։ Մրցութային հանձնաժողովը մինչև մրցույթի հաղթողին որոշելու օրը, իրավունք ունի հրաժարվել մրցույթն անցկացնելուց՝ այդ կապակցությամբ կայացնելով պատճառաբանված որոշում։ Բանկը մրցույթն անցկացնելուց հրաժարվելու դեպքում, չի կրում հայտատուների կրած իրական վնասների ռիսկը։

  Մրցութային հայտերը կամփոփվեն ս/թ ապրիլի 12-ին, ժամը 16.30-ին։

  Մրցույթի անցկացման կարգի և այլ անհրաժեշտ փաստաթղթերի պատճեները հայտատուներն անվճար կարող են ստանալ հայտարարության հրապարակման հաջորդող օրվանից, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 9.30-17.00, Բանկի գլխամասային գրասենյակում՝ ք.Երևան, Հանրապետության փ. 44/2 հասցեում:

 

Ծանոթություն. Մրցութային հանձնաժողովի նիստին կարող են մասնակցել նաև հայտատուները։

Մրցույթին ներկայացված փաստաթղթերը հետ չեն վերադարձվում։

Թարմացվել է 13.03.2019 | 15:49:10