- Էվոկաբանկ՝ լավագույն թվային բանկը Հայաստանում
- Մեր մասինԸնդհանուր տեղեկատվություն
Էվոկաբանկն արագ, պարզ և նորարար ծառայություններ մատուցող բանկ է, որն առանձնանում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ:
Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում մոբայլ ծառայությունների զարգացմանը:
Մենք աշխատում ենք mobile-first ֆորմատով՝ յուրաքանչյուր նոր ծառայություն նախագծելիս՝ նախևառաջ հաշվի ենք առնելու դրա՝ հավելվածով օգտագործման հարմարավետությունը:
Աշխարհը թվային է դառնում, և մենք պատրաստ ենք դրան:
Մեր առաքելությունը
Նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ մատուցել Ֆինանսական ծառայությունները պարզ, արագ և հարմարավետ եղանակով՝ գործելով mobile-first ձևաչափով:
- մենք մշտապես կատարելագործում ենք մեր ծառայությունները՝ դարձնելով մարդկանց կյանքն ավելի հարմարավետ:
Հիմնական արժեքները և սկզբունքները
ԱզնվությունՄենք ազնիվ ենք գործում բոլոր հարաբերություններում:
ՆորարարությունՄենք շարունակաբար ներդնում և կիրառում ենք նորարարություններ` առաջարկելով հաճախորդներին նորագույն տեխնոլոգիաների լավագույն լուծումները:
ՀուսալիությունՄենք կայուն ենք և հուսալի թե' հաճախորդների, և թե' գործընկերների համար:
ԹափանցիկությունՄենք բաց ենք և թափանցիկ հանրության առջև, միաժամանակ փակ՝ հաճախորդի բանկային և առևտրային գաղտնիքի պահպանման հարցում:
Հաճախորդների վստահությունՀաճախորդները մեր գործունեության կենտրոնում են. մենք գնահատում և ամուր ենք պահում հաճախորդների վստահությունը:
ՀարմարավետությունՄենք ձգտում ենք բարելավել հաճախորդների կենսակերպը՝ դարձնելով այն առավել հարմարավետ:
Գործարար հեղինակությունԲարի համբավը մեր ամենաթանկ և անփոխարինելի ակտիվն է:
Թիմային ոգիՄենք համախմբել ենք լավագույն թիմը՝ մեր հաճախորդներին լավագույն սպասարկում ապահովելու համար: