+374 10 605555
EvocaOnline

Հաճախորդի
իրավունքները

Հարգելի Հաճախորդներ՝

Մեր կողմից  հաճախորդների բողոք-պահանջների ընդունման, քննարկման և որոշումների կայացման (արձագանքման) գործընթացը կարգավորվում է «Էվոկաբանկ» ՓԲԸ Խորհրդի կողմից հաստատված` Հաճախորդների դիմում-բողոքների և բողոք-պահանջների ընդունման, քննարկման և որոշումների կայացման ներքին Կարգով:

Ձեր իրավունքները կարող են պաշտպանվել ինչպես դատական կարգով, այնպես էլ Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով: Ֆինանսական համակարգի հաշտարարի քննությանը ենթակա պահանջներ են համարվում այն բողոք պահանջները, որոնք ներկայացվում են ֆիզիկական անձ հաճախորդի կողմից մեր դեմ, կապված են մեր ծառայությունների հետ և պարունակում են 10 մլն դրամը կամ դրան համարժեք արտարժույթով գումարը չգերազանցող գույքային պահանջ:

Ֆինանսական համակարգի հաշտարարի գործունեությանը մանրամասն կարող եք ծանոթանալ www.fsm.am պաշտոնական կայքում:

Դիմում-բողոքները և բողոք-պահանջները կարող եք ներկայացնել հետևյալ ձևերով`

  • առձեռն` Բանկի գլխամասային գրասենյակում կամ ցանկացած մասնաճյուղում,
  • էլեկտրոնային եղանակով` hello@evocabank.am էլեկտրոնային հասցեի միջոցով,
  • փոստային եղանակով` 0010, ՀՀ, ք. Երևան, Հանրապետության 44/2 հասցեով:

Ֆինանսական համակարգի հաշտարարի քննությանը ենթակա պահանջներին առնչվող հարցերով կարող եք դիմել մեր Իրավաբանական բաժին՝ այցելելով Գլխամասային գրասենյակ կամ զանգահարելով (010) 60-55-55 հեռախոսահամարով:

ՈՒշադրություն`

  • Ցանկացած անձ իրավունք ունի ստանալ «Էվոկաբանկ» ՓԲԸ-ի վերաբերյալ «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասով, 43-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված տեղեկատվության պատճենները (օրենքը կարող եք գտնել ՀՀ Կենտրոնական բանկի www.cba.am ինտերնետային հասցեում): Տեղեկատվության թղթային մեկ տպագիր էջի արժեքը 50 դրամ է, իսկ էլեկտրոնային առաքման դեպքում անվճար է:
  • Վերոնշված տեղեկությունները Բանկը տրամադրում է գրավոր դիմում ստանալուց 3 (երեք)  աշխատանքային օրվա ընթացքում: Գրավոր դիմումը կարող է ներկայացվել հետևյալ ձևերով. առձեռն` Բանկի գլխամասային գրասենյակում, ցանկացած մասնաճյուղում, էլեկտրոնային հասցեով` hello@evocabank.am կամ փոստով` «Էվոկաբանկ» ՓԲԸ, ՀՀ, 0010, ք. Երևան, Հանրապետության 44/2 հասցեով:
Թարմացվել է 27.10.2017 | 18:47:09