+374 10 605555
EvocaOnline

ՖՀՀ

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակն անկախ կառավարման համակարգով կառույց է, որի հիմնադիրն է ՀՀ կենտրոնական բանկը:

Հաշտարարի գրասենյակը կոչված է լուծելու ֆիզիկական անձ սպառողների և ֆինանսական կազմակերպությունների միջև ծագած գույքային վեճերը:

Հաշտարարի ծառայություններն անվճար են:

Ֆինանսական համակարգի հաշտարարի գործունեության նպատակներն են`

- ֆինանսական ոլորտում սպառողների իրավունքների ու շահերի պաշտպանությունը,
- Սպառողների պահանջների արագ, արդյունավետ և անվճար քննությունը,
- ֆինանսական համակարգի նկատմամբ հանրության վստահության բարձրացումը:

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ`

 Հաշտարար` Փիրուզ Սարգսյան
 Հասցե` ՀՀ, 0010, ք. Երևան, Մ. Խորենացու փող., 15, «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն 7-րդ հարկ
 Հեռ.`    (374 60) 70-11-11
 Ֆաքս`  (374 10) 58-24-21

 էլ. հասցե` info@fsm.am,
 Պաշտոնական կայք՝ www.fsm.am:

Աշխատանքային ժամեր`

- Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը աշխատում է ամեն օր ժամը 09:00 - 18:00 (ընդմիջման ժամ` 13:00-ից 14:00), բացի հանգստյան և տոն օրերից:

 

Թարմացվել է 29.09.2017 | 09:49:56