+374 10 605555
EvocaOnline
Մեկնի՛ր Եվրատեսիլ Evocabank-ի հետ

Մեկնի՛ր Եվրատեսիլ Evocabank-ի հետ

16.04.2019
Մասնակցիր վիճակահանությանը, շահիր Եվրատեսիլի կիսաեզրափակչին և եզրափակչին մասնակցելու տոմսեր և մեկնիր Թել-Ավիվ ընկերոջդ հետ:
   Evocatouch download
 
   Evocatouch app store
 
   Evocatouch google play

Ակցիային մասնակցելու համար անհրաժեշտ է պարզապես ապրիլի 1-ից 27-ը ներառյալ EvocaTouch հավելվածի միջոցով պատվիրել հատուկ ոճային Vision Card և վերջ!

Vision Card-ը տրամադրվում է անվճար և առանց տարեկան սպասարկման վճարի:

Վիճակահանությունը տեղի կունենա Առաջին ալիքի ուղիղ եթերով, որի ընթացքում Սրբուկը պատահականության սկզբունքով կհանի այն 3 հաջողակների անունները, ովքեր մայիսի 14-19-ը կմեկնեն Թել-Ավիվ՝ իրենց նախընտրած անձանց հետ:

Վիճակահանությանը մասնակցելու են միայն հավելվածի միջոցով պատվիրված քարտերը:

Վիճակահանությունը միայն 18 տարին լրացած ՀՀ ռեզիդենտների համար է: Ակցիայի շրջանակներում յուրաքանչյուր մասնակից կարող է պատվիրել միայն 1 քարտ: Եթե Դուք արդեն ունեք Evocabank-ի քարտ, վիճակահանությանը մասնակցելու համար պետք է դիմեք և ստանաք նոր Vision Card: 

Վիճակահանությանը կմասնակցեն բոլոր այն քարտապանները, ովքեր ապրիլի 1-27-ը պատվիրել են Vision Card: Պատվիրելուց հետո քարտը պատրաստ է լինում առավելագույնը 5 աշխատանքային օր հետո: Երբ քարտը պատրաստ լինի, մենք անպայման sms հաղորդագրության կամ էլեկտրոնային փոստի միջոցով կտեղեկացնենք Ձեզ: Եթե Դուք պատվիրել եք քարտ, սակայն մինչև ապրիլի 27-ը՝ 17:30, չեք վերցրել այն Evocabank-ի գրասենյակներից, ապա, ցավոք, մենք ստիպված կլինենք հանել Ձեր անունը վիճակահանության մասնակիցների ցուցակից:  

Վիճակահանությունն անց է կացվելու բաց, թափանցիկ և հրապարակային` Առաջին ալիքի ուղիղ եթերով:

Եթե Դուք հաղթել եք, սակայն չեք ցանկանում մեկնել Թե-Ավիվ և մասնակցել  Եվրատեսիլին, կարող եք Ձեր մրցանակը փոխանցել Ձեր ընտանիքի անդամներից որևէ մեկին: Ակցիայի շրջանակում ընտանիքի անդամ են համարվում հայրը, մայրը, ամուսինը, ամուսնու ծնողները, տատը, պապը, քույրը, եղբայրը, երեխան, երեխայի ամուսինը, թոռը, քրոջ, եղբոր ամուսինն ու երեխան: Մրցանակը ընտանիքի անդամներից որևէ մեկին փոխանցելու դեպքում՝ պետք է Բանկ ներկայացվեն ընտանեկան կապը հավաստող փաստաթղթեր (անձնագրեր, ծննդյան և ամուսնության վկայականներ):


Վիճակահանության հաղթողները՝ 6 անձ (3 հաղթող x 2)

  • Մայիսի 14-ին Երևանից կմեկնեն Թել-Ավիվ,
  • Կմնան շքեղ հյուրանոցում,
  • Մայիսի 16-ին կմասնակցեն Եվրատեսիլի 2-րդ կիսաեզրափակչին, որին ելույթ կունենա Հայաստանի ներկայացուցիչ Սրբուկն իր “Walking Out” երգով,
  • Մայիսի 18-ին կմասնակցեն Եվրատեսիլի եզրափակիչ համերգին,
  • Մայիսի 19-ին Թել-Ավիվից կվերադառնան Երևան:

  

 

Տուրի 6 մասնակիցների ինքնաթիռի տոմսի, վիզայի, հյուրանոցի, նախաճաշի, տրանսֆերների, տրանսպորտի և Եվրատեսիլի 2-րդ կիսաեզրափակիչ և եզրափակիչ գալա համերգների տոմսերի ծախսերը հոգալու է Evocabank-ը: Այլ անձնական ծախսերը պետք է հոգան մասնակիցները:

Բանկը մրցանակի փոխարեն գումարային փոխհատուցում չի կարող տրամադրել, իսկ նվերի փոխանակում չի իրականացվում: 

Մենք պատասխանատվություն չենք կրում վիզայի հնարավոր մերժման համար: Եթե ինչ-ինչ պատճառներով Ձեր վիզան մերժվի, Դուք ինքներդ կարող եք որոշել, թե Ձեր ընտանիքի անդամներից ում փոխանցեք մրցանակը:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ - Վճարային քարտ պատվիրելիս անհրաժեշտ է հաստատել, որ ծանոթացել եք հետևյալ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ:

Թարմացվել է 29.09.2017 | 09:47:26