+374 10 605555
EvocaOnline
Evocabank-ը 6 ամսով երկարաձգել է SingleTOUCH և ապառիկ վարկերի մարման վերջնաժամկետները

Evocabank-ը 6 ամսով երկարաձգել է SingleTOUCH և ապառիկ վարկերի մարման վերջնաժամկետները

14.04.2020
Նպատակ ունենալով թեթևացնել իր վարկառուների կողմից կատարվող ամսական վճարումների չափը՝ Evocabank-ը երկարաձգում է SingleTOUCH և ապառիկ վարկերի պայմանագրերում նշված վարկի մարման վերջնաժամկետը 6 ամսով։

Բանկը նաև տեղեկացնում է, որ SingleTOUCH և ապառիկ վարկերի ամսական մարումները մինչև հուլիսի 16-ը չկատարելու դեպքում, դա ուշացում ՉԻ համարվի, իսկ տույժեր և տուգանքներ ՉԵՆ կիրառվի։

Առաջարկից կարող են օգտվել միայն այն վարկառուները, ովքեր մարտի 16-ի դրությամբ չեն ունեցել ժամկետանց պարտավորություններ:


ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Ընթացիկ վարկերի մարումների մասին

Բոլոր այն SingleTOUCH և ապառիկի վարկառուները, ովքեր պետք է կատարեն իրենց հերթական ամսական մարումները մարտի 16-ից մինչև հուլիսի 16-ն ընկած ժամանակահատվածում, կարող են այդ ընթացքում վճարումներ չկատարել, ինչը ուշացում չի համարվի, իսկ տույժեր և տուգանքներ չեն կիրառվի:

Մարումները պարտադիր են դառնում սկսած հուլիսի 16-ից` համաձայն նոր ժամանակացույցերի:

 

Նոր ժամանակացույցի մասին

SingleTOUCH և ապառիկի վարկառուները մինչև հուլիսի 16-ը կստանան իրենց վարկի մարումների նոր ժամանակացույց:

Նոր ժամանակացույցում վարկի մարման վերջնաժամկետը երկարաձգված կլինի 6 ամսով:

Նոր ժամանակացույցը կգործի հուլիսի 16-ից հետո:

Նոր ժամանակացույցում վարկերի համար հերթական մարման օրն է համարվելու հուլիսի նույն ամսաթիվը, որը սահմանված է ներկայումս գործող գրաֆիկով: Օրինակ` մարտի 20-ին մարում ունեցող վարկառուի առաջին մարումը կլինի հուլիսի 20-ին:

Նոր ժամանակացույցը կներառի հուլիսի 16-ի դրությամբ չկատարված բոլոր վճարումները:

Նոր ժամանակացույցով վարկի մարումների ամսական մեծությունը չի գերազանցի հին գրաֆիկով ամսական մարումների գումարներին:

 

Մարվող վարկերի մասին

Այն դեպքերում, երբ վարկի ամբողջական մարման վերջնաժամկետն ընկած է մարտի 16-ից հուլիսի 16-ն ընկած ժամանակահատվածում, տվյալ վարկի մարման վերջնաժամկետը 6 ամսով կերկարաձգվի: Մինչև հուլիսի 16-ը վարկի ամբողջական մարում չկատարելը ուշացում չի համարվի, իսկ տույժեր և տուգանքներ չեն կիրառվի:

Բանկը, ինչևիցե, խորհուրդ է տալիս հնարավորության պարագայում կատարել մարումներ` ըստ գործող ժամանակացույցի:


Այս առաջարկը համարվում է հանրային օֆերտա: SingleTOUCH և ապառիկ վարկերից օգտվող այն վարկառուները, ովքեր վճարումներ չեն կատարի իրենց գործող ժամանակացույցի համաձայն, կհամարվեն առաջարկված պայմաններին համաձայնություն տված վարկառուներ: Այն վարկառուները, ովքեր չեն ցանկանա օգտվել տվյալ հնարավորությունից, կարող են հրաժարվելու մասին դիմում ուղարկել Բանկի vark@evocabank.am էլեկտրոնային հասցեին:

 

Evocabank-ի այլ վարկատեսակներից օգտվող վարկառուները (երաշխավորությամբ տրված վարկեր, մեքենայի և անշարժ գույք գրավով տրված վարկեր, անհատ ձեռնարկատերերին և իրավաբանական անձանց տրված վարկեր), ովքեր ունեն խնդիրներ՝ կապված իրենց վարկերի մարումների հետ, կստանան անհատական մոտեցում և վարկերի ժամկետների վերանայում՝ իրենց առկա և կանխատեսվող եկամուտներին համապատասխան։ Նրանք կարող են դիմել Բանկ՝ ներկայացնելով իրենց եկամուտների նվազումը հիմնավորող փաստեր։

Դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է vark@evocabank.am էլեկտրոնային հասցեին գրել նամակ՝ կցելով դիմում, անձնագրային տվյալներ և ստեղծված իրավիճակի պատճառով կրած վնասները հիմնավորող փաստեր։ Վերանայումները կարող են վերաբերել ինչպես ամսական մայր գումարի և տոկոսագումարի հետաձգումներին, այնպես էլ վարկի մարման վերջնաժամկետի երկարաձգմանը։

 

Ցանկացած հարցի դեպքում մենք՝

  • Սիրով սպասում ենք Ձեզ Բանկի գրասենյակներում,
  • Պատասխանում ենք Ձեր հարցերին Բանկի բոլոր հարթակներում՝
    • Կոնտակտային կենտրոն՝ 010 60 55 55
    • Viber, WhatsApp, Zangi, Telegram՝ 099 60 55 55
    • Բանկի ֆեյսբուքյան և ինստագրամյան էջեր
    • Evocabank.am կայքում օնլայն չատ

Հաշվի առնելով հարցումների մեծ քանակությունը և կոնտակտային կենտրոնի գերծանրաբեռնվածությունը` խնդրում ենք ակնկալել զանգերի և հարցումների սպասելաժամանակի փոքր-ինչ երկարաձգում: Մենք ամեն ինչ անում ենք` Ձեր հարցումներին հնարավորինս արագ պատասխանելու համար:

Մաղթում ենք բոլորին առողջություն։

Թարմացվել է 30.09.2019 | 12:33:50