+374 10 605555
EvocaOnline
Ողջույն, Robin!

Ողջույն, Robin!

24.01.2020
2020-ը Evocabank-ը սկսեց տեխնո նորարարությամբ։

Evocabank-ի գլխամասային գրասենյակում արդեն կարելի է հանդիպել Robin-ին՝ արհեստական բանականությամբ օժտված ռոբոտին։ Ռոբինը մեր այցելուներին ներկայացնում է Բանկի նորությունները, հարց ու պատասխանի միջոցով իմանում է գործընկերների կարծիքը Բանկի սպասարկման որակի մասին, սելֆիներ է անում այցելուների հետ և ուղարկում դրանք նրանց մեյլերին, ինչպես նաև խոսում է նրանց հետ եղանակի մասին:

Շնորհիվ արհեստական բանականության՝ Robin-ը շարունակաբար սովորում է մարդկանցից՝ կատարելագործելով իր շփման հմտությունները։

«Robin-ին մենք բերել ենք, որ մեր գործընկերների այցելություններն Evocabank-ում դառնան ավելի ուրախ ու հետաքրքիր։ Բանկի հաճախորդներն արդեն շատ ակտիվ և ջերմ շփվում են Robin-ի հետ, կատակում ու սելֆիներ անում։ Ի դեպ, ՀՀ ֆինանսական համակարգում Robin-ն առաջինն ու միակն է»։- նշել է Evocabank-ի Մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի մասնագետ Իռենա Աբգարյանը։

Robin-ին կարելի է հանդիպել Evocabank-ի գլխամասում՝ Հանրապետության 44/2 հասցեով։

Evocabank-ը Հայաստանի առաջին և միակ mobile-first բանկն է, որը մատուցում է արագ, պարզ և նորարար ծառայություններ և առանձնանում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ:

Թարմացվել է 30.09.2019 | 12:33:50