+374 10 605555
EvocaOnline

Վարկավորման
համաձայնագիր

Հարգելի Հաճախորդ`

Ստորև ներկայացված համաձայնության դրույթները կազմում են հաճախորդի (Ձեր) և «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ (Մեր) միջև կնքվելիք վարկային պայմանագրի անբաժանելի մասը:  Դուք պարտավոր եք ուշադրությամբ կարդալ ներքոհիշյալ դրույթները, քանի որ դրանք պարունակում են փոխադարձ պարտավորություններ: Եթե վարկավորման պայմանների կամ ստորև ներկայացված համաձայնության մեջ կան Ձեզ համար անհասկանալի դրույթներ, խնդրում ենք զանգահարել մեզ 010 60 55 55 հեռախոսահամարով, գրել մեզ` hello@evocabank.am հասցեին կամ այցելել «ԷՎՈԿԱԲԱՆԿ»   ՓԲԸ մոտակա մասնաճյուղ: Մեր աշխատակիցները սիրով կպատասխանեն նախքան պայմանագրի կնքումը Ձեր կողմից բարձրացված բոլոր հարցերին: Խնդրում ենք հիշել, որ վարկային հայտը Ձեր կողմից ստորագրվելու և այն մեր կողմից ընդունվելու դեպքում ստորև ներկայացված պայմանները կստանան իրավաբանական ուժ:

Վարկային հայտ ներկայացնելու դեպքում Դուք տալիս եք համաձայնություն, որ`

  • «ԷՎՈԿԱԲԱՆԿ»   ՓԲԸ-ի     կողմից      հարցում       կատարվի       «ԱՔՌԱ Քրեդիտ  Ռեփորթինգ» ՓԲԸ և  վերջինս «ԷՎՈԿԱԲԱՆԿ»  ՓԲԸ-ին տրամադրի  Ձեր  ներկա    և   անցյալ     ֆինանսական      պարտավորությունների   վերաբերյալ  տեղեկություններ, ինչպես նաև այլ տվյալներ,  որոնք   «ԷՎՈԿԱԲԱՆԿ»   ՓԲԸ-ի    կողմից     կարող   են   հաշվի   առնվել     Ձեզ  հետ  վարկային      (փոխառության և այլն)     պայմանագիր      կնքելու վերաբերյալ  որոշում  կայացնելիս,
  • «ԷՎՈԿԱԲԱՆԿ»      ՓԲԸ-ի       կողմից         վարկային      (փոխառության և այլն)  պայմանագիր  կնքելու  դեպքում տվյալ վարկային (փոխառության  և այլն) պայմանագրի գործողության ողջ ընթացքում,  ցանկացած  պահի,  առանց  Ձեզ  նախապես   տեղյակ պահելու «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ն «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ-ին  տրամադրի  Ձեր ապագա  ֆինանսական պարտավորությունների     վերաբերյալ      տեղեկություններ,       ինչպես        նաև        այլ     տվյալներ:     Դուք գիտակցում եք,   որ     տրամադրված  տեղեկությունները և տվյալները,    կախված  դրանց  բովանդակությունից,    կարող են ազդել «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ-ի   կողմից կայացված   համապատասխան  որոշման   վրա:   Սույն   համաձայնությունը   կարդացալով`   Դուք  հավաստում   եք,   որ  այն  Ձեզ  համար ամբողջությամբ հասկանալի և ընդունելի է,
  • «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ-ն «Նորք» տեղեկատվական համակարգից կատարի հարցում Ձեր անձնական տվյալների վերաբերյալ,
  • «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ-ն, Ձեր կողմից տրամադրված  էլեկտրոնային հասցեին  և/կամ բջջային հեռախոսահամարին` էլեկտրոնային նամակի և/կամ SMS հաղորդագրության միջոցով տրամադրի ցանկացած տեղեկատվություն Ձեր վարկի, ինչպես նաև Բանկի կողմից առաջարկվող պրոդուկտների և ծառայությունների վերաբերյալ:

 

Հարգելի հաճախորդ վարկային հայտը հաստատվելու դեպքում, Ձեր անհատական թերթիկը և վարկային պայմանագիրը կուղարկվի վարկային հայտում Ձեր կողմից նշված էլեկտրոնային փոստի հասցեին:

Թարմացվել է 04.07.2019 | 20:45:16