+374 10 605555
EvocaOnline

Բաժնետերեր

Մեր բաժնետերերն են`

  • «Պրոմեթեյ-Սիթի» ՍՊԸ (զբաղվում է հյուրանոցային և առողջարանային բիզնեսով, գործունեություն է ծավալում Ռուսաստանում)՝ հանդիսանում է Բանկի ուղղակի նշանակալից մասնակիցը և տիրապետում է մեր հասարակ անվանական բաժնետոմսերի 95,15 %-ին, ինչպես նաև՝ 2016թ. թողարկման արտոնյալ բաժնետոմսերի 100 %-ին և 2020թ. թողարկման արտոնյալ բաժնետոմսերի 29,69 % -ին:
  • Մեր հասարակ անվանական բաժնետոմսերի 4,85 %-ի տիրապետող են հանդիսանում թվով 16 ֆիզիկական անձ:
  • Նշում. «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի իմաստով մեր անուղղակի նշանակալից մասնակիցներն են ՝ Վազգեն  Սիմոնի  Գևորկյանը և Մարետա Ռուդիկի Գևորկյանը:

Ուշադրություն.

  • «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ-ի յուրաքանչյուր բաժնետեր, համաձայն «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 4-րդ մասի, իրավունք ունի ստանալու մեր վերջին տարեկան հաշվետվության և արտաքին աուդիտի եզրակացության պատճենները:
  • «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ-ի տեղաբաշխված քվեարկող բաժնետոմսերի 2%-ին և ավելիին տիրապետող յուրաքանչյուր բաժնետեր իրավունք ունի ստանալու «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով սահմանված տեղեկությունները:
  • Վերոնշյալ տեղեկությունները տրամադրում ենք ԱՆՎՃԱՐ՝ բաժնետիրոջ գրավոր դիմումը ստանալուց հետո 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում: Գրավոր դիմումը կարող է ներկայացվել առձեռն՝ մեր Գլխամասային գրասենյակում, ցանկացած մասնաճյուղում կամ ներկայացուցչությունում, էլեկտրոնային հասցեով՝ hello@evocabank.am կամ փոստով՝ ՀՀ, 0010, ք. Երևան, Հանրապետության 44/2 հասցեով:
  • Շահութաբաժինների բաշխումը կատարվում է ՀՀ օրենսդրական ակտերի համաձայն և Բանկի կանոնադրությամբ սահմանված կարգով:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

  • Տեղեկատվություն մեր կանոնադրական կապիտալի փոփոխության վերաբերյալ
    • 2011թ. մարտին՝ Կենտրոնական բանկի համապատասխան գրանցումից հետո, Բանկի կանոնադրական կապիտալը համալրվել է 7.2 մլրդ դրամով՝ կազմելով 14 մլրդ 400 մլն դրամ: Կապիտալը համալրել են մեր նոր մասնակից, Ռուսաստանի ռեզիդենտ «Պրոմեթեյ-Սիթի» ՍՊԸ-ն՝ 7,196,400 հազ. դրամով, և մեր գործող մասնակից Վազգեն Սիմոնի Գևորգյանը` 3,240 հազ. դրամով:
    • Մեր մասնակիցների 08.07.2016թ. արտահերթ ընդհանուր ժողովի որոշմամբ՝  Բանկը սահմանափակ պատասխանատվության ընկերությունից  վերակազմավորվել է փակ բաժնետիրական ընկերության և մեր փաստացի համալրված կանոնադրական կապիտալը (14 մլրդ 400 մլն դրամ) բաժանվել է 144,000 հատ հասարակ բաժնետոմսերի, յուրաքանչյուրը՝ 100,000 դրամ անվանական արժեքով:
    • 2016թ. հոկտեմբերին Բանկի կանոնադրական կապիտալը համալրվել է 3 մլրդ. 550 մլն. դրամով և կազմել 17 մլրդ. 950 մլն. դրամ: Մենք տեղաբաշխել ենք 100,000 դրամ անվանական արժեքով 35,500 հատ արտոնյալ բաժնետոմս, որոնք ամբողջությամբ ձեռք է բերել մեր գործող բաժնետեր «Պրոմեթեյ-Սիթի»-ն:
    • 2020թ. Բանկի կանոնադրական կապիտալը համալրվել է 2 մլրդ. 50 մլն. դրամով և կազմել 20 մլրդ. դրամ: Այդ թվում մենք տեղաբաշխել ենք նաև 29.05.2020թ.  թողարկման 100,000 դրամ անվանական արժեքով 14,500 հատ արտոնյալ բաժնետոմս, որոնք ձեռք է բերել՝ մեր գործող բաժնետեր «Պրոմեթեյ-Սիթի»-ն 29,69 % չափով իսկ 70,31 %-ը թվով 3 ֆիզիկական անձ:
  • Տեղեկատվություն շահաբաժինների բաշխման վերաբերյալ
    • 2003-2006 թթ. մեր մասնակիցների միջև շահաբաժիններ չեն բաշխվել. ընդհանուր ժողովի որոշմամբ՝ փաստացի ստացված զուտ շահույթն ուղղվել է մեր կանոնադրական հիմնադրամի համալրմանը կամ որպես չբաշխված շահույթ թողնվել մեր տրամադրության տակ:
    • 2006թ.՝ 9 ամսվա գործունեություն արդյունքներով մեր մասնակիցներին միջանկյալ վճարվել է 80 մլն դրամ շահաբաժին:
    • 2007թ.՝ 9 ամսվա գործունեություն արդյունքներով մեր մասնակիցներին միջանկյալ վճարվել է 55 մլն դրամ շահաբաժին:
    • 2008թ.՝ փաստացի ստացված զուտ շահույթն ընդհանուր ժողովի որոշմամբ թողնվել է մեր տրամադրության տակ՝ որպես չբաշխված շահույթ:
    • 2009թ.՝ ընդհանուր ժողովի որոշմամբ՝ փաստացի ստացված  զուտ շահույթից 70 մլն դրամ վճարվել է մեր մասնակիցներին, իսկ մնացած մասը՝ թողնվել մեր տրամադրության տակ՝ որպես չբաշխված շահույթ:
    • 2010-2012 թթ.՝ փաստացի ստացված զուտ շահույթը, ընդհանուր ժողովի որոշմամբ, թողնվել է մեր տրամադրության տակ՝ որպես չբաշխված շահույթ:
    • 2013թ.՝ փաստացի ստացված  զուտ շահույթից 895,0 մլն. դրամ վճարվել է մեր մասնակիցներին, իսկ  մնացած մասը՝ թողնվել մեր տրամադրության տակ՝ որպես չբաշխված շահույթ:
    • 2014թ.՝ փաստացի ստացված զուտ շահույթը, ընդհանուր ժողովի որոշմամբ, թողնվել է մեր տրամադրության տակ՝ որպես չբաշխված շահույթ:

Թարմացվել է 24.09.2020 | 20:18:16