+374 10 605555
EvocaOnline

Տեղեկատվություն
մեր կանոնադրական կապիտալի փոփոխության վերաբերյալ

  • 2011թ. մարտին՝ Կենտրոնական բանկի համապատասխան գրանցումից հետո, Բանկի կանոնադրական կապիտալը համալրվել է 7.2 մլրդ դրամով՝ կազմելով 14 մլրդ 400 մլն դրամ: Կապիտալը համալրել են մեր նոր մասնակից, Ռուսաստանի ռեզիդենտ «Պրոմեթեյ-Սիթի» ՍՊԸ-ն՝ 7,196,400 հազ. դրամով, և մեր գործող մասնակից Վազգեն Սիմոնի Գևորգյանը` 3,240 հազ. դրամով:
  • Մեր մասնակիցների 08.07.2016թ. արտահերթ ընդհանուր ժողովի որոշմամբ՝  Բանկը սահմանափակ պատասխանատվության ընկերությունից  վերակազմավորվել է փակ բաժնետիրական ընկերության և մեր փաստացի համալրված կանոնադրական կապիտալը (14 մլրդ 400 մլն դրամ) բաժանվել է 144,000 հատ հասարակ բաժնետոմսերի, յուրաքանչյուրը՝ 100,000 դրամ անվանական արժեքով:
  • 2016թ. հոկտեմբերի 26-ին Բանկի կանոնադրական կապիտալը համալրվել է 3 մլրդ. 550 մլն. դրամով և կազմել 17 մլրդ. 950 մլն. դրամ: Մենք տեղաբաշխել ենք 100,000 դրամ անվանական արժեքով 35,500 հատ արտոնյալ բաժնետոմս, որոնք ամբողջությամբ ձեռք է բերել մեր գործող բաժնետեր «Պրոմեթեյ-Սիթի»-ն: 
Թարմացվել է 26.10.2017 | 18:11:11