+374 10 605555
EvocaOnline

Հաշիվների բացում և սպասարկում

Հայաստանի ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց ու անհատ ձեռնարկատերերին առաջարկում ենք մեզ մոտ բացել դրամային և արտարժութային բանկային ընթացիկ հաշիվներ:
ՆԵՐՔԵՎ

Հաշիվների սպասարկումն իրականացնում ենք մեր Ընթացիկ հաշիվների սպասարկման սակագների համաձայն: Հաշիվներ բացելու համար կարող եք դիմել մեր Գլխամասային գրասենյակ և ցանկացած մասնաճյուղ:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

  • Անհրաժեշտ փաստաթղթեր

    Իրավաբանական անձանց դեպքում`

    • Դիմում՝ մեր ձևանմուշի համաձայն:
    • Կանոնադրություն (ոչ ռեզիդենտների դեպքում՝ կանոնադրություն կամ փոխարինող այլ փաստաթուղթ):
    • Պետական ռեգիստրի գրանցման վկայական (ոչ ռեզիդենտների դեպքում՝ տվյալ երկրի գրանցող պետական մարմնի կողմից տրված վկայական և գրանցման երկրի համապատասխան մարմնի կողմից տրված հարկային մարմիններում հաշվառված փաստաթուղթ):
    • Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), եթե առկա չէ պետական ռեգիստրի վկայականում:
    • Գործադիր մարմնի ղեկավար/ների, գլխավոր հաշվապահի անձնագրերը կամ նույնականացման քարտերը, ինչպես նաև քաղվածքներ պաշտոնների նշանակման հրամաններից, եթե պետական ռեգիստրի գրանցման վկայականում ղեկավարի վերաբերյալ տվյալները բացակայում են (ոչ ռեզիդենտների դեպքում՝ գործադիր մարմնի ղեկավար/ների, անձնագիր/ները և իրավասու մարմնի կողմից պաշտոնների նշանակման վերաբերյալ որոշումները):
    • Հաշվի կարգադրիչների անձնագրերը կամ նույնականացման քարտերը:
    • Կանոնադրական կապիտալում 10% և ավելի բաժնեմաս ունեցող անձանց/իրական շահառուների նույնականացման համար անհրաժեշտ են՝
      • Եթե իրական շահառուն ֆիզիկական անձ է, ապա անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենները:
      • Եթե իրական շահառուն իրավաբանական անձ է, ապա տվյալ իրավաբանական անձի այս տեղեկատվության 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով  պահանջվող փաստաթղթերի (ոչ ռեզիդենտների դեպքում՝ միայն 2-րդ և 3-րդ կետերով պահանջվող փաստաթղթերի) պատճենները:
    • Մեր պահանջով այլ փաստաթղթեր:

    Անհատ ձեռնարկատերերի դեպքում՝

    • Դիմում՝ մեր ձևանմուշի համաձայն:
    • Անձնագիր կամ նույնականացման քարտ:
    • Պետական ռեգիստրի գրանցման վկայական (բացակայության դեպքում՝ քաղվածք պետական ռեգիստրից):
    • Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), եթե առկա չէ պետական ռեգիստրի վկայականում:
    • Ստորագրության նմուշի քարտ: Առանց կնիքի գործող անհատ  ձեռնարկատերի դեպքում, ստորագրության և նմուշի քարտում կատարվում է համապատասխան գրառում՝ կնիքի բացակայության վերաբերյալ:
    • Մեր պահանջով այլ փաստաթղթեր:
  • Հաշիվների սպասարկում
    • Ձեր բանկային հաշիվների սպասարկումը կարգավորվում է Հայաստանի օրենսդրությամբ, Կենտրոնական բանկի նորմատիվ ակտերով, մեր և ձեր միջև կնքված բանկային հաշվի սպասարկման պայմանագրով:
    • Բանկային հաշիվները սպասարկում են մեր գլխամասային գրասենյակը և մասնաճյուղերը՝ գործառնական օրվա ընթացքում՝ ժամը 9:30-17:00-ը, առանց ընդմիջման:
    • Ձեր հաշիվներով իրականացվող գործառնությունների (հաշվարկային/դրամարկղային) դիմաց գանձում ենք համապատասխան միջնորդավճարներ՝ մեր սակագների համաձայն: Նշում. Իրավաբանական անձանց համար սահմանված դրույքները և սակագները կիրառվում են նաև անհատ ձեռնարկատերերի նկատմամբ:
    • Հաշիվների բացման և փակման դիմաց միջնորդավճարներ չենք գանձում, չի գործում նաև հաշվի չնվազող մնացորդի պահանջ:
    • Իրավունք ունեք ձեր բանկային հաշիվներով կատարել Հայաստանի օրենսդրական ակտերով չարգելված ցանկացած գործառնություն (կանխիկ/անկանխիկ)՝ մեզ ներկայացնելով փաստաթղթային հանձնարարական/կարգադրություն: Բանկային հաշվով հնարավոր է իրականացնել հետևյալ գործառնությունները՝
      • բացված հաշվին մուտքագրել դրամական միջոցներ,
      • կատարել հաշվից դրամական փոխանցումներ,
      • հաշվից գումարներ ստանալ,
      • իրականացնել ընթացիկ հաշվի մնացորդի փոխարկում արտարժույթի (գործարքի կատարման դրությամբ մեր կողմից սահմանված արտարժույթների առք ու վաճառքի փոխարժեքներով),
      • ընթացիկ հաշվից մարել վարկեր և կատարել այլ գործառնություններ:
    • Կարող եք նաև առանց մեզ այցելելու կառավարել ձեր հաշիվները` բանկային հաշիվների հեռակառավարման (online) մեր համակարգերի միջոցով:
    • Բանկային հաշիվներով իրականացվող գործառնությունները (դրամական միջոցների շարժը, գանձված միջնորդավճարներ, ստացված եկամուտներ) ամբողջովին արտացոլվում են հաշիվների քաղվածքներում: Փոխադարձ համաձայնության հիման վրա քաղվածքները կարող ենք տրամադրել առձեռն, փոստային կամ էլեկտրոնային կապի միջոցներով: Քաղվածքների կրկնօրինակների և/կամ հաշիվների վերաբերյալ այլ տեղեկանքների տրամադրման դիմաց գանձում ենք միջնորդավճարներ՝ մեր սակագների համաձայն:
    • Ձեր հաշվին դրամական միջոցների մուտքագրման/ելքագրման ժամկետները`
      • Ձեր օգտին ստացված դրամական միջոցները հաշվին մուտքագրվում են ոչ ուշ, քան մուտքագրումը հաստատող փաստաթղթերի ստացման հաջորդող բանկային օրը: Հաշվի կանխիկ համալրման դեպքում՝ դրամական միջոցները մուտքագրվում են նույն բանկային օրը:
      • Ձեր հաշվից դրամական միջոցների ելքագրումը (փոխանցումների իրականացումը) կատարվում է ձեր կողմից մեզ ներկայացված վճարման հանձնարարագրերի հիմքերով, ընդ որում՝ մինչև ժամը 15:30-ը ներկայացված վճարման հանձնարարագրերը կատարում ենք նույն բանկային օրը:
  • Հաշիվների սպասարկմանն առնչվող այլ դրույթներ
    • Բանկային հաշվին առկա դրամական միջոցները տնօրինելու ձեր իրավունքները չենք սահմանափակում:
    • Հաշվետիրոջ ձեր իրավունքները կարող են սահմանափակվել դատարանի վճռով, դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների կամ հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա: Առանց ձեր կարգադրության՝ հաշվից դրամական միջոցները կարող են բռնագանձվել դատարանի վճռով հարկադիր կատարումն ապահովող մարմինների և հարկային մարմինների ներկայացրած հայտի հիման վրա:
    • Այս դեպքերում մենք պարտավորություն չենք կրում ձեր հանդեպ, ձեր հաշիվների և դրամական միջոցների նկատմամբ ՀՀ օրենսդրական կարգով կիրառվող իրավական սանկցիաների մասին տեղեկացնելու համար: Նման տեղեկատվություն կարող ենք տրամադրել միայն համապատասխան սանկցիաները կիրառելուց հետո՝ հեռախոսի կամ այլ կապի միջոցներով (էլեկտրոնային/փոստային):
    • Երաշխավորում ենք հաշվի, հաշվով գործառնությունների և ձեր մասին տեղեկությունների գաղտնիությունը: Նման տեղեկություններ տրամադրում ենք միայն ձեզ կամ ձեր լիազոր ներկայացուցչին: Պետական մարմիններին և դրանց պաշտոնատար անձանց բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները տրամադրում ենք՝ միայն Բանկային գաղտնիքի մասին ՀՀ օրենքի համաձայն:
    • Մեր և ձեր միջև ծագած ցանկացած վեճ և տարաձայնություն նախ և առաջ լուծվում է փոխադարձ բանակցությունների միջոցով, իսկ համաձայնության չգալու դեպքում՝ Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով:
  • Բանկային հաշվի պայմանագրի լուծման պայմաններ
    • Դուք ցանկացած ժամանակ կարող եք պահանջել լուծել բանկային հաշվի սպասարկման պայմանագիրը և ձեր հայեցողությամբ տնօրինել հաշվին առկա դրամական մնացորդը (կանխիկ ելքագրել կամ փոխանցել այլ հաշվի): Այս դեպքերում հաշվին եղած դրամական միջոցների մնացորդը տրամադրում ենք ձեզ կամ ձեր ցուցումով փոխանցում այլ հաշվի՝ ձեր համապատասխան գրավոր դիմումը ստանալուց ոչ ուշ, քան 7 (յոթ) օրվա ընթացքում:
    • Կարող ենք անվիճելի կարգով դադարեցնել բանկային հաշվի սպասարկման պայմանագիրը, եթե լինելով իրավաբանական անձ հաճախորդ՝  մեկ տարվա ընթացքում ձեր բանկային հաշվով գործառնություններ չեք կատարել, իսկ մնացորդը զրոյական է:
    • Բանկային հաշվի պայմանագրի լուծումը հիմք է ձեր հաշիվը փակելու համար:

ՈՒշադրություն. Առարկայազուրկ մետաղական հաշիվների, Ավանդային և Քարտային հաշիվների սպասարկման պայմաններին կարող եք ծանոթանալ Առարկայազուրկ մետաղական հաշիվներՎճարային քարտեր ենթաբաժիններում  և իրավաբանական անձանց բանկային ծառայությունների Ավանդներ բաժնում:

Թարմացվել է 28.09.2017 | 12:48:25