+374 10 605555
EvocaOnline

Հաշիվների սպասարկում

ՆԵՐՔԵՎ
  • Ձեր բանկային հաշիվների սպասարկումը կարգավորվում է Հայաստանի օրենսդրությամբ, Կենտրոնական բանկի նորմատիվ ակտերով, մեր և ձեր միջև կնքված բանկային հաշվի սպասարկման պայմանագրով:
  • Բանկային հաշիվները սպասարկում են մեր գլխամասային գրասենյակը և մասնաճյուղերը՝ գործառնական օրվա ընթացքում՝ ժամը 9:30-17:00-ը, առանց ընդմիջման:
  • Ձեր հաշիվներով իրականացվող գործառնությունների (հաշվարկային/դրամարկղային) դիմաց գանձում ենք համապատասխան միջնորդավճարներ՝ մեր սակագների համաձայն: Նշում. Իրավաբանական անձանց համար սահմանված դրույքները և սակագները կիրառվում են նաև անհատ ձեռնարկատերերի նկատմամբ:
  • Հաշիվների բացման և փակման դիմաց միջնորդավճարներ չենք գանձում, չի գործում նաև հաշվի չնվազող մնացորդի պահանջ:
  • Իրավունք ունեք ձեր բանկային հաշիվներով կատարել Հայաստանի օրենսդրական ակտերով չարգելված ցանկացած գործառնություն (կանխիկ/անկանխիկ)՝ մեզ ներկայացնելով փաստաթղթային հանձնարարական/կարգադրություն: Բանկային հաշվով հնարավոր է իրականացնել հետևյալ գործառնությունները՝
    • բացված հաշվին մուտքագրել դրամական միջոցներ,
    • կատարել հաշվից դրամական փոխանցումներ,
    • հաշվից գումարներ ստանալ,
    • իրականացնել ընթացիկ հաշվի մնացորդի փոխարկում արտարժույթի (գործարքի կատարման դրությամբ մեր կողմից սահմանված արտարժույթների առք ու վաճառքի փոխարժեքներով),
    • ընթացիկ հաշվից մարել վարկեր և կատարել այլ գործառնություններ:
  • Կարող եք նաև առանց մեզ այցելելու կառավարել ձեր հաշիվները` բանկային հաշիվների հեռակառավարման (online) մեր համակարգերի միջոցով:
  • Բանկային հաշիվներով իրականացվող գործառնությունները (դրամական միջոցների շարժը, գանձված միջնորդավճարներ, ստացված եկամուտներ) ամբողջովին արտացոլվում են հաշիվների քաղվածքներում: Փոխադարձ համաձայնության հիման վրա քաղվածքները կարող ենք տրամադրել առձեռն, փոստային կամ էլեկտրոնային կապի միջոցներով: Քաղվածքների կրկնօրինակների և/կամ հաշիվների վերաբերյալ այլ տեղեկանքների տրամադրման դիմաց գանձում ենք միջնորդավճարներ՝ մեր սակագների համաձայն:
  • Ձեր հաշվին դրամական միջոցների մուտքագրման/ելքագրման ժամկետները`
    • Ձեր օգտին ստացված դրամական միջոցները հաշվին մուտքագրվում են ոչ ուշ, քան մուտքագրումը հաստատող փաստաթղթերի ստացման հաջորդող բանկային օրը: Հաշվի կանխիկ համալրման դեպքում՝ դրամական միջոցները մուտքագրվում են նույն բանկային օրը:
    • Ձեր հաշվից դրամական միջոցների ելքագրումը (փոխանցումների իրականացումը) կատարվում է ձեր կողմից մեզ ներկայացված վճարման հանձնարարագրերի հիմքերով, ընդ որում՝ մինչև ժամը 15:30-ը ներկայացված վճարման հանձնարարագրերը կատարում ենք նույն բանկային օրը:
Թարմացվել է 20.10.2017 | 21:31:24