- Էվոկաբանկ՝ լավագույն թվային բանկը Հայաստանում
- Բանկային ԾառայություններԻրավաբանական անձանցԲԱՆԿԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԲանկային երաշխիքներ
Բանկային երաշխիքներ
Առաջարկում ենք դրամով և արտարժույթով բանկային երաշխիքներ: Երաշխիքի դիմում-հայտ կարող եք ներկայացնել մեր Գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ (բացառությամբ «Էրեբունի»-ի):Բանկային երաշխիքները կարող եք օգտագործել հետևյալ նպատակներով՝
- պարտավորությունների կամ աշխատանքների կատարում,
- կանխավճարի ստացում,
- մրցութային առաջարկությունների և տենդերների մասնակցություն,
- միջազգային առևտրի բանկային սպասարկում*,
- Հայաստանի օրենսդրությանը չհակասող այլ նպատակներով:
*Միջազգային առևտրի բանկային սպասարկման նպատակով տրամադրվող երաշխիքներին վերաբերող տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այստեղ:
ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Սահմանաչափերը և մարման ժամկետը
մինչև 500,000,000 դրամ կամ համարժեք արտարժույթ, մինչև 3 տարի մարման ժամկետով
Տոկոսադրույքը
• Տարեկան 1-4%, նվազ.՝ 20,000 դրամ:
• Եթե գանձման ենթակա տոկոսագումարը տրամադրվող երաշխիքի գործողության փաստացի կամ ամբողջ ժամանակահատվածի համար չի գերազանցում 20,000 դրամը, ապա ձեզանից գանձում ենք միանվագ վճար՝ 20,000 դրամ:
Միջնորդավճարները
• Երաշխիքի պայմանների փոփոխում՝15,000 դրամ,
• Երաշխիքի հետկանչում/չեղյալ համարում՝ 25,000 դրամ:
Ապահովվածության միջոցները (գրավը)
• Գրավ կարող են հանդիսանալ՝
- անշարժ և շարժական գույքը,
- ավանդային կամ ընթացիկ հաշիվներին առկա դրամական միջոցները,
- շրջանառու միջոցները, պատրաստի արտադրանքը,
- ոսկու ստանդարտացված ձուլակտորները կամ ջարդոնը, թանկարժեք մետաղները,
- պետական կարճաժամկետ պարտատոմսերը կամ այլ արժեթղթերը:
• Առնվազն 1 տարվա մեր հաճախորդներին տրամադրում ենք նաև դրամական հոսքերով ապահովված երաշխիքներ՝ նրանց հաշվով կատարված տարեկան շարժի մինչև 30%-ի չափով և մինչև 180 օր մարման ժամկետով:
• Տրամադրվող երաշխիքի գումարի և գրավադրվող արժեքների հարաբերակցության սահմանաչափերը նույնն են, ինչ մեր կողմից բիզնես վարկերի համար սահմանված վարկ/գրավ հարաբերակցության սահմանաչափերը:Պետական տուրքեր և այլ ծախսեր
• Գրավի պայմանագրի վավերացման և գրանցման պետտուրք՝ ՀՀ իրավական ակտերով սահմանված չափերով:
• Գրավադրվող արժեքների գնահատում՝ մեզ հետ համագործակցող անկախ գնահատող կազմակերպությունների սահմանած սակագների համաձայն:
ՈԻՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ`- Երաշխիքի տրամադրման պայմանագրով մեր հանդեպ ստանձնած պարտավորությունները ժամանակին չկատարելու դեպքում ձեր գրավադրած գույքը կարող է օրենքով սահմանված կարգով ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, իսկ ձեր մասին տեղեկատվությունը կգրանցվի ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ:
- Երաշխիքի տրամադրման պայմանագրով ամրագրված տոկոսագումարների մարման ժամկետների ուշացման դեպքում կիրառում ենք համապատասխան տույժեր՝ չվճարված տոկոսագումարների օրական 0,3-0,5%-ի չափով (համաձայն փոխադարձ կնքված պայմանագրի):