+374 10 605555
EvocaOnline

«Միկրո» բիզնես վարկ

Առաջարկում ենք «Միկրո» բիզնես վարկեր: Վարկերը կարող եք ձևակերպել մեր Գլխամասային գրասենյակում և ցանկացած մասնաճյուղում (բացառությամբ «Էրեբունի»-ի):
ՆԵՐՔԵՎ

ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Արժույթը

դրամ, դոլար, եվրո (արտարժույթով վարկերի մարումների վրա կարող են ազդել փոխարժեքի տատանումները, որի ռիսկը կրում եք դուք)

Վարկառուները

ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձինք և 18 - 63 տարեկան ՀՀ ռեզիդենտ անհատ ձեռնարկատերերը, ովքեր վարկի սպասարկման ողջ ընթացքում չեն բոլորի 63 տարեկանը:

Սահմանաչափերը

500,000 - 5,000,000 դրամ կամ համարժեք արտարժույթ

Ժամկետը

6 - 36 ամիս

Տոկոսադրույքը (տարեկան)

Դրամ - 16%, Դոլար - 13%, Եվրո - 10%

Տրամադրման եղանակը

Կանխիկ կամ անկանխիկ

Վերադարձելիության ապահովման միջոցները

Մինչև 1,000,000 դրամ կամ համարժեք արտարժույթով վարկերի դեպքում

Բանկի պահանջով նվազագույնը մեկ կայուն եկամուտ ունեցող ֆիզիկական անձի երաշխավորություն:

1,000,000 դրամը կամ համարժեք արտարժույթը գերազանցող վարկերի դեպքում

Բանկի պահանջով նվազագույնը մեկ կամ երկու կայուն եկամուտ ունեցող ֆիզիկական անձի երաշխավորություն:

Սահմանափակումներ

Վարկառուի ընդհանուր ժամկետանց օրերի քանակը վերջին 6 ամսվա ընթացքում չպետք է գերազանցի 20 օրը, ինչպես նաև ընթացքում չպետք է ունենա հսկվող կամ ավելի խիստ դասով դասակարգված վարկեր,

Վարկառուն նախորդող 6-24 ամիսների ընթացքում չպետք է ունենա ոչ ստանդարտ կամ ավելի խիստ դասով դասակարգված վարկեր,

Վարկառուի` գրավով չապահովված վարկերը /առանց ակնկալվող վարկի/ չպետք է լինեն ավելին, քան հինգը և դրանց գումարային մնացորդը չպետք է գերազանցի 5.000.000 ՀՀ դրամը և/կամ համարժեք արտարժույթը,

Հարցման օրվա դրությամբ վարկավորման դիմում-հայտ ներկայացնող հաճախորդը չպետք է ունենա դասակարգված երաշխավորություն, ինչպես նաև ժամկետանց վարկեր:

Գանձվող վճարներ

Վարկային հայտի ուսումնասիրման վճար – 20,000 դրամ:

Վարկի գումարի կանխիկ ստացման դեպքում - գանձվում է կանխիկացման վճար` ըստ Բանկում գործող սականգների:

Այլ տեղեկատվություն

Վարկավորումը իրականացվում է պարզեցված բիզնես վերլուծություն հիման վրա:

Վարկը վաղաժամկետ մարելու դեպքում ՏՈՒԳԱՆՔ ՉԵՔ ՎՃԱՐՈՒՄ:


ԶԳՈՒՇԱՑՈՒՄ

  • Տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամանակին չկատարելու դեպքում՝
    • Ձեր մասին տեղեկատվությունը կգրանցվի Վարկային ռեգիստրում (ինչը հետագայում կարող է խոչընդոտել նոր վարկերի ստացումը):
    • Կոշտ գրավի պարագայում, գրավադրված գույքը կարող է օրենքով սահմանված կարգով ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ: Վարկային պարտավորությունների չկատարման հետևանքով գրավի հաշվին պարտավորությունները մարելու դեպքում, եթե  վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավի արժեքը չի բավարարում, ապա մենք (գործող օրենսդրության համաձայն) հնարավորություն ունենք կատարել վարկային պարտավորությունների մարումներ ձեր այլ գույքի հաշվին (առկայության դեպքում):
  • Սահմանված մարման ժամկետներում վճարային պարտավորությունների (վարկի գումար, տոկոսագումար) ուշացման դեպքում  ՎՃԱՐՈՒՄ ԵՔ ՏՈՒՅԺԵՐ` ժամկետանց գումարի համար՝ 0.015% օրական, իսկ ժամկետանց տոկոսի համար՝ 0.1% օրական:
Թարմացվել է 11.12.2019 | 18:02:49