- Էվոկաբանկ՝ լավագույն թվային բանկը Հայաստանում
- Բանկային ԾառայություններԻրավաբանական անձանցՎԱՐԿԵՐEIB բիզնես վարկեր
EIB բիզնես վարկեր
Օգտվեք Եվրոպական Ներդրումային Բանկի (ԵՆԲ) կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակներում վարկավորման փոխշահավետ հնարավորությունից: Վարկերը կարող եք ձևակերպել մեր Գլխամասային գրասենյակում և ցանկացած մասնաճյուղում (բացառությամբ «Էրեբունի»-ի):ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Արժույթը
ՀՀ դրամ
Վարկառուները
- Հայաստանի ռեզիդենտ հանդիսացող փոքր և միջին ձեռնարկություններ (ՓՄՁ):
- Վարկառուի ֆինանսական հաշվետվությունների վերլուծության արդյունքները պետք է բավարարեն Բանկի պահանջներին:
Վարկավորման ենթակա ոլորտներ
- գյուղատնտեսություն,
- գյուղ. վերամշակում,
- զբոսաշրջություն,
- արտահանում խթանող և արդյունաբերության ոլորտներում գործունեություն
Սահմանաչափերը
- Գրավի դիմաց՝ 5.000.000 – 1.000.000.000 ՀՀ դրամ
- Առանց գրավի (նվազագույնը մեկ ֆիզիկական կամ իրավաբանական անձի երաշխավորությամբ)՝ 1.000.000 – 5.000.000 ՀՀ դրամ
Եղանակը
կանխիկ կամ անկանխիկ
Մարման ժամկետը
24 ամից մինչև 90 ամիս
Վարկի մայր գումարի արտոնյալ ժամկետ
Բիզնես գործունեության առանձնահատկություներից ելնելով կարող է տրամադրվել վարկի մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ:
Տարեկան անվանական տոկոսադրույքը
9,5 % Գրավը
- Անշարժ և շարժական գույքը,
- Ավանդային կամ ընթացիկ հաշիվների դրամական միջոցները,
- Ոսկու ստանդարտացված ձուլակտորները կամ ջարդոնը,
- Պետական կարճաժամկետ պարտատոմսերը կամ այլ արժեթղթերը:
- Անհրաժեշտության դեպքում ՝ այլ գրավների առկայութնան պարագայում կարող են գրավ ընդունվել նաև շրջանառու միջոցները և պատրաստի արտադրանքը (հաշվի առնելով այլ գրավների իրացվելիության աստիճանը կամ վարկ/գրավ հարաբերակցության չափը, վարկավորման ժամկետը, հաճախորդի բնութագիրը և այլն):
- Լրացուցիչ պայման - Բիզնեսի հիմնադիրների/իրական շահառուների անձնական երաշխավորությունների առկայությունը պարտադիր է, ինչպես նաև որպես լրացուցիչ ապահովում Բանկը կարող է պահանջել նաև այլ ֆիզիկական և/կամ իրավաբանական անձանց երաշխավորություն:
Վարկ/գրավ ընդունելի սահմանաչափերը
- Անշարժ գույքի և այլ հիմնական միջոցների դեպքում ՝ գնահատված արժեքի մինչև 70%-ի չափով:
- Պետական կարճաժամկետ պարտատոմսերի դեպքում՝ անվանական արժեքի մինչև 95%-ի չափով:
- Այլ արժեթղթերի դեպքում՝ գնահատված արժեքի մինչև 70%-ի չափով:
- Ոսկու ստանդարտացված ձուլակտորների և թանկարժեք մետաղների ջարդոնի դիմաց՝ գնահատված արժեքի մինչև 95%-ի չափով:
- Դրամական միջոցների (ավանդային և ընթացիկ հաշվի դեպքում)՝ մինչև 90%-ի չափով:
- Շրջանառու միջոցների դեպքում՝ գնահատված արժեքի մինչև 50%-ի չափով:
Ապահովագրություն
Ըստ անհրաժեշտության
Պահանջներ երաշխավոր անձանց նկատմամբ
- ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր կամ ֆիզիկական անձ:
- Ժամկետանց պարտավորությունների բացակայություն (ներառյալ տրամադրված երաշխավորությունների գծով):
- Նախորդ 12 ամիսների ընթացքում վարկային պարտավորությունների գծով դասակարգումների բացակայություն, իսկ մարումների գծով ուշացման օրերի հանրագումարը չպետք է գերազանցի 30 օրը:
Գանձվող վճարներ
- Վարկային հայտի ուսումնասիրման վճար - 0 դրամ:
Պետական տուրքեր և այլ ծախսեր
- ՀՀ պետական իրավասու մարմիններում վճարվող պետտուրք ՝ գրավի պայմանագրի վավերացման և գրանցման համար:
- Գրավադրվող գույքի գնահատման ծառայության արժեքը՝ Բանկի հետ համագործակցող անկախ գնահատող կազմակերպությունների սահմանած սակագների համաձայն:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
- Տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամանակին չկատարելու դեպքում գրավադրված գույքը կարող է օրենքով սահմանված կարգով ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, իսկ ձեր մասին տեղեկատվությունը կգրանցվի Վարկային ռեգիստրում (ինչը հետագայում կարող է խոչընդոտել նոր վարկերի ստացումը):
- Վարկային պարտավորությունների չկատարման հետևանքով գրավի հաշվին պարտավորությունները մարելու դեպքում, եթե վարկառուի վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավի արժեքը չի բավարարում, ապա մենք (գործող օրենսդրության համաձայն) հնարավորություն ունենք կատարել վարկային պարտավորությունների մարումներ ձեր այլ գույքի հաշվին (առկայության դեպքում):
- Սահմանված մարման ժամկետներում վճարային պարտավորությունների (վարկի գումար, տոկոսագումար) ուշացման դեպքում ՎՃԱՐՈՒՄ ԵՔ ՏՈՒՅԺԵՐ` ժամկետանց գումարի համար՝ 0,015% օրական, իսկ ժամկետանց տոկոսի համար՝ 0,1% օրական: