+374 10 605555
EvocaOnline

Էներգաարդյունավետ վարկեր ՓՄՁ-ների համար

Օգտվեք «ԳՀՀ - Էներգաարդյունավետություն ՓՄՁ-ների համար» ծրագրի շրջանակներում վարկավորման փոխշահավետ հնարավորությունից: Վարկերը կարող եք ձևակերպել մեր Գլխամասային գրասենյակում և ցանկացած մասնաճյուղում (բացառությամբ «Էրեբունի»-ի):
ՆԵՐՔԵՎ

ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Արժույթը

ՀՀ դրամ

Վարկառուները

  • Հայաստանի ռեզիդենտ իրավաբանական և անհատ ձեռնարկատեր անձիք:
  • Վարկառուի ֆինանսական հաշվետվությունների վերլուծության արդյունքները պետք է բավարարեն Բանկի պահանջներին:

Նպատակը

  • Էներգաարդյունավետ սարքավորումների և մեքենաների ձեռքբերում, ենթակառուցվածքների կառուցում և այլ նախագծեր, որոնք օգտագործում են վերականգնվող  էներգիայի  աղբյուրներ՝
    - Ջեռուցում, օդորակում և օդափոխություն.
    - Լուսավորություն.
    - Արտադրական նպատակներով ջեռուցում/ սառեցում.
    - Շենքի պատերի և տանիքի ջերմամեկուսացում, 
    - Արդյունաբերական արտադրության մեքենաներ.
    - Արեգակնային էներգիա.
    - Կենսազանգվածներից ստացվող էներգիա.
    - Այլ էներգաարդյունավետ ներդրումներ, որոնք համապատասխանում են «ԳՀՀ - Էներգաարդյունավետություն ՓՄՁ-ների համար» ծրագրի պահանջներին:

 

Սահմանաչափերը

 

 

  • Գրավի դիմաց՝ 5 մլն. – 500 մլն. ՀՀ դրամ
  • Առանց գրավի (նվազագույնը  մեկ ֆիզիկական կամ իրավաբանական  անձի երաշխավորությամբ)՝  1 մլն. – 5 մլն. ՀՀ դրամ

Եղանակը

կանխիկ կամ անկանխիկ

Մարման ժամկետը

մինչև 5 տարի 

Տարեկան անվանական տոկոսադրույքը

  • 1 մլն. մինչև 5 մլն. ՀՀ դրամ վարկերի դեպքում -  10,5 %:
  • 5 մլն. մինչև 20 մլն. ՀՀ դրամ վարկերի դեպքում -  10 %:
  • 20 մլն. մինչև 500 մլն. ՀՀ դրամ վարկերի դեպքում - 9,5 %:

 

 

Գրավը

  • Անշարժ և շարժական գույքը,
  • Ավանդային կամ ընթացիկ հաշիվների դրամական միջոցները,
  • Ոսկու ստանդարտացված ձուլակտորները կամ ջարդոնը,
  •  Պետական կարճաժամկետ պարտատոմսերը կամ այլ արժեթղթերը:
  • Անհրաժեշտության դեպքում ՝ այլ գրավների առկայութնան պարագայում կարող են գրավ ընդունվել նաև շրջանառու միջոցները և պատրաստի արտադրանքը (հաշվի առնելով այլ գրավների իրացվելիության  աստիճանը կամ վարկ/գրավ հարաբերակցության չափը, վարկավորման ժամկետը, հաճախորդի բնութագիրը և այլն):
  • Լրացուցիչ պայման - Բիզնեսի հիմնադիրների/իրական շահառուների անձնական երաշխավորությունների առկայությունը  պարտադիր է, ինչպես նաև որպես լրացուցիչ ապահովում Բանկը կարող է պահանջել նաև այլ ֆիզիկական և/կամ իրավաբանական անձանց երաշխավորություն:

Վարկ/գրավ ընդունելի սահմանաչափերը

  • Անշարժ գույքի  և այլ հիմնական միջոցների դեպքում ՝ գնահատված  արժեքի մինչև 70%-ի չափով:
  • Պետական կարճաժամկետ պարտատոմսերի դեպքում՝ անվանական արժեքի մինչև 95%-ի չափով:
  • Այլ արժեթղթերի դեպքում՝ գնահատված արժեքի մինչև 70%-ի չափով:
  • Ոսկու ստանդարտացված ձուլակտորների և թանկարժեք մետաղների ջարդոնի դիմաց՝ գնահատված արժեքի մինչև 95%-ի չափով:
  • Դրամական միջոցների (ավանդային և ընթացիկ հաշվի դեպքում)՝ մինչև 90%-ի չափով:
  • Շրջանառու միջոցների դեպքում՝ գնահատված արժեքի մինչև 50%-ի չափով:

Ապահովագրություն

Ըստ անհրաժեշտության

Պահանջներ երաշխավոր անձանց նկատմամբ

  • ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր կամ ֆիզիկական անձ:
  • Ժամկետանց պարտավորությունների բացակայություն (ներառյալ տրամադրված երաշխավորությունների գծով):
  • Նախորդ 12 ամիսների ընթացքում վարկային պարտավորությունների գծով դասակարգումների բացակայություն, իսկ մարումների գծով ուշացման օրերի հանրագումարը  չպետք է գերազանցի 30 օրը:

Գանձվող վճարներ

  • Վարկային հայտի ուսումնասիրման վճար - 0 դրամ,
  • Վարկի սպասարկման վճար - միանվագ, տրամադրվող գումարի 0,5% չափով ,
  • Վարկի գումարը կանխիկ ստանալու դեպքում - գանձում ենք կանխիկացման վճար՝ ըստ Բանկի գործող սակագների:

Պետական տուրքեր և այլ ծախսեր

  • ՀՀ պետական իրավասու մարմիններում վճարվող պետտուրք ՝ գրավի պայմանագրի վավերացման և գրանցման համար:
  • Գրավադրվող արժեքների գնահատման ծառայության արժեքը՝  Բանկի հետ համագործակցող անկախ գնահատող կազմակերպությունների սահմանած սակագների համաձայն:

Լրացուցիչ պայմաններ

 
  • Ստանդարտ էներգաարդյունավետ ներդրումների պարագայում ՝
    -   150,0 մլն.  ՀՀ դրամը  չգերազանցող վարկերի դեպքում Բանկի պահանջով կարող է անցկացվել էներգաաուդիտ,
    -   150,0 մլն.  ՀՀ դրամը գերազանցող վարկերի դեպքում  էներգաաուդիտի անցկացումը  պարտադիր է:
  • Ոչ ստանդարտ և խառը էներգաարդյունավետ ներդրումների դեպքում ՝ էներգաաուդիտի անցկացումը պարտադիր է:
  • Նշում - էներգաաուդիտի ծառայության վճարներ վարկառու-հաճախորդներից չեն գանձվում, դրանք  կատարվում են Բանկի կողմից:
  • Վարկի՝ նվազագույնը 70%-ը պետք է օգտագործվի մեքենա-սարքավորումների, այլ ապրանքների կամ ծառայությունների ձեռքբերման և Էներգաարդյունավետ ներդրումներին առնչվող ծախսերի համար:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ

  • Տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամանակին չկատարելու դեպքում գրավադրված գույքը կարող է օրենքով սահմանված կարգով ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, իսկ ձեր մասին տեղեկատվությունը կգրանցվի Վարկային ռեգիստրում (ինչը հետագայում կարող է խոչընդոտել նոր վարկերի ստացումը):
  • Վարկային պարտավորությունների չկատարման հետևանքով գրավի հաշվին պարտավորությունները մարելու դեպքում, եթե վարկառուի վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավի արժեքը չի բավարարում, ապա մենք (գործող օրենսդրության համաձայն) հնարավորություն ունենք կատարել վարկային պարտավորությունների մարումներ ձեր այլ գույքի հաշվին (առկայության դեպքում):
  • Սահմանված մարման ժամկետներում վճարային պարտավորությունների (վարկի գումար, տոկոսագումար) ուշացման դեպքում  ՎՃԱՐՈՒՄ ԵՔ ՏՈՒՅԺԵՐ` ժամկետանց գումարի համար՝ 0,015% օրական, իսկ ժամկետանց տոկոսի համար՝ 0,1% օրական:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

  • Որոշումների կայացման և վարկերի տրամադրման ժամկետները
    • Որոշումը կայացնում ենք անհրաժեշտ փաստաթղթերը մեզ ներկայացնելուց հետո 10 (տասը) բանկային օրվա ընթացքում:
    • Վարկի դիմումի վերաբերյալ որոշման արդյունքների մասին ձեզ տեղեկացնում ենք 1 (մեկ) բանկային օրվա ընթացում՝ բանավոր կամ ձեր ցանկության դեպքում՝ նաև գրավոր:
    • Վարկը տրամադրում ենք գույքի գրավադրման գործընթացն ավարտելուց հետո՝ 5 (հինգ) բանկային օրվա ընթացքում (պահանջվող փաստաթղթերի ամբողջական փաթեթի կազմման պարագայում):
  • Վարկի վերաբերյալ որոշման կայացման չափանիշները

    Դրական որոշման կայացման չափանիշները՝

    • Ձեր վարկունակության բավարար մակարդակը` ըստ մեր իրավական ակտերով սահմանված գնահատման չափանիշների,
    • Մեզ ներկայացված տվյալների և փաստաթղթերի արժանահավատությունը,
    • Ձեր պատասխանատվության և պարտաճանաչության դրական գնահատումը` ըստ ձեր վարկային պատմության ուսումնասիրության և վերլուծության,
    • Գրավի իրացվելիության բավարար մակարդակը՝ ըստ մեր իրավական ակտերով սահմանված չափանիշների և «գրավ/վարկ» հարաբերակցության ընդունելի սահմանաչափերի,
    • Վարկի օգտագործման նպատակների կամ գործարար ծրագրերի հիմնավոր լինելը:

    Մերժման չափանիշները`

    • Ձեր վարկունակության ոչ բավարար մակարդակի գնահատումը՝ ըստ մեր իրավական ակտերով սահմանված հաճախորդ-վարկառուների վարկունակության գնահատման չափանիշների,
    • Մեզ ներկայացված տվյալների և փաստաթղթերի անարժանահավատությունը,
    • Ձեր պատասխանատվության և պարտաճանաչության բացասական գնահատումը` ըստ ձեր վարկային պատմության ուսումնասիրության և վերլուծության,
    • Վարկի օգտագործման նպատակների կամ գործարար ծրագրերի շահութաբերության թերհիմնավորումը,
    • Այլ հիմնավոր պատճառներ, որոնք կարող են ազդել տրամադրվող վարկի վերադարձելիության վրա:
  • Վարկերի մարման, տոկոսների հաշվեգրման և վճարման կարգը
    • Վարկերը մարում եք գրաֆիկի համաձայն, հետևյալ երկու եղանակներից մեկով, ըստ ձեր ցանկության՝
      • «Անուիտետային» (հավասարաչափ ամսական մարում), որը փոփոխական մասերով ներառում է մայր գումարը և կուտակված տոկոսները,
      • «Զսպանակաձև» (փոփոխական ամսական մարում), որը ներառում է մայր գումարի մարումը՝ հավասար, իսկ կուտակված տոկոսները` փոփոխական չափով:
    • Վարկերի տոկոսագումարները  հաշվում ենք գումարի փաստացի մնացորդի նկատմամբ` վարկի տրամադրման օրվանից մինչև ձեր կողմից մեր հանդեպ ստանձնած պարտավորությունների կատարման նախորդ օրն ընկած ժամանակաշրջանի համար (վարկի մարման օրվա նկատմամբ տոկոսագումար չենք գանձում):
    • Տոկոսագումարների գծով հաշվարկները կատարվում են 365 օրացուցային օրերի համար: Եթե վճարման օրը ոչ աշխատանքային է, ապա վճարում եք դրան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում:
    • Մինչև պայմանագրի գործողության ժամկետի կեսը մարումների ժամանակացույցով սահմանված ամսական վարկի մայր գումարի չափից ավելին մարելու դեպքում վճարում է տուգանք` մարումների ժամանակացույցով սահմանված ամսական վարկի գումարի չափը գերազանցող գումարի 5 %-ի չափով:
    • Վճարումները կարող եք իրականացնել մեր Գլխամասային գրասենյակում և ցանկացած մասնաճյուղում (բացառությամբ «Էրեբունի»-ի):

     

 
 
Թարմացվել է 04.03.2020 | 10:42:49