+374 10 605555
EvocaOnline

ՓՄՁ վարկեր

Առաջարկում ենք փոքր և միջին բիզնեսի վարկեր: Լրացրեք Online հայտը և Ձեր անհատական բիզնես խորհրդատուն կապ կհաստատի Ձեզ հետ 1 աշխատանքային օրվա ընթացքում: Վարկերը կարող եք ձևակերպել նաև մեր գլխամասային գրասենյակում կամ ցանկացած մասնաճյուղում (բացառությամբ «Էրեբունի»-ի):
ՆԵՐՔԵՎ

 

Լրացրեք Online հայտը 

և

Ձեր անհատական բիզնես խորհրդատուն

կապ կհաստատի Ձեզ հետ

1 աշխատանքային օրվա ընթացքում


online hayt evocabank    


ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Արժույթը

ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո (արտարժույթով վարկերի մարումների վրա կարող են ազդել փոխարժեքի տատանումները, որի ռիսկը կրում եք Դուք)

Վարկառուները

Հայաստանի ռեզիդենտ իրավաբանական և անհատ ձեռնարկատեր անձիք

Վարկի տրամադրման նպատակը

Բիզնեսի զարգացման, կապիտալ ներդրումների իրականացման, շրջանառու կապիտալում միանվագ ներդրումներ իրականացնելու, կրեդիտորական պարտքերը մարելու և այլ նպատակներով

Սահմանաչափերը

5.000.000 - 200.000.000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ

Տրամադրման եղանակը

Կանխիկ կամ անկանխիկ

Մարման ժամկետը

Մինչև 5 տարի

Վարկի մարման եղանակը «Անուիտետային» կամ «Զսպանակաձև»
Տոկոսադրույքը (տարեկան)

 

ՀՀ դրամ

 

1 տարի

11 %

1-3 տարի

11.5 %

3-5 տարի

12 %

ԱՄՆ դոլար

1 տարի

7 %

1-3 տարի

7.5 %

3-5 տարի

8 %

Եվրո

1 տարի

6 %

1-3 տարի

6.5 %

3-5 տարի

7 %

 

Ապահովվածության միջոցները (գրավը)
- Անշարժ և շարժական գույքը,
- Ավանդային կամ ընթացիկ հաշիվների դրամական միջոցները,
- Շրջանառու միջոցները, պատրաստի արտադրանքը,
- Ոսկու ստանդարտացված ձուլակտորները կամ ջարդոնը, թանկարժեք մետաղները,
- Պետական կարճաժամկետ պարտատոմսերը կամ այլ արժեթղթերը,
- Իրավաբանական կամ ֆիզիկական անձանց երաշխավորություններ:
Վաղաժամկետ մարման պայմանները

Մինչև վարկի գործողության ժամկետի կեսը վարկի գումարի 50%-ից ավելին վաղաժամկետ մարելու դեպքում վճարում եք տուգանք՝ վարկի պայմանագրային գումարի 50%-ը գերազանցող վաղաժամկետ վճարվող գումարի 5%-ի չափով:

Գանձվող վճարներ

Առկա չէ

Պետական տուրքեր և այլ ծախսեր
- ՀՀ պետական իրավասու մարմիններում վճարում եք պետտուրք՝ գրավի պայմանագրի  վավերացման և գրանցման համար:
- Գրավադրվող արժեքների գնահատման ծառայության արժեքը՝  անկախ գնահատող կազմակերպությունների սահմանած սակագների համաձայն:


ԶԳՈՒՇԱՑՈՒՄ

  • Տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամանակին չկատարելու դեպքում գրավադրված գույքը կարող է օրենքով սահմանված կարգով ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, իսկ ձեր մասին տեղեկատվությունը կգրանցվի Վարկային ռեգիստրում (ինչը հետագայում կարող է խոչընդոտել նոր վարկերի ստացումը):
  • Վարկային պարտավորությունների չկատարման հետևանքով գրավի հաշվին պարտավորությունները մարելու դեպքում, եթե վարկառուի վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավի արժեքը չի բավարարում, ապա մենք (գործող օրենսդրության համաձայն) հնարավորություն ունենք կատարել վարկային պարտավորությունների մարումներ ձեր այլ գույքի հաշվին (առկայության դեպքում):
  • Սահմանված մարման ժամկետներում վճարային պարտավորությունների (վարկի գումար, տոկոսագումար) ուշացման դեպքում  ՎՃԱՐՈՒՄ ԵՔ ՏՈՒՅԺԵՐ` ժամկետանց գումարի համար՝ 0,015% օրական, իսկ ժամկետանց տոկոսի համար՝ 0,1% օրական:
 
Համագործակցություն՝ ԵՆԲ 

ԷՎՈԿԱԲԱՆԿ ՓԲԸ-ն համագործակցում է ԵՆԲ-ի հետ Գերմանահայակական հիմնադրամի միջոցով ՓՄՁ գյուղատնտեսության  ֆինանսավորման ծրագրի շրջանակներում:

Տեղեկատվություն Եվրոպական ներդրումային բանկի «ԵՆԲ-ի վարկեր ՓՄՁ-ների» ֆինանսավորման մասին:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

  • Վարկ/գրավ ընդունելի սահմանաչափերը՝ ըստ գրավի տեսակների
    • Անշարժ գույքի  և այլ հիմնական միջոցների դեպքում՝ գնահատված շուկայական արժեքի մինչև 70%-ի չափով:
    • Պետական կարճաժամկետ պարտատոմսերի դեպքում՝ անվանական արժեքի մինչև 95%-ի չափով:
    • Այլ արժեթղթերի դեպքում՝ գնահատված արժեքի մինչև 70%-ի չափով:
    • Ոսկու ստանդարտացված ձուլակտորների և թանկարժեք մետաղների ջարդոնի դիմաց՝ գնահատված արժեքի մինչև 95%-ի չափով:
    • Թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի դիմաց՝ գնահատված արժեքի մինչև 50%-ի չափով:
    • Դրամական միջոցների (ավանդային և ընթացիկ հաշվի դեպքում)՝ մինչև 90%-ի չափով:
    • Շրջանառու միջոցների դեպքում՝ գնահատված արժեքի մինչև 50%-ի չափով:
    • Դրամական հոսքերով ապահովված վարկեր՝ տրամադրում ենք առնվազն 1 տարվա մեր հաճախորդներին՝ մեզ մոտ ունեցած ընթացիկ հաշվով կատարված տարեկան շարժի մինչև 30%-ի չափով (մինչև 180 օր մարման ժամկետով):
  • Որոշումների կայացման և վարկերի տրամադրման ժամկետները
    • Որոշումը կայացնում ենք անհրաժեշտ փաստաթղթերը մեզ ներկայացնելուց հետո 10 (տասը) բանկային օրվա ընթացքում:
    • Վարկի դիմումի վերաբերյալ որոշման արդյունքների մասին ձեզ տեղեկացնում ենք 1 (մեկ) բանկային օրվա ընթացում՝ բանավոր կամ ձեր ցանկության դեպքում՝ նաև գրավոր:
    • Վարկը տրամադրում ենք գույքի գրավադրման գործընթացն ավարտելուց հետո՝ 5 (հինգ) բանկային օրվա ընթացքում (պահանջվող փաստաթղթերի ամբողջական փաթեթի կազմման պարագայում):
  • Վարկի վերաբերյալ որոշման կայացման չափանիշները

    Դրական որոշման կայացման չափանիշները՝

    • Ձեր վարկունակության բավարար մակարդակը` ըստ մեր իրավական ակտերով սահմանված գնահատման չափանիշների,
    • Մեզ ներկայացված տվյալների և փաստաթղթերի արժանահավատությունը,
    • Ձեր պատասխանատվության և պարտաճանաչության դրական գնահատումը` ըստ ձեր վարկային պատմության ուսումնասիրության և վերլուծության,
    • Գրավի իրացվելիության բավարար մակարդակը՝ ըստ մեր իրավական ակտերով սահմանված չափանիշների և «գրավ/վարկ» հարաբերակցության ընդունելի սահմանաչափերի,
    • Վարկի օգտագործման նպատակների կամ գործարար ծրագրերի հիմնավոր լինելը:

    Մերժման չափանիշները`

    • Ձեր վարկունակության ոչ բավարար մակարդակի գնահատումը՝ ըստ մեր իրավական ակտերով սահմանված հաճախորդ-վարկառուների վարկունակության գնահատման չափանիշների,
    • Մեզ ներկայացված տվյալների և փաստաթղթերի անարժանահավատությունը,
    • Ձեր պատասխանատվության և պարտաճանաչության բացասական գնահատումը` ըստ ձեր վարկային պատմության ուսումնասիրության և վերլուծության,
    • Վարկի օգտագործման նպատակների կամ գործարար ծրագրերի շահութաբերության թերհիմնավորումը,
    • Այլ հիմնավոր պատճառներ, որոնք կարող են ազդել տրամադրվող վարկի վերադարձելիության վրա:
  • Վարկերի մարման, տոկոսների հաշվեգրման և վճարման կարգը
    • Վարկերը մարում եք գրաֆիկի համաձայն, հետևյալ երկու եղանակներից մեկով, ըստ ձեր ցանկության՝
      • «Անուիտետային» (հավասարաչափ ամսական մարում), որը փոփոխական մասերով ներառում է մայր գումարը և կուտակված տոկոսները,
      • «Զսպանակաձև» (փոփոխական ամսական մարում), որը ներառում է մայր գումարի մարումը՝ հավասար, իսկ կուտակված տոկոսները` փոփոխական չափով:
    • Վարկերի տոկոսագումարները  հաշվում ենք գումարի փաստացի մնացորդի նկատմամբ` վարկի տրամադրման օրվանից մինչև ձեր կողմից մեր հանդեպ ստանձնած պարտավորությունների կատարման նախորդ օրն ընկած ժամանակաշրջանի համար (վարկի մարման օրվա նկատմամբ տոկոսագումար չենք գանձում):
    • Տոկոսագումարների գծով հաշվարկները կատարվում են 365 օրացուցային օրերի համար: Եթե վճարման օրը ոչ աշխատանքային է, ապա վճարում եք դրան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում:
    • Վճարումները կարող եք իրականացնել մեր Գլխամասային գրասենյակում և ցանկացած մասնաճյուղում (բացառությամբ «Էրեբունի»-ի):

     

Թարմացվել է 05.11.2019 | 11:22:30