+374 10 605555
EvocaOnline

Վարկերի մարման, տոկոսների հաշվեգրման և վճարման կարգը

ՆԵՐՔԵՎ
  • Վարկերը մարում եք գրաֆիկի համաձայն, հետևյալ երկու եղանակներից մեկով, ըստ ձեր ցանկության՝
    • «Անուիտետային» (հավասարաչափ ամսական մարում), որը փոփոխական մասերով ներառում է մայր գումարը և կուտակված տոկոսները,
    • «Զսպանակաձև» (փոփոխական ամսական մարում), որը ներառում է մայր գումարի մարումը՝ հավասար, իսկ կուտակված տոկոսները` փոփոխական չափով:
  • Վարկերի տոկոսագումարները  հաշվում ենք գումարի փաստացի մնացորդի նկատմամբ` վարկի տրամադրման օրվանից մինչև ձեր կողմից մեր հանդեպ ստանձնած պարտավորությունների կատարման նախորդ օրն ընկած ժամանակաշրջանի համար (վարկի մարման օրվա նկատմամբ տոկոսագումար չենք գանձում):
  • Տոկոսագումարների գծով հաշվարկները կատարվում են 365 օրացուցային օրերի համար: Եթե վճարման օրը ոչ աշխատանքային է, ապա վճարում եք դրան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում:
  • Վճարումները կարող եք իրականացնել մեր Գլխամասային գրասենյակում և ցանկացած մասնաճյուղում (բացառությամբ «Էրեբունի»-ի):

 

Թարմացվել է 09.11.2018 | 12:13:11