+374 10 605555
EvocaOnline

Էներգախնայողության վարկեր

Առաջարկում ենք վարկեր Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի ծրագրի շրջանակում, որը առաքելություն ունի նպաստել էներգախնայողության ոլորտում ներդրումների իրականացմանը:
ՆԵՐՔԵՎ

Վարկերը կարող եք ձևակերպել մեր ցանկացած մասնաճյուղում (բացառությամբ «Էրեբունի» -ի):

ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Նպատակը

Չգազաֆիկացված համայնքներում՝

  • ֆոտովոլտային համակարգերի ձեռք բերում:
  • Արևային ջրատաքացուցիչների ձեռք բերում:

Արժույթը

ՀՀ դրամ

Վարկառուները

  • Հայաստանի ռեզիդենտ իրավաբանական և անհատ ձեռնարկատեր անձիք:
  • Վարկառուի ֆինանսական հաշվետվությունների վերլուծության արդյունքները պետք է բավարարեն Բանկի պահանջներին:
Սահմանաչափերը

 

  • Գրավի դիմաց՝ 3 մլն. – 50 մլն. ՀՀ դրամ
  • Առանց գրավի (նվազագույնը  երկու ֆիզիկական կամ իրավաբանական  անձի երաշխավորությամբ)՝ 1 մլն. – 3 մլն. ՀՀ դրամ

Եղանակը

անկանխիկ

Մարման ժամկետը

մինչև 96 ամիս 

Տարեկան անվանական տոկոսադրույքը

10 %

Գրավը

  • Անշարժ և շարժական գույքը,
  • Ավանդային կամ ընթացիկ հաշիվների դրամական միջոցները,
  • Ոսկու ստանդարտացված ձուլակտորները կամ ջարդոնը,
  • Պետական կարճաժամկետ պարտատոմսերը կամ այլ արժեթղթերը:
  • Անհրաժեշտության դեպքում ՝ այլ գրավների առկայության պարագայում, որպես լրացուցիչ գրավ, կարող են գրավ ընդունվել նաև ծրագրի շրջանակներում ձեռք բերվող սարքավորումները:
  • Լրացուցիչ պայման - Բիզնեսի հիմնադիրների/իրական շահառուների անձնական երաշխավորությունների առկայությունը  պարտադիր է, ինչպես նաև որպես լրացուցիչ ապահովում Բանկը կարող է պահանջել նաև այլ ֆիզիկական և/կամ իրավաբանական անձանց երաշխավորություն:

Վարկ/գրավ ընդունելի սահմանաչափերը

  • Անշարժ գույքի  և այլ հիմնական միջոցների դեպքում ՝ գնահատված  արժեքի մինչև 70%-ի չափով:
  • Պետական կարճաժամկետ պարտատոմսերի դեպքում՝ անվանական արժեքի մինչև 95%-ի չափով:
  • Այլ արժեթղթերի դեպքում՝ գնահատված արժեքի մինչև 70%-ի չափով:
  • Ոսկու ստանդարտացված ձուլակտորների և թանկարժեք մետաղների ջարդոնի դիմաց՝ գնահատված արժեքի մինչև 95%-ի չափով:
  • Դրամական միջոցների (ավանդային և ընթացիկ հաշվի դեպքում)՝ մինչև 90%-ի չափով:
  • Ձեռք բերվող սարքավորումներ դեպքում՝ գնահատված արժեքի մինչև 50%-ի չափով:

Ապահովագրություն

Ըստ անհրաժեշտության

Վարկի գումարը պայմանագրով ամրագրված ժամանակացույցից շուտ մարելու համար վճարվող տուգանք

Տուգանք չի կիրառվում

Վարկի մարման ձևը

«Անուիտետային»

Պահանջներ երաշխավոր անձանց նկատմամբ

  • ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր կամ ֆիզիկական անձ:
  • Ժամկետանց պարտավորությունների բացակայություն (ներառյալ տրամադրված երաշխավորությունների գծով):
  • Նախորդ 12 ամիսների ընթացքում վարկային պարտավորությունների գծով դասակարգումների բացակայություն, իսկ մարումների գծով ուշացման օրերի հանրագումարը  չպետք է գերազանցի 30 օրը:

Գանձվող վճարներ

Առկա չեն

Պետական տուրքեր և այլ ծախսեր

  • ՀՀ պետական իրավասու մարմիններում վճարվող պետ տուրք՝ գրավի պայմանագրի վավերացման և գրանցման համար:
  • Գրավադրվող արժեքների գնահատման ծառայության արժեքը՝  Բանկի հետ համագործակցող անկախ գնահատող կազմակերպությունների սահմանած սակագների համաձայն:


ԶԳՈՒՇԱՑՈՒՄ

  • Տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամանակին չկատարելու դեպքում գրավադրված գույքը կարող է օրենքով սահմանված կարգով ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, իսկ ձեր մասին տեղեկատվությունը կգրանցվի Վարկային ռեգիստրում (ինչը հետագայում կարող է խոչընդոտել նոր վարկերի ստացումը):
  • Վարկային պարտավորությունների չկատարման հետևանքով գրավի հաշվին պարտավորությունները մարելու դեպքում, եթե վարկառուի վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավի արժեքը չի բավարարում, ապա մենք (գործող օրենսդրության համաձայն) հնարավորություն ունենք կատարել վարկային պարտավորությունների մարումներ ձեր այլ գույքի հաշվին (առկայության դեպքում):
  • Սահմանված մարման ժամկետներում վճարային պարտավորությունների (վարկի գումար, տոկոսագումար) ուշացման դեպքում  ՎՃԱՐՈՒՄ ԵՔ ՏՈՒՅԺԵՐ` ժամկետանց գումարի համար՝ 0,015% օրական, իսկ ժամկետանց տոկոսի համար՝ 0,1% օրական:

 

 


«Ֆինանսական օգնական» համակարգ

Թարմացվել է 08.09.2020 | 10:35:37