+374 10 605555
EvocaOnline

Պարզ բիզնես վարկ

Առաջարկում ենք պարզ և արագ բիզնեսի վարկեր՝ առանց վերլուծության կամ պարզեցված վերլուծության կատարմամբ: Վարկավորման որոշումները կայացվում են արագացված կարգով՝ 2-ից - 4 աշխատանքային օրվա ընթացքում: Վարկերը կարող եք ձևակերպել մեր Գլխամասային գրասենյակում և ցանկացած մասնաճյուղում (բացառությամբ «Էրեբունի»-ի):
ՆԵՐՔԵՎ

ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

Առանց վերլուծության կատարման

Պարզեցված վերլուծության կատարմամբ

Արժույթը

ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո

Վարկառուները

ՀՀ ռեզիդենտ իրավաբանական և անհատ ձեռնարկատեր անձինք, ովքեր գրանցված գործունեություն են ծավալում առնվազն 6 ամիս:

Սահմանաչափերը

Մինչև 10.000.000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ

Մինչև 15.000.000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ

Տրամադրված վարկի օգտագործման եղանակը

Կանխիկ կամ անկանխիկ

Մարման ժամկետը

6-60 ամիս /առանց վաղաժամ մարման տուգանքի/

Տոկոսադրույքը /տարեկան/

ՀՀ դրամ - 15 %

ՀՀ դրամ -  14,5%

ԱՄՆ դոլար - 10%

ԱՄՆ դոլար -  9,5%

Եվրո - 8%

Եվրո -  7,5%

Վարկի գումարների և տոկոսագումարների մարման ժամկետների ուշացման դեպքում վճարվող տույժեր

  • Ժամկետանց վարկի դեպքում` օրական 0.015%-ի չափով
  • Ժամկետանց տոկոսագումարների դեպքում` օրական 0.1%-ի չափով

Վարկի վերադարձելիության ապահովման միջոցները

  • Երևան, Վանաձոր, Գյումրի և Աբովյան քաղաքներում գտնվող անշարժ գույք. բնակարան, տարածք /բացառությամբ արտադրական տարածքների/:
  • Բացի  անշարժ գույքի գրավադրումից վարկառուից կարող է պահանջվել նաև՝  առնվազն մեկ ֆիզիկական կամ իրավաբանական  անձի երաշխավորություն:

Վարկ/գրավ հարաբերակցություն

  • Եթե գրավադրվող գույքը գտնվում է Երևան քաղաքում - գույքի գնահատված արժեքի մինչև 60%-ը
  • Եթե գրավադրվող գույքը գտնվում է Գյումրի, Վանաձոր, Աբովյան քաղաքներում - գույքի գնահատված արժեքի մինչև 50%-ը
  • Եթե գրավադրվող գույքը գտնվում է Երևան քաղաքում - գույքի գնահատված արժեքի մինչև 65%-ը
  • Եթե գրավադրվող գույքը գտնվում է Գյումրի, Վանաձոր, Աբովյան քաղաքներում - գույքի գնահատված արժեքի մինչև 55%-ը
 

Գանձվող վճարներ

  • Վարկային հաշվի սպասարկման վճար – վարկի գումարի 1 %-ի չափով, բայց ոչ պակաս, քան 20,000 ՀՀ դրամ, առավելագույնը 50,000 ՀՀ դրամ:
  • Վարկի գումարը կանխիկ ստանալու դեպքում գանձվում է կանխիկացման վճար` ըստ գործող սակագների:
  • Վարկային հաշվի սպասարկման վճար – վարկի գումարի 1 %-ի չափով, բայց ոչ պակաս, քան 20,000 ՀՀ դրամ, առավելագույնը 70,000 ՀՀ դրամ:
  • Վարկի գումարը կանխիկ ստանալու դեպքում գանձվում է կանխիկացման վճար` ըստ գործող սակագների:

Սահմանափակումներ

  • Վարկառուի ընդհանուր ժամկետանց օրերի քանակը վերջին 6 ամսվա ընթացքում չպետք է գերազանցի 20 օրը, ինչպես նաև ընթացքում չպետք է ունենա հսկվող կամ ավելի խիստ դասով դասակարգված վարկեր,
  • Վարկառուն նախորդող 6-24 ամիսների ընթացքում չպետք է ունենա ոչ ստանդարտ կամ ավելի խիստ դասով դասակարգված վարկեր,
  • Հարցման օրվա դրությամբ վարկավորման դիմում-հայտ ներկայացնող հաճախորդը չպետք է ունենա դասակարգված երաշխավորություն, ինչպես նաև ժամկետանց վարկեր:
  • Վարկառուի ընդհանուր ժամկետանց օրերի քանակը վերջին 12 ամսվա ընթացքում չպետք է գերազանցի 30 օրը, ինչպես նաև ընթացքում չպետք է ունենա հսկվող կամ ավելի խիստ դասով դասակարգված վարկեր,
  • Վարկառուն նախորդող 6-24 ամիսների ընթացքում չպետք է ունենա ոչ ստանդարտ կամ ավելի խիստ դասով դասակարգված վարկեր,
  • Հարցման օրվա դրությամբ վարկավորման դիմում-հայտ ներկայացնող հաճախորդը չպետք է ունենա դասակարգված երաշխավորություն, ինչպես նաև ժամկետանց վարկեր:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ

  • Տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամանակին չկատարելու դեպքում գրավադրված գույքը կարող է օրենքով սահմանված կարգով ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, իսկ ձեր մասին տեղեկատվությունը կգրանցվի Վարկային ռեգիստրում (ինչը հետագայում կարող է խոչընդոտել նոր վարկերի ստացումը):
  • Վարկային պարտավորությունների չկատարման հետևանքով գրավի հաշվին պարտավորությունները մարելու դեպքում, եթե վարկառուի վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավի արժեքը չի բավարարում, ապա մենք (գործող օրենսդրության համաձայն) հնարավորություն ունենք կատարել վարկային պարտավորությունների մարումներ ձեր այլ գույքի հաշվին (առկայության դեպքում):
  • Սահմանված մարման ժամկետներում վճարային պարտավորությունների (վարկի գումար, տոկոսագումար) ուշացման դեպքում  ՎՃԱՐՈՒՄ ԵՔ ՏՈՒՅԺԵՐ` ժամկետանց գումարի համար՝ 0,015% օրական, իսկ ժամկետանց տոկոսի համար՝ 0,1% օրական:
Թարմացվել է 18.02.2021 | 14:36:25