+374 10 605555
EvocaOnline

Դասական ավանդ

Առաջարկում ենք ձեր բիզնեսի ազատ դրամական միջոցները ներդնել մեզ մոտ: Դասական ավանդը կայուն բարձր եկամտաբերությամբ կավելացնի ձեր խնայողությունները: Ավանդները կարող եք ձևակերպել մեր Գլխամասային գրասենյակում և ցանկացած մասնաճյուղում (բացառությամբ «Էրեբունի»-ի):
ՆԵՐՔԵՎ

ԱՎԱՆԴԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

Սահմանաչափերը

 

 Տարեկան տոկոսադրույք
(%-գումարները պայմանագրի ժամկետի վերջում վճարելու դեպքում*)

 91 օր

181 օր

 366 օր

545 օր

730 օր

 200,000 - 25,000,000 դրամ

 6%

  8%

  9,5%

10%

 10,5%

 500 - 50,000 դոլար

 2%

  3%

  4,5%

 5%

 5,5%

 500 - 40,000 եվրո

 1%

  1,5%

  2,5%

3%

  3,5%

 30,000 - 3,000,000 ռուբլի

 6%

  6,5%

 7%

-

-

 25 մլն դրամից, 50,000 դոլարից, 40,000 եվրոյից կամ 3,000,000               ռուբլուց ավելի գումարով ավանդների դեպքում

 պայմանագրային

* Տոկոսագումարների պարբերաբար (ամենամսյա, եռամսյակային, կիսամյակային, տարեկան) վճարման դեպքում սահմանվում է վերոնշյալ սանդղակի տոկոսադրույքներից 0.5%-ով պակաս տոկոսադրույք:

Ավանդի գումարը կարող եք համալրել՝ սկսած նվազագույնը 200,000 դրամից, 500 դոլարից, 500 եվրոյից կամ 30,000 ռուբլուց: Ավելացման հնարավորությամբ ավանդ ներդնելու դեպքում կիրառում ենք վերոնշյալ սանդղակի տոկոսադրույքներից 0.5%-ով պակաս տոկոսադրույք: Ձեր բոլոր համալրումների հանրագումարը չի կարող գերազանցել ավանդի ներդրման սկզբնական գումարը: Պայմանագրի գործողության վերջին 3 ամիսների ընթացքում ավանդի գումարը չեք կարող համալրել: Ավանդի գումարը չեք կարող մասնակի նվազեցնել:

Ավանդ ներդնելիս ձեզ կտրամադրվի անվճար MasterCard Business վճարային քարտ՝ առանց տարեկան սպասարկման վճարի: Քարտին, ձեր ցանկությամբ, կփոխանցվեն հաշվարկված տոկոսագումարները:

Ռուբլով ավանդի ներդրման և վերադարձման կարգը՝

  • Կանխիկ կամ անկանխիկ ռուբլով ներդրված ավանդները վերադարձվում են ներդրման նույն եղանակով (համապատասխանաբար՝ կանխիկ կամ անկանխիկ)՝ առանց միջնորդավճարների գանձման:
  • Անկանխիկ ռուբլով ներդրված ավանդը կանխիկ ռուբլով վերադարձնելու դեպքում գանձվում է վերադարձման օրը ռուբլու կանխիկացման համար սահմանված միջնորդավճարը:
  • Կանխիկ ռուբլով ներդրված ավանդը անկանխիկ ռուբլով վերադարձնելու դեպքում գանձվում է վերադարձման օրը կանխիկ ռուբլու մուտքագրման համար սահմանված միջնորդավճարը:

 

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

  • Ընդհանուր տեղեկատվություն
    • Ժամկետային ավանդներն ընդունում ենք ֆիզիկական (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր) և իրավաբանական անձ հաճախորդներից (ռեզիդենտ, ոչ ռեզիդենտ)՝
      • դրամով, դոլարով,  եվրոյով և ռուբլով,
      • կանխիկ և անկանխիկ տարբերակով:
    • Ավանդներն ընդունում ենք մեր կողմից հաստատված պայմաններով և տոկոսադրույքներով: 
    • Ավանդների ընդունման և վերադարձման գործընթացում ղեկավարվում ենք Օրենսդրությամբ, Կենտրոնական բանկի որոշումներով և այլ իրավական ակտերով:
    • Մեր և ձեր փոխհարաբերությունները կարգավորվում են ավանդային պայմանագրով, որի դրույթները ենթակա չեն միակողմանի փոփոխման, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ:
    • Մենք, օրենսդրական ակտերի համաձայն, ապահովում ենք ավանդի ներդրման և դրա հետ կապված այլ գործառնությունների գաղտնիությունը: Ավանդի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը երրորդ անձանց կատարվում է բացառապես «Բանկային գաղտնիքի մասին» օրենքով սահմանված դեպքերում և ընթացակարգով:
    • Մեզ մոտ ավանդների ներգրավման պայմաններին (ըստ գործող ավանդատեսակների) կարող եք ծանոթանալ այստեղ:

    Ուշադրություն. Մեր  կողմից պարբերաբար անցկացվող ավանդային ակցիաների պայմանները տարբերվում են մեր համակարգում ավանդների ներգրավման ընդհանուր պայմաններից և գործում են միայն պաշտոնապես հրապարակված ակցիայի շրջանակում ներգրավված ավանդների նկատմամբ:

  • Ավանդի տոկոսագումարների հաշվարկման և վճարման կարգը
    • Տոկոսագումարները հաշվում ենք ավանդի փաստացի մնացորդի նկատմամբ՝ օրական կտրվածքով, պարզ եղանակով, ավանդային պայմանագրի ամբողջ ժամկետի համար: Ավանդի յուրաքանչյուր օրվա տոկոսադրույքը հաշվում ենք սահմանված տոկոսադրույքի 1/365, իսկ նահանջ տարվա համար՝ 1/366 հարաբերակցությամբ:
    • Տոկոսագումարները հաշվում ենք ավանդը ներդնելու  հաջորդ օրվանից սկսած՝ մինչև ավանդը վերադարձնելու օրվան նախորդող օրը:
    • Ավանդների դիմաց հաշվեգրվող տոկոսագումարները վճարում ենք կանխիկ և անկանխիկ եղանակով՝
    • Հայաստանի ռեզիդենտների դեպքում՝ բացառապես դրամով (արտարժույթով ներգրավված ավանդի տոկոսագումարները ևս վճարում ենք դրամով` հիմք ընդունելով վճարման օրը տվյալ արտարժույթի համար մեր կողմից սահմանված անկանխիկ առքի փոխարժեքը):
    • Հայաստանի ոչ ռեզիդենտների դեպքում՝ ներդրված ավանդի արժույթով:
    • Ձեր ընտրությամբ տոկոսագումարները վճարում ենք հետևյալ տարբերակներով՝
      • Տոկոսագումարների պարբերաբար վճարումով, որի դեպքում ավանդի դիմաց հաշվեգրված տոկոսագումարները ձեզ վճարում ենք երկկողմանի համաձայնեցված ժամանակացույցով, կամ՝
      • Տոկոսագումարների վճարմամբ՝ պայմանագրի ժամկետի վերջում, որի դեպքում ավանդի դիմաց հաշվեգրված տոկոսագումարները վճարում ենք պայմանագրի գործողության ավարտին (վերադարձնում ենք ավանդի գումարի հետ միասին):
  • Ավանդային հաշվի վերաբերյալ տրամադրվող տեղեկատվություն
    • Պայմանագրի գործողության ընթացքում պարտավոր ենք առնվազն 30-օրյա պարբերականությամբ ձեզ տրամադրել յուրաքանչյուր ավանդային հաշվի վերաբերյալ համապատասխան քաղվածք:
    • Քաղվածքները տրամադրում ենք՝ համաձայն իրավաբանական անձանց բանկային հաշիվների վերաբերյալ տրամադրվող տեղեկատվության ընդհանուր սկզբունքների:
    • Ավանդային հաշվի վերաբերյալ քաղվածքների կրկնօրինակների կամ այլ տեղեկատվության (հաշվի վերաբերյալ տեղեկանքներ) տրամադրման դիմաց ձեզանից գանձվում է միջնորդավճար՝ ըստ մեր սակագների, որոնք ներկայացված են  Ընթացիկ հաշիվներ բաժնում:
  • Այլ պայմաններ
    • Եթե պայմանագրի ժամկետի ավարտից հետո չեք պահանջում վճարել ժամկետային ավանդի գումարը կամ պայմանագրով նախատեսված հանգամանքները երևան գալուց հետո վերադարձնել այլ պայմաններով ներդրված ավանդի գումարը, ապա ավանդային պայմանագիրը համարվում է երկարաձգված ցպահանջ ավանդի պայմաններով, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
    • Մենք չենք կարող միակողմանի նվազեցնել պայմանագրով որոշված ավանդի տոկոսագումարների չափը, որը դուք ներդրել եք որոշակի ժամկետի ավարտից կամ պայմանագրով նախատեսված հանգամանքները վրա հասնելուց հետո այն հետ ստանալու պայմանով, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:
    • Օրենսդրությամբ սահմանված կարգով՝ դուք իրավունք ունեք ավանդ ներդնել երրորդ անձանց անունով:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ Ավանդային պայմանագիր կնքելիս և ավանդային պայմանագրի գործողության ընթացքում Բանկը այլ վճարներ չենք..գանձում: Անկանխիկ կերպով ներդրված ավանդը կանխիկ վերադարձնելու դեպքում ձեզանից գանձում եք գումարի կանխիկացման վճար՝ համաձայն մեր Դրամարկղային գործառնությունների իրականացման  սակագների:

«Ֆինանսական օգնական» համակարգ

 

Թարմացվել է 02.10.2017 | 20:39:19