- Էվոկաբանկ՝ լավագույն թվային բանկը Հայաստանում
- Բանկային ԾառայություններԻրավաբանական անձանցԱՎԱՆԴՆԵՐ
- Դասական ավանդ
Ավանդի տոկոսագումարների հաշվարկման և վճարման կարգըԱվանդի տոկոսագումարների հաշվարկման և վճարման կարգը
- Տոկոսագումարները հաշվում ենք ավանդի փաստացի մնացորդի նկատմամբ՝ օրական կտրվածքով, պարզ եղանակով, ավանդային պայմանագրի ամբողջ ժամկետի համար: Ավանդի յուրաքանչյուր օրվա տոկոսադրույքը հաշվում ենք սահմանված տոկոսադրույքի 1/365, իսկ նահանջ տարվա համար՝ 1/366 հարաբերակցությամբ:
- Տոկոսագումարները հաշվում ենք ավանդը բանկ մուտք լինելու օրվանից մինչև այն վերադարձնելու կամ ավանդային հաշվից այլ հիմքերով դուրս գրելու օրվան նախորդող օրն ընկած ժամանակահատվածի օրացույցային օրերի համար:
- Ավանդների դիմաց հաշվեգրվող տոկոսագումարները վճարում ենք կանխիկ և անկանխիկ եղանակով՝
- Հայաստանի ռեզիդենտների դեպքում՝ բացառապես դրամով (արտարժույթով ներգրավված ավանդի տոկոսագումարները ևս վճարում ենք դրամով` հիմք ընդունելով վճարման օրը տվյալ արտարժույթի համար մեր կողմից սահմանված անկանխիկ առքի փոխարժեքը):
- Հայաստանի ոչ ռեզիդենտների դեպքում՝ ներդրված ավանդի արժույթով:
- Ձեր ընտրությամբ տոկոսագումարները վճարում ենք հետևյալ տարբերակներով՝
- Տոկոսագումարների պարբերաբար վճարումով, որի դեպքում ավանդի դիմաց հաշվեգրված տոկոսագումարները ձեզ վճարում ենք երկկողմանի համաձայնեցված ժամանակացույցով, կամ՝
- Տոկոսագումարների վճարմամբ՝ պայմանագրի ժամկետի վերջում, որի դեպքում ավանդի դիմաց հաշվեգրված տոկոսագումարները վճարում ենք պայմանագրի գործողության ավարտին (վերադարձնում ենք ավանդի գումարի հետ միասին):