+374 10 605555
EvocaOnline

V-POS տերմինալ

ՆԵՐՔԵՎ

V-POS-ը (virtual point of sale) վիրտուալ վճարային համակարգը է, որը հարմարավետ, ապահով և հեշտ լուծում է օնլայն առևտրով զբաղվող բիզնեսների համար։

Արագ և տեղում օնլայն վճարումներ կատարելն այսօր կարևոր նախապայման է Ձեր գնորդների համար։

Evocabank-ը կապահովի Ձեր կայքում V-POS տերմինալի տեղադրումը։ Այն հնարավորություն կտա Ձեզ խուսափել լրացուցիչ ծրագրային ծախսերից, սերտիֆիկացումից և հետագա ծրագրային ապահովումից։

Ձեր գնորդները կկարողանան գնումներ կատարել Ձեր կայքից ու վճարել դրանց համար իրենց միջազգային VISA, MasterCard և տեղական ArCa վճարային քարտերով։

V-POS-ը հասանելի կլինի ինչպես Ձեր կայքում, այնպես էլ՝ մոբայլ հավելվածում։

 

Իսկ ինչո՞ւ տեղադրել Evocabank-ի V-POS տերմինալ՝

  • Օնլայն վաճառքների շնորհիվ կաճեն Ձեր եկամուտները,

  • Evocabank-ը V-POS-ով կատարված վաճառքներից կգանձի նվազագույն միջնորդավճարներ՝ հատուկ Ձեր բիզնեսի համար,

  • Վճարումներն անվտանգ են, գործում են 3D Secure և Secure Code անվտանգության համակարգերը,

  • Վճարման պարզ գործընթաց, Ձեր գնորդները վճարում կկատարեն 1 քայլով,

  • Անվճար տեխնիկական խորհրդատվություն և տեխնիկական սպասարկում Բանկի մասնագետների կողմից,

  • Անհատական մոտեցում Ձեր բիզնեսին ու կայքին։

 


V-POS տերմինալ տեղադրելու մասին ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալու համար սեղմեք ONLINE հայտ կոճակը և լրացրեք այն հենց հիմա։

  1. Մեր մասնագետը 1 աշխատանքային օրում կապ կհաստատի Ձեզ հետ, կներկայացնի պայմանները, կպատասխանի Ձեր բոլոր հարցերին և կպատրաստի գործընթացի համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։

  2. Պայմանագրի ստորագրումից հետո V-POS-ը կտեղադրվի Ձեր բիզնեսի կայքում  X օրվա ընթացքում։


Կառուցեք Ձեր բիզնեսի թվային ապագան։

Թարմացվել է 09.10.2020 | 12:17:44