+374 10 605555
EvocaOnline

Ինկասո

ՆԵՐՔԵՎ

Ինկասոն վճարումների ստացման և պարտքերի մարման արագ, պարզ ու արդյունավետ գործիք է:

Այն վաճառողի հանձնարարությունն է մեզ՝ մատակարարված ապրանքների փաստաթղթերը, վճարի դիմաց, փոխանցելու գնորդին: Ընդ որում, մենք վճարման որևէ պարտավորություն չենք ստանձնում, այլ կատարում ենք փաստաթղթերը փոխանցողի (միջնորդի) դեր:

Ինկասոյի վճարման հիմնական ձևերն են՝

  • Փաստաթղթեր՝ վճարման դիմաց (Documents Against Payment or D/P). փաստաթղթերը տրամադրում ենք գնորդին՝ միայն նրա կողմից ապրանքների դիմաց վճարելուց հետո:
  • Փաստաթղթեր՝ ակցեպտի դիմաց (Documents Against Acceptance or D/A). փաստաթղթերը տրամադրում ենք գնորդին՝ ապրանքների դիմաց հետագայում վճարելու պայմանով (վճարումների հետաձգման պարտավորագրի (մուրհակ) ակցեպտի դեպքում): Ինկասոյի այս ձևը կիրառվում է, երբ գնորդն ու վաճառողը պայմանավորվածություն ունեն վճարման հետաձգման վերաբերյալ:

Սակագներ

Ինկասոյի գործառնությունների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն ստանալու համար կարող եք դիմել մեր Գլխամասային գրասենյակ՝ «Միջազգային և արտարժութային գործառնությունների» բաժին:

 
Թարմացվել է 15.12.2017 | 11:46:32