+374 10 605555
EvocaOnline

Երաշխիք

Բանկային երաշխիքները լայնորեն կիրառվում են միջազգային առևտրային գործառույթների իրականացման ժամանակ՝ որպես վճարման ապահովման միջոց:
ՆԵՐՔԵՎ

Երաշխիքը գրավոր պարտավորություն է, որը թողարկվում է կողմերից մեկի (պրինցիպալի) հանձնարարությամբ՝ հօգուտ պայմանագրային կողմ հանդիսացող շահառուի (բենեֆիցիարի): Երաշխիքով մենք պարտավորվում ենք որոշակի գումար վճարել շահառուին՝ վերջինիս հանդեպ պրինցիպալի կողմից ստանձնած պարտավորությունները ժամանակին չկատարելու դեպքում:

Արտաքին առևտրի սպասարկման նպատակով երաշխիքներ թողարկելիս և գործառություններ իրականացնելիս առաջնորդվում ենք Առևտրի միջազգային պալատի մշակած միասնական կանոններով (երաշխիքների թողարկման/սպասարկման պայմաններ, տեսակներ, վճարման պայմաններ և այլն):

Երաշխիք թողարկելու հիմնական պայմանները`

  • Հիմնական նախապայման է ձեր հաշվին բացվելիք երաշխիքի ծածկույթը, որը դեպոնացվում է հաճախորդի հատուկ ծածկույթի հաշվին:
  • Ձեր հատուկ ծածկույթի հաշվի ռեժիմը, հաշվի մնացորդի նկատմամբ հաշվարկվող տոկոսադրույքը և մյուս պայմանները սահմանվում են պայմանագրային կարգով:
  • Ձեր հաշվին սեփական միջոցների մասնակի առկայության կամ բացակայության դեպքում դիտարկում ենք ձեզ վարկային գիծ տրամադրելու հնարավորությունը:

Սակագներ

Թողարկում և/կամ հաստատում (տարեկան)

պայմանագրային

Պայմանների փոփոխում (նաև՝ երկարաձգում)

50,000 դրամ

Ծանուցում

50,000 դրամ

Պայմանների փոփոխման ծանուցում

50,000 դրամ

Մեր կողմից թողարկված և/կամ հաստատված երաշխիքով վճարում

0.15%, նվազ՝ 50,000 դրամ

Երաշխիքի հետկանչում

50,000 դրամ

Նշում. Այս դրույքներով և սակագներով սահմանված վճարներից բացի՝ գանձում ենք մեր փաստացի կատարած ծախսերի գումարը:


Երաշխիքների թողարկման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն ստանալու համար կարող եք դիմել մեր Գլխամասային գրասենյակ՝ «Միջազգային և արտարժութային գործառնությունների » բաժին:

Թարմացվել է 15.12.2017 | 12:28:01