+374 10 605555
EvocaOnline

Ակրեդիտիվ

ՆԵՐՔԵՎ

Փաստաթղթային ակրեդիտիվը (Letter of Credit կամ L/C) մեր գրավոր պարտավորությունն է (որը թողարկվում է գնորդի հանձնարարությամբ հօգուտ վաճառողի)՝ վճարելու որոշակի գումար ապրանք վաճառողին՝ վերջինիս կողմից ակրեդիտիվի պայմաններին համապատասխան փաստաթղթեր ներկայացնելու դեպքում:

Ակրեդիտիվները թողարկվում են Առևտրի միջազգային պալատի մշակած միասնական կանոնների համաձայն (կախված առևտրային գործարքի պայմաններից և առանձնահատկություններից):

Ակրեդիտիվի թողարկման հիմնական պայմանները`

  • Անհրաժեշտ է Ձեր հաշվին բացվելիք ակրեդիտիվի ծածկույթ, որն ամրագրվում է ձեր հատուկ ծածկույթի հաշվին: 
  • Ձեր հատուկ ծածկույթի հաշվի ռեժիմը, հաշվի մնացորդի նկատմամբ հաշվարկվող տոկոսադրույքը և մյուս պայմանները սահմանվում են պայմանագրային կարգով:
  • Ձեր հաշվին սեփական միջոցների մասնակի առկայության կամ բացակայության դեպքում դիտարկում ենք ձեզ վարկային գիծ տրամադրելու հնարավորությունը:

Սակագներ

Փաստաթղթային ակրեդիտիվների թողարկման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ  և խորհրդատվություն ստանալու համար կարող եք դիմել մեր Գլխամասային գրասենյակ՝ «Միջազգային և արտարժութային գործառնությունների » բաժին:

 

Թարմացվել է 11.12.2017 | 18:06:49