+374 10 605555
EvocaOnline

Ներդրումային ծառայությունների մատուցման կանոններ

ՆԵՐՔԵՎ

Արժեթղթերի շուկայում ԲՐՈՔԵՐԱՅԻՆ ծառայությունների մատուցման կանոններ

Այս կանոնները սահմանում են մեր հաճախորդների կողմից մեզ ներկայացված արժեթղթերով գործարքների կնքման պատվերների ընդունման/հաղորդման, հաճախորդների հետ կապի իրականացման, հաճախորդների հաշվին արժեթղթերով գործարքների կատարման կարգն ու պայմանները, ինչպես նաև տրամադրում գործառնությունների իրականացման հետ կապված հնարավոր ռիսկերի վերաբերյալ ընդհանրական տեղեկություններ: Կանոնները մշակված են Հայաստանի քաղաքացիական օրենսգրքին, «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքին, ՀՀ Կենտրոնական բանկի նորմատիվ և այլ իրավական ակտերին համապատասխան:

 

Արժեթղթերի ՊԱՀԱՌՈՒԹՅԱՆ գործունեության կանոններ

Այս կանոնները սահմանում են արժեթղթերի հաշիվների հետ կատարվող գործառնությունների ցանկը, ծառայությունների մատուցման/կատարման կարգն ու պայմանները, պահառության հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև պահառուի աշխատանքների կանոնները: Կանոնները մշակված են Հայաստանի քաղաքացիական օրենսգրքին, «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքին և պահառության գործունեությունը կանոնակարգող իրավական այլ ակտերին (այդ թվում` Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի կանոնների պահանջներին) համապատասխան:

Թարմացվել է 18.09.2019 | 15:18:58