+374 10 605555
EvocaOnline

MasterCard Business

Իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր հաճախորդներին առաջարկում ենք MasterCard միջազգային վճարային համակարգի MasterCardBusiness վճարային քարտերը: Այս քարտերը դուք կարող եք գործածել ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում:
ՆԵՐՔԵՎ

MasterCard Business-ը հարմարավետ գործիք է՝ ձեր ընկերության ծախսերը արդյունավետ կառավարելու համար և ունի վարկային գիծ ստանալու հնարավորություն (մենք վարկային գծի տրամադրման հրապարակային առաջարկ չենք ներկայացնում, սակայն ձեր դիմումի դեպքում վարկային գիծ կարող ենք տրամադրել մեր Լիազոր մարմնի որոշմամբ՝ ներքին ակտերով սահմանված պայմաններով և ձեզ հետ փոխադարձ կնքված պայմանագրի հիմքերով):

Քարտային հաշիվները  բացում  և վարում  ենք դրամով, դոլարով և եվրոյով:

Քարտի առավելիությունները՝

  • Արդյունավետ կառավարել ձեր ընկերության ծախսերը ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Ունենալ հարմար վճարային գործիք՝ գործուղման, ներկայացուցչական և այլ ծախսեր հոգալու համար:
  • Կանխիկացնել ձեր ընկերության սեփական դրամական միջոցները՝ առանց մեզ այցելելու:
  • Կատարել՝
    • անկանխիկ գործառնություններ՝ նվազեցնելով ձեր ընկերության կանխիկ ֆինանսական միջոցների շրջանառությունը,
    • վճարումներ Հայաստանի մաքսակետերում և պետական այլ մարմիններում,
    • ամրագրումներ (հյուրանոցային համարներ, ավիատոմսեր) և վճարումներ օնլայն տիրույթում,
    • քարտից քարտ փոխանցումներ՝ բանկոմատների միջոցով կամ օնլայն,
  • Մեր online բանկինգ ծառայությունից օգտվելու պարագայում՝ առանց մեզ այցելելու համալրել  դրամական միջոցները (ընթացիկ հաշվից - քարտային հաշիվ)  և անմիջապես տնօրինել այդ գումարները ձեր  բիզնես քարտի միջոցով:

Քարտերը տրամադրում և սպասարկում ենք մեր կողմից հաստատված Վճարային քարտերի տրամադրման և սպասարկման սակագների համաձայն: Միջնորդավճարները գանձում ենք քարտային հաշվից՝ անակցեպտ կարգով: Քարտի ստացման դիմում կարող եք ներկայացնել մեր Գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ:

Վճարային քարտերի տրամադրմանը, սպասարկմանը և օգտագործմանը վերաբերող մանրամասն տեղեկատվությանը (այդ թվում՝ քաղվածքների տրամադրման, գործարքների բողոքարկման, արտարժույթով արտահայտված գործառնությունների կատարման և այլ անհրաժեշտ տեղեկատվությանը) կարող եք ծանոթանալ այստեղ:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

  • Օգտակար խորհուրդներ

    Քարտային վճարումներ կատարելիս անհրաժեշտ է հիշել.

    • Քարտերով կարող եք վճարումներ կատարել այն առևտրի ու սպասարկման կետերում, որտեղ փակցված է տվյալ քարտային համակարգի լոգոտիպը:
    • Քարտով վճարում կատարելիս՝ մինչև անդորրագիրը ստորագրելը, հավաստիացե՛ք, որ անդորրագրում նշված գումարը համապատասխանում է ձեր գործարքի գումարին:
    • Քարտով վճարելիս մի՛շտ պահեք քարտը ձեր տեսադաշտում:
    • Եթե հրաժարվում եք գնումից, ապա պահանջե՛ք չեղյալ համարել (VOID) ձեր վճարումը և պահե՛ք համապատասխան անդորրագիրը մինչև հերթական քաղվածքի ստացումը՝ համոզվելու, որ հաշվից գանձում չի կատարվել:

    Խորհուրդներ արտերկիր մեկնողներին.

    Նախքան մեկնելը՝

    • Ստուգե՛ք ձեր քարտի գործողության ժամկետի ավարտը (expiry date):
    • Ստուգե՛ք Ձեր հաշվին առկա դրամական միջոցների մնացորդը:
    • Գրի՛ առեք ձեր քարտի 16-նիշանոց համարը և բոլոր այն հեռախոսահամարները, որոնցով կարող եք զանգահարել մեզ՝ արտերկրում ձեր քարտի կորստի կամ գողության դեպքում:
    • Ճշտե՛ք մեզանից քարտով կատարվող վճարային սահմանաչափերի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը: Նշված սահմանաչափերը ձեզ չբավարարելու դեպքում կարող եք դիմել մեզ՝ դրանք ավելացնելու նպատակով (սահմանաչափերի գերազանցման հետևանքով գործարքիմերժումից խուսափելու համար):

    Նշում. Պահպանե՛ք քարտով կատարված գործարքների անդորրագրերը և վերադառնալուց հետո համեմատե՛ք դրանք քաղվածքի գործարքների հետ: Քարտային հաշվով կատարվող դրամական շարժը վերահսկելու նպատակով ակտիվացնում ենք SMS-տեղեկացում ծառայությունը (դուք կարող եք  հրաժարվել նշված ծառայությունից՝ ձեր դիմումի համաձայն): Օնլայն վճարումներ իրականացնելիս կարող եք օգտվել 3D Secure ծառայությունից:

    Արտարժույթով գործառնություններ կատարելիս անհրաժեշտ է իմանալ.

    • Քարտային գործառնությունների իրականացման ժամանակ արտարժույթի փոխարժեքները կարող են տարբերվել, որի համար մենք պատասխանատվություն չենք կրում:
    • «Արմենիան Քարդ» Վճարահաշվարկային համակարգի անդամ բանկերի սպասարկման կետերում և բանկոմատներում քարտային հաշվի արժույթից տարբերվող արժույթով գործարքներ կատարելիս որպես փոխարժեք կիրառվում է «Արմենիան Քարդ»-ի կողմից գործարքի հաշվանցման օրվա դրությամբ տվյալ արտարժույթի համար սահմանված մեր փոխարժեքը:
    • Այլ բանկերի սպասարկման կետերում և բանկոմատներում գործարքներ կատարելիս որպես փոխարժեք կիրառվում է MasterCard վճարահաշվարկային համակարգի կողմից գործարքի հաշվանցման օրվա դրությամբ տվյալ արտարժույթի համար սահմանված մեր փոխարժեքը:
  • ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
    • Ապահովե՛ք ձեր PIN ծածկագրի գաղտնիությունը (այն պետք է պահպանել գաղտնի և հասանելի չդարձնել այլ անձանց): PIN ծածկագրով կատարված բոլոր գործառնությունների պատասխանատվությունը կրում եք դուք: Մենք պատասխանատվություն չենք կրում ձեր PIN ծածկագիրը երրորդ անձանց հասանելի դառնալու հետևանքով վճարային քարտի ոչ օրինական և ձեր կողմից չարտոնված օգտագործման համար:
    • Քարտի կորստի կամ գողության դեպքում անմիջապես զանգահարե՛ք մեզ (+374 10) 56-20-36, (+374 10) 58-29-77 հեռախոսահամարով կամ «Արմենիան Քարդ» վճարահաշվարկային համակարգի (+374 10)  44-03-80 հեռախոսահամարով՝ հայտնելով քարտի ստացման դիմումի մեջ ձեր կողմից նշված գաղտնաբառը: Զանգից անմիջապես հետո քարտի գործողությունը կդադարեցվի:
    • Քարտի կորստի կամ գողության մասին ՄԵԶ տեղեկացնելու հետաձգումը կարող է հանգեցնել ձեր քարտով այլ անձանց կողմից գործարքների կատարմանը:
    • Մենք պատասխանատվություն չենք կրում ձեզ հասցրած այն վնասի համար, որը կատարվել է քարտը կորցնելու և մեզ հայտնելու միջև ընկած ժամանակահատվածում:
    • Դուք պատասխանատվություն եք կրում քարտով կատարված բոլոր գործառնությունների համար մինչև այն պահը, երբ տեղեկացնում եք մեզ կորստի կամ գողություն պատճառով քարտի գործողությունը դադարեցնելու անհրաժեշտության մասին:
Թարմացվել է 07.10.2017 | 21:14:55