+374 10 605555
EvocaOnline

Քարտերի տրամադրում և սպասարկում

Առաջարկում ենք հետևյալ վճարային քարտերը՝ ArCa Classic լոկալ քարտը ( որը հնարավոր է գործածել միայն Հայաստանի տարածքում) և MasterCard (Maestro, Standard, Gold, Business ) ու Visa (Classic, Gold) միջազգային քարտերը (որոնք կարելի է գործածել ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում):
ՆԵՐՔԵՎ

Քարտային հաշիվները բացում  և վարում ենք դրամով, դոլարով, եվրոյով և ռուբլով: MasterCard (Standard, Gold) և Visa (Classic, Gold) քարտերը թողարկվում են DDA չիպով (հանդիսանում են առավել անվտանգ և ապահով միկրոպրոցեսորային քարտեր):

Maestro և ArCa Classic դեբետային քարտերն ունեն օվերդրաֆտ, իսկ MasterCard (Standard, Gold) և Visa (Classic, Gold) կրեդիտային քարտերը՝ վարկային գիծ և օվերդրաֆտ ստանալու հնարավորություն: ArCa, Maestro, MasterCard Standard քարտերը կարող են ծառայել նաև որպես աշխատավարձային քարտեր, որոնց,  ձեր ցանկության դեպքում, կարող է փոխանցվել ձեր աշխատավարձը:

Վճարային  քարտերը թողարկվում են 3 (երեք) տարի ժամկետով:

Քարտերը տրամադրում և սպասարկում ենք մեր կողմից հաստատված Վճարային քարտերի տրամադրման և սպասարկման սակագների համաձայն: Սակագներով սահմանված բոլոր տեսակի միջնորդավճարները գանձում ենք քարտային հաշվից անակցեպտ կերպով: 

Քարտերի ստացման դիմում կարող եք ներկայացնել ինչպես մեր գործունեության վայրում, այնպես էլ հեռակառավարման համակարգերի միջոցով (օնլայն)՝ մեր կայքի կամ բջջային հավելվածի միջոցով ներկայացված էլեկտրոնային հայտ/դիմում-ի հիման վրա:

Ուշադրություն՝ Վճարային քարտերին վերաբերող մանրամասն տեղեկատվությանը (այդ թվում՝ քարտերի թողարկման, քաղվածքների տրամադրման, գործարքների բողոքարկման, արտարժույթով արտահայտված գործառնությունների կատարման և այլ անհրաժեշտ տեղեկատվությանը)  կարող եք ծանոթանալ այստեղ:

Թարմացվել է 22.05.2018 | 18:02:05