- Էվոկաբանկ՝ լավագույն թվային բանկը Հայաստանում
- Բանկային ԾառայություններԻրավաբանական անձանցՀԵՌԱԿԱՌԱՎԱՐՈՒՄEvocaTouch
EvocaTouch
Առաջարկում ենք հեռակառավարել ձեր բանկային հաշիվները EvocaTouch հավելվածի օգնությամբ՝ առանց մեզ այցելելու: Հավելվածի միջոցով կարող եք օգտվել բանկային ծառայություններից աշխարհի ցանկացած վայրից և օրվա ցանկացած ժամի: Հավելվածն ակտիվացնելու համար կարող եք դիմել մեր Գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ:Հավելվածի նկարագիրը և հնարավորությունները.
EvocaTouch-ը նախատեսված է ֆիզիկական և իրավաբանական անձանց համար: Հավելվածից օգտվելու համար անհրաժեշտ է ընդամենը App Store-ից կամ Play Store-ից անվճար ներբեռնել hավելվածը: Մեր EvocaOnline օգտատերերը կարող են անմիջապես օգտվել հավելվածից, իսկ նոր օգտատերերը պետք է մոտենան մեր գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ և ակտիվացնեն ծառայությունը: Հավելվածի միջոցով դուք կարող եք՝
- Դիտել տարաբնույթ տեղեկատվություն.
- բանկային հաշիվների մնացորդներն ու գործառնությունները,
- հաշիվների, վճարային քարտերի, վարկերի, ավանդների քաղվածքները,
- վճարային քարտերի օնլայն մնացորդները,
- վարկերի մասին ամբողջ տեղեկատվությունն ու մարման ժամանակացույցը,
- ավանդների մասին ամբողջ տեղեկատվությունը,
- արտարժույթի փոխարժեքները:
- Կատարել գործարքներ.
- փոխանցումներ՝ միջազգային և Հայաստանի տարածքում (նաև խմբային),
- արտարժույթի փոխանակումներ,
- վարկի մարումներ,
- ավանդի բացում և համալրումներ,
- կոմունալ վճարումներ (նաև խմբային),
- բյուջետային փոխանցումներ,
- գույքահարկի վճարումներ,
- կանխիկացումներ,
- փաստաթղթերի չեղարկում:
- Ներկայացնել հայտեր.
- Ավանդի և հաշվի բացման,
- Կանխիկացման,
- Վճարային քարտի պատվիրման, Վճարային քարտի վերաթողարկման,
- Վճարային քարտի բլոկավորման և ապաբլոկավորում,
- Տեղեկանքի (հաշվի մնացորդի վերաբերյալ),
- SMS ծառայության կարգաբերումներման:
- Ինչպես նաև.
- ուղարկել և ստանալ ազատ ֆորմատի նամակներ՝ կցված ֆայլերով (MS Word, Excel և այլն),
- ներմուծել տվյալներ xml ֆորմատով ֆայլից,
- ստեղծել փաստաթղթերի ձևանմուշներ (շաբլոններ):
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
-
Անվտանգությունը
- EvocaTouch հավելվածն առավել անվտանգ դարձնելու նպատակով ձեզ առաջարկում ենք ներբեռնել EvocaToken անվտանգության հավելվածը:
- EvocaToken հավելվածը ներբեռնում եք ձեր՝ iOS կամ Android օպերացիոն համակարգով գործող սմարթֆոնի կամ պլանշետի մեջ: Այն կիրառվում է համակարգ մուտք գործելու անվտանգության համապատասխան գաղտնանիշերի գեներացման համար:
-
Ակտիվացման կարգը
- Հավելվածը մեր հաճախորդներին տրամադրում ենք «Միայն դիտելու» կամ «Դիտելու և գործարքներ կատարելու» հնարավորությամբ:
- Մեր և ձեր միջև բանկային ծառայությունների մատուցման որևէ պայմանագիր կնքելու դեպքում (հաշիվների բացում, վարկերի տրամադրում, ավանդների ներգրավում և այլն), հավելվածն ակտիվանում է ավտոմատ կերպով՝ «Միայն դիտելու» հնարավորությամբ: Համակարգեր մուտք գործելու տվյալները (Login, Password) առկա են ծառայությունների մատուցման պայմանագրերում: Պայմանագրերում առկա է նաև QR կոդի տեսքով հղում՝ EvocaTouch հավելվածը App Store-ից կամ Play-Store-ից ներբեռնելու համար:
- Ցանկության դեպքում կարող եք ակտիվացնել հավելվածը՝ «Դիտելու և գործարքներ կատարելու» հնարավորությամբ:
- Եթե արդեն օգտվում եք մեր ծառայություններից, ապա կարող եք դիմել մեզ և ակտիվացնել հավելվածը՝ «Միայն դիտելու» կամ «Դիտելու և գործարքներ կատարելու» հնարավորությամբ: