+374 10 605555
EvocaOnline

EvocaOnline

Առաջարկում ենք հեռակառավարել ձեր բանկային հաշիվները EvocaOnline և Հաճախորդ-Բանկ համակարգերի օգնությամբ՝ առանց մեզ այցելելու:
ՆԵՐՔԵՎ

Համակարգերի միջոցով կարող եք օգտվել մեր ծառայություններից աշխարհի ցանկացած վայրից, շաբաթվա ցանկացած օր և ցանկացած ժամի՝ անկախ մեր աշխատանքային ժամանակացույցից:

Համակարգն ակտիվացնելու համար կարող եք դիմել մեր Գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ (բացառությամբ «Էրեբունի»-ի):

Նկարագիրը և հնարավորությունները.

EvocaOnline-ը բանկային հաշիվների հեռակառավարման ինտերնետ-բանկ համակարգ է, որի միջոցով կարող եք հեռակառավարել ձեր բանկային հաշիվները՝ ունենալով համակարգիչ  և ինտերնետ հասանելիություն: EvocaOnline-ից կարող եք օգտվել մեր կայքի  համապատասխան հղման միջոցով: Համակարգի միջոցով  կարող եք՝

Դիտել տարաբնույթ տեղեկատվություն.

  • բանկային հաշիվների մնացորդներն ու գործառնությունները,
  • հաշիվների, վճարային քարտերի, վարկերի, ավանդների քաղվածքները,
  • վճարային քարտերի օնլայն մնացորդները,
  • վարկերի մասին ամբողջ տեղեկատվությունն ու մարման ժամանակացույցը,
  • ավանդների մասին ամբողջ տեղեկատվությունը,
  • արտարժույթի փոխարժեքները:

Կատարել գործարքներ.

  • փոխանցումներ`միջազգային և Հայաստանի տարածքում (նաև խմբային),
  • արտարժույթի փոխանակումներ,
  • վարկի մարումներ,
  • ավանդի բացում և համալրումներ,
  • կոմունալ վճարումներ (նաև խմբային),
  • բյուջետային փոխանցումներ,
  • գույքահարկի վճարումներ,
  • կանխիկացումներ,
  • փաստաթղթերի չեղարկում:

Ինչպես նաև.

  • ուղարկել և ստանալ ազատ ֆորմատի նամակներ` կցված ֆայլերով (MS Word, Excel և այլն),
  • ներմուծել տվյալներ xml ֆորմատով ֆայլից,
  • ստեղծել փաստաթղթերի ձևանմուշներ (շաբլոններ):

Ակտիվացման կարգը.

  • Համակարգը մեր հաճախորդներին տրամադրում ենք «Միայն դիտելու» կամ «Դիտելու և գործարքներ կատարելու» հնարավորությամբ:
  • Մեր և ձեր միջև բանկային ծառայությունների մատուցման որևէ պայմանագիր կնքելու դեպքում (հաշիվների բացում, վարկերի տրամադրում, ավանդների ներգրավում և այլն),  EvocaOnline համակարգն ակտիվանում է ավտոմատ կերպով` «Միայն դիտելու» հնարավորությամբ:
  • Համակարգեր մուտք գործելու տվյալները (Login, Password) ներկայացված են ծառայության մատուցման պայմանագրում: Առաջին անգամ մուտք գործելիս համակարգը պարտադրում է փոխել մեր տրամադրած Password-ը (այն հետագայում կարող եք փոփոխել ցանկացած ժամանակ):
  • Ցանկության դեպքում կարող եք ակտիվացնել համակարգը՝ «Դիտելու և գործարքներ կատարելու» հնարավորությամբ:
  • Եթե արդեն օգտվում եք մեր ծառայություններից, ապա կարող եք դիմել մեզ և ակտիվացնել համակարգը՝ «Միայն դիտելու» կամ «Դիտելու և գործարքներ կատարելու» հնարավորությամբ:

Համակարգի անվտանգությունը.

  • Համակարգն առավել անվտանգ դարձնելու նպատակով մեր EvocaOnline համակարգի օգտատերերին առաջարկում ենք Vasco Token Digipass GO-6 սարք:
  • Vasco Token Digipass GO-6 անվտանգության սարքը մեր սեփականությունն է, որը տրամադրում ենք ձեզ EvocaOnline համակարգ մուտք գործելու անվտանգության համապատասխան գաղտնանիշերի գեներացման համար:
  • Տվյալների գաղտնագրման համար օգտագործվում է Secure Socket Layer (SSL) տեխնոլոգիան:

 

Հեռակառավարման համակարգերի սպասարկման սակագներ


 
Թարմացվել է 24.02.2018 | 13:57:13