+374 10 605555
EvocaOnline

Անհատական պահատուփեր

Հայաստանի ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ անձանց առաջարկում ենք արժեքավոր իրերը պահպանելու հուսալի և անվտանգ միջոց՝ չհրկիզվող անհատական պահատուփեր:
ՆԵՐՔԵՎ

Պահատուփերի պարունակությունը միայն ձեր գաղտնիքն է: Դրանցում կարող եք պահել Ձեզ համար արժեք ներկայացնող ցանկացած իր (դրամ, արժեթղթեր, թանկարժեք մետաղներ և քարեր, ոսկերչական իրեր, արվեստի գործեր, ֆոտո և տեսաժապավեններ, մագնիսական կրիչներ և այլն):

Պահատուփերը գտնվում են մեր Գլխամասային գրասենյակի առանձնացված տարածքում՝ շուրջօրյա հսկողության ներքո: Դրանք զինված են միջազգային չափանիշներին համապատասխան անվտանգության միջոցներով և պաշտպանված են մեխանիկական ու քիմիական գործոնների ազդեցությունից: Յուրաքանչյուր գործարքի ժամանակ, պահատուփերի առանձնացված տարածքում կարող եք գտնվել մինչև 15 րոպե:

Առաջարկում ենք 3 չափսի պահատուփեր`

  • Փոքր՝ 100*220*430 կամ 75*260*430 (մմ),
  • Միջին՝ 200*450*450 կամ 160*430*270 (մմ),
  • Մեծ՝ 280*450*450 կամ 160*555*430 (մմ):

Պահատուփերը փակվում են 2 բանալիով, որոնցից մեկը տրամադրում ենք ձեզ, իսկ մյուսը պահվում է մեզ մոտ (պահատուփը հնարավոր է բացել միայն երկու բանալիների միաժամանակյա կիրառմամբ): Ձեզ տրամադրված բանալի օրինակը պարտավոր եք վերադարձնել՝ պահատուփի վարձակալության պայմանագրի գործողության ժամկետի վերջում:

Պահատուփերը վարձակալության ենք տրամադրում անհատական պայմանագրի հիման վրա, ձեր նախընտրած վարձակալության ժամկետով: Վարձակալման գինը կախված է պահարանի չափից և ժամկետից՝ ըստ մեր սակագների:

12 ամսից երկար ժամկետով վարձակալելու դեպքում պահատուփերի սակագները սահմանվում են պայմանագրային կարգով:

Անհատական պահատուփից կարելի է օգտվել միայն մեր սպասարկման օրերին և ժամերին:

Թարմացվել է 12.10.2017 | 20:27:17