+374 10 605555
EvocaOnline

Դրամական փոխանցումներ

Իրականացնում ենք Հայաստանի ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դրամական փոխանցումներ Հայաստանի տարածքում և դեպի արտերկիր՝ դրամով և արտարժույթով: Փոխանցումներն իրականացվում են միջազգային բանկային ստանդարտներին համապատասխանող համակարգերով:
ՆԵՐՔԵՎ

Ընդհանուր դրույթներ

Ձեր բանկային փոխանցումներն իրականացվում ենք՝ ղեկավարվելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքով,  ՀՀ Կենտրոնական բանկի իրավական ակտերով, ՀՀ այլ իրավական ակտերով, թղթակից բանկերի հետ կնքված պայմանագրերով և սպասարկման սահմանված պայմաններով:

Ձեր փոխանցումները կատարում ենք վճարման հանձնարարագրերի հիման վրա (կախված գումարի չափից, փոխանցման բնույթից և նպատակից` կարող ենք պահանջվել նաև այլ  փաստթղթեր):

Յուրաքանչյուր աշխատանքային օրվա ընթացքում՝ մինչև ժամը 15:30 ներկայացված վճարման հանձնարագրերը կատարվում ենք նույն բանկային օրը, իսկ ժամը 15:30-ից հետո ներկայացված վճարման հանձնարագրերը` հաջորդ բանկային օրը: Մինչև ժամը 16:30 ներկայացված դրամով փոխանցումները (պետական և տեղական բյուջեի վճարներ, կոմունալ կամ սոցիալական այլ վճարներ) կատարման ենք ընդունում նույն բանկային օրը:

Դրամով և արտարժույթով բանկային փոխանցումներ իրականացնելիս ձեզանից գանձում ենք միջնորդավճարներ՝ ըստ մեր դրույքաչափերի և սակագների: Կոմունալ վճարների սպասարկման դիմաց միջնորդավճար չենք գանձում: Միջնորդավճարները գանձվում ենք ՀՀ դրամով: Արտարժույթի տոկոսային հարաբերակցությամբ սահմանված միջնորդավճարները գանձվում ենք ՀՀ դրամով, հիմք ընդունելով գանձման օրը տվյալ արտարժույթի համար մեր կողմից սահմանված անկանխիկ վաճառքի փոխարժեքը:

Մենք պարտավոր ենք տրամադրել յուրաքանչյուր փոխանցման կատարումը հավաստող փաստաթուղթ, որտեղ նշված կլինեն փոխանցման գումարը, արժույթը, միջնորդավճարի չափը և այլ մանրամասներ:

Թարմացվել է 30.09.2017 | 13:36:50