+374 10 605555
EvocaOnline

Պետական աջակցության հատուկ հաշիվ

Առաջարկում ենք մեզ մոտ բացել Պետական աջակցության հաշիվ, որին կփոխանցվի 2014թ. հունվարի 1-ին և տվյալ ամսաթվից հետո ընտանիքում ծնված 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող միանվագ նպաստը:
ՆԵՐՔԵՎ

Դրամային հաշիվը բացում ենք երեխայի (հաշվետիրոջ) անունով՝ նրա հետ Հայաստանում՝ նույն բնակության վայրում հաշվառված օրինական ներկայացուցչի (ծնողի, խնամակալի, որդեգրողի) դիմումի հիման վրա: Հաշվին առկա միջոցների տնօրինումը սահմանափակված է օրենսդրությամբ:

Անհրաժեշտ փաստաթղթեր՝

  • Ֆիզիկական անձանց ընթացիկ հաշվի բացման դիմում:
  • Օրինական ներկայացուցչի (ծնող, խնամակալ, որդեգրող) և հաշվետիրոջ անձը հաստատող փաստաթղթերը:
  • Օրինական ներկայացուցչի (ծնող, խնամակալ, որդեգրող) և հաշվետիրոջ սոցիալական քարտը կամ այն չստանալու վերաբերյալ տեղեկանքը, կամ միայն նույնականացման քարտը:
  • Հաշվետիրոջ օրինական ներկայացուցիչ հանդիսանալու փաստը հավաստող փաստաթուղթը:

Հաշվի բացման և սպասարկման սակագներ՝

  • Բացում՝ 0 դրամ,
  • Սպասարկում՝ 0 դրամ,
  • Չնվազող մնացորդ՝ 0 դրամ,
  • Փակում՝ 0 դրամ,
  • Քաղվածքների, տեղեկանքների և այլ փաստաթղթերի տրամադրում՝ 0 դրամ,
  • Մնացորդի նկատմամբ հաշվարկվող տոկոսադրույք՝ տարեկան 10% (իրավունք ունենք փոփոխելու հաշվին եղած դրամական միջոցների համար վճարվող տոկոսի չափը): Տոկոսագումարը հաշվեգրվում է մայր գումարին՝ տարեկան կտրվածքով: Տոկոսագումարից գանձվում է 10% եկամտահարկ:

ՈՒՇԱԴՐՈՒԹՈՒՆ.

  • Ձեր հաշվին առկա միջոցների նկատմամբ տոկոսագումարները հաշվարկվում են ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ հիման վրա: Իսկ ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ցույց է տալիս, թե որքան եկամուտ կստանայիք դուք, եթե ձեր ավանդի դիմաց ստացված տոկոսագումարները վերաներդնեիք ավանդի տեսքով: ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅԱՆ հաշվարկման կարգին (հաստատված ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից) կարող եք ծանոթանալ այստեղ:
  • Համաձայն «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի՝ մեզ մոտ բացված հաշվարկային, ընթացիկ, ժամկետային, խնայողական կամ այլ հաշվի վրա գտնվող դրամական միջոցները համարվում են բանկային ավանդ: ՀՀ օրենքով երաշխավորված ավանդները հատուցում է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

  • Հաշվի տնօրինումը

    Հաշվետերն իրավունք ունի առանց սահմանափակումների տնօրինելու ընտանեկան դրամագլուխը՝ 18 (տասնութ) տարին լրանալուց հետո: Մինչև հաշվետիրոջ 18 (տասնութ) տարին լրանալը՝ ընտանեկան դրամագլուխն անկանխիկ վճարումների միջոցով տնօրինում է հաշիվը կառավարող անձը, բացառապես հետևյալ ուղղություններով`

    • Հայաստանում բնակարանի, բնակելի տան գնման, կառուցման համար տրամադրված և հիփոթեքով ապահովված վարկի տոկոսագումար վճարելու և մայր գումար մարելու համար, եթե վարկառուն հաշվետիրոջ ծնողն է (բացառությամբ խնամակալի):
    • Հաշվետիրոջ կամ հաշվետիրոջ կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված ընտանիքի անդամի, հաշվետիրոջ ծնողի՝ ՀՀ կառավարության 2012թ. դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշմամբ սահմանված ուսումնական հաստատությունում ուսումնառելու ընթացքում ուսման վարձը (նախադպրոցական ուսումնական հաստատության վարձավճարը) վճարելու համար:
    • Հաշվետիրոջ ծնողին (բացառությամբ խնամակալի) տրամադրված վարկի տոկոսագումար վճարելու և մայր գումար մարելու համար, եթե վարկի տոկոսադրույքը մասնակի սուբսիդավորվում է կառավարության     2011թ. մարտի 31-ի N 349-Ն որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված կարգի համաձայն և առկա է կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցի եզրակացությունը վարկը նպատակային օգտագործելու վերաբերյալ:
    • Կառավարության 2005թ. հուլիսի 14-ի N 1017-Ն որոշմամբ սահմանված հեռավոր, սահմանամերձ, բարձրլեռնային, լեռնային, մինչև 1000 (հազար) բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում,  Գեղարքունիքի մարզի Այգուտ, Լոռու մարզի Եղեգնուտ, Սյունիքի մարզի Տաթև, Տավուշի մարզի Իծաքար բնակավայրերում բնակարանի կամ բնակելի տան կամ այլ անշարժ գույքի գնման համար, եթե գնորդը հաշվետիրոջ ծնողն է՝ բացառությամբ խնամակալի (գումարը գույքը վաճառողի բանկային հաշվին փոխանցելու միջոցով):
    • Հաշվետիրոջ մեկ տարին լրանալու ամսվան հաջորդող ամսվանից սկսած՝ ցանկացած բանկային հաշվի փոխանցելու միջոցով պարբերական վճարումներ կատարելով, բայց ոչ ավելի, քան ամսական 25 000 (քսանհինգ հազար) դրամը:Այս կետն ուժի մեջ է մինչև 2017թ. դեկտեմբերի 30-ը ներառյալ:
    • Հաշվին կանխիկ և անկանխիկ մուտքագրումներ կարող են իրականացվել միայն Սոցիալական ապահովության պետական ծառայության (Ծառայության) տարածքային բաժնի կողմից ստացվող և հաշվին մուտքագրվող ընտանեկան դրամագլխի և վերջինիս մնացորդի նկատմամբ հաշվարկվող տոկոսագումարների:
    • Հաշվետիրոջ անվամբ փոխանցված դրամական միջոցները մուտքագրվում են հաշվին ոչ ուշ, քան համապատասխան միջոցների ընդունման օրվան հաջորդող բանկային օրը:
    • Հաշվի վրա չեն կարող դրվել արգելանքներ և բռնագանձումներ՝ մինչև հաշվետիրոջ 18 տարին լրանալը, ինչպես նաև այն չի կարող գրավադրվել:
  • Հաշվի փակման դեպքերը

    Հաշիվը ենթակա է փակման հետևյալ դեպքերում՝

    • Բացման օրվանից 6 (վեց) ամսվա ընթացքում՝ հաշվին կրեդիտագրում չլինելու դեպքում:
    • Հաշվին առկա դրամական միջոցները սպառվելու (զրոյացվելու) դեպքում, որից հետո այդ մասին տեղեկացնում ենք ծառայությանը:
    • Ծառայության պահանջագրի հիման վրա՝ պահանջագիրը ներկայացնելու օրվան հաջորդող երրորդ բանկային օրվանից ոչ ուշ: Հաշվին առկա միջոցները փոխանցվում են այլ Պետական աջակցության հաշվի կամ պետական բյուջե:
  • Երաշխավորված ավանդների սահմանաչափերը
    • Եթե դուք անվճարունակ բանկում ունեք՝
      • Միայն դրամային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը 10 (տասը) միլիոն դրամ է:
      • Միայն արտարժութային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը 5 (հինգ) միլիոն դրամ է:
      • Դրամային ու արտարժութային ավանդներ, և դրամային ավանդը 5 (հինգ) միլիոն դրամից ավելի է, ապա երաշխավորվում է միայն դրամային ավանդը՝ մինչև 10 (տասը) միլիոն դրամով:
      • Դրամային ու արտարժութային բանկային ավանդներ, և ձեր դրամային ավանդի գումարը պակաս է 5 (հինգ) միլիոն  դրամից, ապա երաշխավորվում է դրամային ավանդն ամբողջությամբ և արտարժութային ավանդը՝ 5 (հինգ) միլիոն դրամի և հատուցված դրամային բանկային ավանդի տարբերության չափով:
    • Ծանոթագրություն. Նույն բանկում ունեցած ձեր բոլոր դրամային ավանդները համարվում են մեկ ավանդ, և բոլոր արտարժութային ավանդները՝ մեկ ավանդ:

Թարմացվել է 20.10.2017 | 21:41:11