+374 10 605555
EvocaOnline

Հաշվի տնօրինումը

ՆԵՐՔԵՎ

Հաշվետերն իրավունք ունի առանց սահմանափակումների տնօրինելու ընտանեկան դրամագլուխը՝ 18 (տասնութ) տարին լրանալուց հետո: Մինչև հաշվետիրոջ 18 (տասնութ) տարին լրանալը՝ ընտանեկան դրամագլուխն անկանխիկ վճարումների միջոցով տնօրինում է հաշիվը կառավարող անձը, բացառապես հետևյալ ուղղություններով`

  • Հայաստանում բնակարանի, բնակելի տան գնման, կառուցման համար տրամադրված և հիփոթեքով ապահովված վարկի տոկոսագումար վճարելու և մայր գումար մարելու համար, եթե վարկառուն հաշվետիրոջ ծնողն է (բացառությամբ խնամակալի):
  • Հաշվետիրոջ կամ հաշվետիրոջ կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված ընտանիքի անդամի, հաշվետիրոջ ծնողի՝ ՀՀ կառավարության 2012թ. դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշմամբ սահմանված ուսումնական հաստատությունում ուսումնառելու ընթացքում ուսման վարձը (նախադպրոցական ուսումնական հաստատության վարձավճարը) վճարելու համար:
  • Հաշվետիրոջ ծնողին (բացառությամբ խնամակալի) տրամադրված վարկի տոկոսագումար վճարելու և մայր գումար մարելու համար, եթե վարկի տոկոսադրույքը մասնակի սուբսիդավորվում է կառավարության     2011թ. մարտի 31-ի N 349-Ն որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված կարգի համաձայն և առկա է կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցի եզրակացությունը վարկը նպատակային օգտագործելու վերաբերյալ:
  • Կառավարության 2005թ. հուլիսի 14-ի N 1017-Ն որոշմամբ սահմանված հեռավոր, սահմանամերձ, բարձրլեռնային, լեռնային, մինչև 1000 (հազար) բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում,  Գեղարքունիքի մարզի Այգուտ, Լոռու մարզի Եղեգնուտ, Սյունիքի մարզի Տաթև, Տավուշի մարզի Իծաքար բնակավայրերում բնակարանի կամ բնակելի տան կամ այլ անշարժ գույքի գնման համար, եթե գնորդը հաշվետիրոջ ծնողն է՝ բացառությամբ խնամակալի (գումարը գույքը վաճառողի բանկային հաշվին փոխանցելու միջոցով):
  • Ցանկացած բանկային հաշվի փոխանցելու միջոցով պարբերական կամ միանվագ վճարումներ կատարելով, բայց ոչ ավելի, քան ամսական 50 000 դրամը:
  • Հաշվին կանխիկ և անկանխիկ մուտքագրումներ կարող են իրականացվել միայն Սոցիալական ապահովության պետական ծառայության (Ծառայության) տարածքային բաժնի կողմից ստացվող և հաշվին մուտքագրվող ընտանեկան դրամագլխի և վերջինիս մնացորդի նկատմամբ հաշվարկվող տոկոսագումարների:
  • Հաշվետիրոջ անվամբ փոխանցված դրամական միջոցները մուտքագրվում են հաշվին ոչ ուշ, քան համապատասխան միջոցների ընդունման օրվան հաջորդող բանկային օրը:
  • Հաշվի վրա չեն կարող դրվել արգելանքներ և բռնագանձումներ՝ մինչև հաշվետիրոջ 18 տարին լրանալը, ինչպես նաև այն չի կարող գրավադրվել:
Թարմացվել է 15.03.2019 | 09:58:15