+374 10 605555
EvocaOnline

Առարկայազուրկ մետաղական հաշիվներ

Առաջարկում ենք բացել առարկայազուրկ մետաղական հաշիվներ, որոնք նախատեսված են անկանխիկ ոսկու հաշվառման համար: Այս ցպահանջ հաշիվները հնարավորություն են ընձեռում խնայողություններ կատարել անկանխիկ ոսկով, ինչպես նաև ավելացնել դրանք՝ միջազգային շուկայում ոսկու գնի բարձրացման շնորհիվ:
ՆԵՐՔԵՎ

Հիմնական պայմաններ

  • Հաշիվներ ենք բացում ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ հաճախորդների համար, միայն 999.9 հարգի ոսկով, առանց նվազագույն մնացորդի պահանջի: Մեզ մոտ կարելի է գնել անկանխիկ ոսկի՝ սկսած 31 գրամից (ոսկու գնանշումը կատարվում է գրամով): Մեր կայքում հրապարակվում են ոսկու գնանշման օրական տվյալները, որոնք փոփոխվում են՝ կախված միջազգային շուկաներում ոսկու գնից:
  • Հաշիվներում անկանխիկ ոսկին հաշվառում ենք դրամով` ՀՀ Կենտրոնական բանկի հայտարարած հաշվարկային գնով և կշռային (գրամային) արտահայտությամբ՝ 0.01 գրամ ճշտությամբ կամ տրոյական ունցիաներով՝ 0.001 տրոյական ունցիա ճշտությամբ (մեկ տրոյական ունցիան հավասար է 31.10348 գրամի):
  • Մետաղական հաշիվ/ներ բացելիս ղեկավարվում ենք ՀՀ օրենսդրությամբ, ՀՀ Կենտրոնական բանկի նորմատիվ ակտերով, որոշումներով, մեր ներքին իրավական ակտերով:
  • Այս հաշիվներով կարող ենք իրականացնել հետևյալ գործառնությունները՝
    • հաշվի համալրում՝ բանկից անկանխիկ ոսկի գնելու և այն հաշվին մուտքագրելու, ինչպես նաև  ձեր կամ այլ անձի՝ նույն բանկում կամ այլ բանկում առկա մետաղական հաշվից անկանխիկ ոսկի փոխանցելու միջոցով,
    • հաշվի ելքագրում՝ հաշվին առկա անկանխիկ ոսկին բանկին վաճառելու, ինչպես նաև ձեր կամ այլ անձի՝ նույն բանկում կամ այլ բանկում առկա մետաղական հաշվին անկանխիկ ոսկի փոխանցելու միջոցով:
  • Մետաղական հաշիվները կարող են գրավադրվել:
  • Հաշիվ բացելու համար անհրաժեշտ փաստաթղթերը՝
    • Դիմում՝ մեր ձևանմուշի համաձայն:
    • Անձնագիր և սոցիալական քարտ կամ այն չունենալու մասին տեղեկանք, կամ միայն նույնականացման քարտ:
    • Մեր պահանջով այլ փաստաթղթեր:
  • Հաշիվներ բացելու համար կարող եք դիմել մեր Գլխամասային գրասենյակ և ցանկացած մասնաճյուղ: Մետաղական հաշիվների սպասարկման, գործառնությունների կատարման սակագներին և պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ:
Թարմացվել է 29.09.2017 | 01:42:06