+374 10 605555
EvocaOnline

Հաշիվների բացում և սպասարկում

Առաջարկում ենք բացել դրամային և արտարժութային ընթացիկ բանկային հաշիվներ, որոնց սպասարկումն իրականացնում ենք մեր սակագների համաձայն: Մեզ մոտ հաշիվներ կարող են բացել Հայաստանի ռեզիդենտ եւ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձիք: Հաշիվներ բացելու նպատակով կարող եք դիմել մեր Գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ:
ՆԵՐՔԵՎ

Մեր և ձեր պայմանագրային փոխհարաբերությունները կարգավորվում են ՀԱՄԱԼԻՐ ԲԱՆԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ, որը հրապարակային առաջարկ (օֆերտա) է և ձեր կողմից համարվում է ընդունված այն պահից, երբ առձեռն կամ հեռակառավարման համակարգերի միջոցով մեզ եք ներկայացնում պատշաճ լրացված և վավերացված՝ բանկային ծառայություններից օգտվելու հայտ/դիմում: Համալիր բանկային ծառայությունների մատուցման պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

  • Անհրաժեշտ փաստաթղթեր
    • Հաշվի բացման դիմում՝ մեր ձևանմուշի համաձայն:
    • Անձնագիր և սոցիալական քարտ կամ այն չունենալու մասին տեղեկանք, կամ միայն նույնականացման քարտ:
    • Մեր պահանջով այլ փաստաթղթեր:
  • Հաշիվ բացելու ընթացակարգ
    • Ընթացիկ հաշիվ կարող եք բացել դրամով, դոլարով, եվրոյով, ռուբլով, ֆրանկով և ֆունտ ստեռլինգով (այլ արտարժույթներով ընթացիկ հաշիվներ կարող եք բացել միայն մեզ հետ համաձայնեցված կարգով):
    • Նախքան հաշվի բացումը մեր աշխատակիցները ձեզ տեղեկացնում են հաշիվների բացման ու սպասարկման պայմանների, սակագների, պահանջվող փաստաթղթերի և այլ մանրամասների մասին:
    • Եթե հաշվի բացման և վարման պայմաններն ընդունելի են, ապա լրացնում եք դիմում և ներկայացնում պահանջվող փաստաթղթերը:
    • «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի պահանջներից ելնելով` կարող ենք պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ ներկայացված փաստաթղթերը լրացուցիչ ուսումնասիրել:
    • Ներկայացված փաստաթղթերի իսկությունն ու վավերականությունը ստուգելուց հետո ձեզ հետ կնքում ենք «Բանկային հաշվի սպասարկման պայմանագիրը» և հաշիվ բացում 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում: Կնքված պայմանագրի օրինակի հետ ձեզ ենք հանձնում նաև Ավանդների հատուցման երաշխավորման պայմանների և կարգի մասին ծանուցում:
    • Հաշիվները կարող եք բացել ինչպես մեր գործունեության վայրում, այնպես էլ հեռակառավարման համակարգերի միջոցով:
    • Հեռակառավարման համակարգերով հաշիվները բացում ենք մեր կայքի կամ բջջային հավելվածի միջոցով ներկայացված էլեկտրոնային հայտ/դիմում-ի հիման վրա, որի համար կիրառվում են Համալիր բանկային ծառայությունների մատուցման պայմաններով սահմանված՝ ձեր հավաստագրման և նույնականացման միջոցները:
    • Հաշիվ բացելուց հետո կարող եք իրականացնել ՀՀ օրենսդրությամբ չարգելված ցանկացած գործառնություն:
  • Բանկային հաշիվների սպասարկում
    • Ձեր բանկային հաշիվների սպասարկումը կարգավորվում է ՀՀ օրենսդրությամբ, ՀՀ Կենտրոնական բանկի նորմատիվ ակտերով, մեր և ձեր միջև կնքված բանկային հաշվի սպասարկման պայմանագրով: Բանկային հաշիվների սպասարկումն իրականացնում են մեր գլխամասային գրասենյակը և մասնաճյուղերը (հաճախորդների սպասարկման համապատասխան ստորաբաժանումների միջոցով): Հաշիվները սպասարկում ենք մեր սահմանած գործառնական օրվա ընթացքում՝ ժամը 9:30-17:00-ը, առանց ընդմիջման: Ձեր հաշիվներով իրականացվող գործառնությունների դիմաց գանձում ենք համապատասխան միջնորդավճարներ՝ մեր սակագների համաձայն: Բանկային հաշիվների վարման սպասարկումն անվճար է: Հաշվի չնվազող մնացորդի պահանջ սահմանված չէ:
    • Ձեր բանկային հաշիվներով կարող եք կատարել ՀՀ օրենսդրական ակտերով չարգելված ցանկացած գործառնություն (կանխիկ կամ անկանխիկ)՝ մեզ ներկայացնելով ՀՀ իրավական նորմերին համապատասխանող փաստաթղթային հանձնարարական: Բանկային հաշվով կարող եք կատարել հետևյալ գործառնությունները՝
      • բացված հաշվին մուտքագրել դրամական միջոցներ,
      • կատարել հաշվից փոխանցումներ,
      • հաշվից գումարներ ստանալ,
      • ընթացիկ հաշվի մնացորդը փոխարկել արտարժույթի (գործարքի կատարման դրությամբ մեր սահմանած` արտարժույթների առք ու վաճառքի փոխարժեքներով),
      • ընթացիկ հաշվից մարել վարկեր:
    • Կարող եք նաև հեռակառավարել ձեր հաշիվները՝ բանկային հաշիվների հեռակառավարման (online) մեր համակարգերի միջոցով:
    • Բանկային հաշիվների բոլոր գործառնությունները (դրամական միջոցների շարժ, գանձված միջնորդավճարներ, ստացված եկամուտներ) արտացոլվում են քաղվածքներում: Մեր և ձեր միջև ձեռք բերված համաձայնության հիման վրա քաղվածքները կարող են տրամադրվել առձեռն, փոստային կամ էլեկտրոնային կապի միջոցներով: Քաղվածքների կրկնօրինակների և/կամ հաշիվների վերաբերյալ այլ տեղեկությունների (տեղեկանքների) տրամադրման դիմաց գանձում ենք միջնորդավճարներ՝ մեր սակագների համաձայն:
    • Ձեր հաշվին դրամական միջոցների մուտքագրման/ելքագրման ժամկետները՝
      • Ձեր օգտին ստացված դրամական միջոցները մուտքագրվում են ոչ ուշ, քան մուտքագրումը հաստատող փաստաթղթերի ստացման հաջորդող բանկային օրը: Հաշվի կանխիկ համալրման դեպքում՝ դրամական միջոցները մուտքագրվում են նույն բանկային օրը:
      • Ձեր հաշվից դրամական միջոցների ելքագրումը (փոխանցումների իրականացումը) կատարվում է՝ ձեր կողմից մեզ ներկայացված վճարման հանձնարարագրերի հիմքերով, ընդ որում՝ մինչև ժամը 15:30-ը ներկայացված վճարման հանձնարարագրերը կատարում ենք նույն բանկային օրը:
    • Բանկային հաշիվների սպասարկմանն առնչվող այլ պայմաններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով՝
      • Ձեր հաշիվներով իրականացվող փոխանցումների և կանխիկ գործառնությունների պայմաններին՝ Բանկային ծառայություններ բաժնի Դրամական փոխանցումներ ենթաբաժնում և Սակագներ բաժնի Դրամարկղային գործառնություններ ենթաբաժնում:
      • Հաճախորդների ընթացիկ հաշիվների մնացորդների դիմաց հաշվարկվող տոկոսադրույքներին՝ Սակագներ բաժնի Ընթացիկ հաշիվներ ենթաբաժնումՆշում. մենք իրավունք ունենք փոփոխելու բանկային հաշվին եղած դրամական միջոցների համար վճարվող տոկոսների չափը, եթե հաշվի սպասարկման պայմանագրով այլ բան նախատեսված չէ:
      • Հաճախորդի պահանջով՝ Հայաստանում կամ Հայաստանի տարածքից դուրս կատարված գործարքների վերաբերյալ հարցման սակագներին՝ Սակագներ բաժնի Բանկային փոխանցումներ ենթաբաժնում:
  • Հաշվիվների սպասարկմանն առնչվող այլ դրույթներ
    • Բանկային հաշվին առկա դրամական միջոցները տնօրինելու ձեր իրավունքները չենք սահմանափակում:
    • Հաշվետիրոջ ձեր իրավունքները կարող են սահմանափակվել դատարանի վճռով, դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների կամ հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա: Առանց ձեր կարգադրության՝ հաշվից դրամական միջոցները կարող են բռնագանձվել դատարանի վճռով հարկադիր կատարումն ապահովող մարմինների և հարկային մարմինների ներկայացրած հայտի հիման վրա: Այս դեպքերում մենք պարտավորություն չենք կրում ձեր հանդեպ, ձեր հաշիվների և դրամական միջոցների նկատմամբ ՀՀ օրենսդրական կարգով կիրառվող իրավական սանկցիաների մասին տեղեկացնելու համար: Նման տեղեկատվություն կարող ենք տրամադրել միայն համապատասխան սանկցիաները կիրառելուց հետո՝ հեռախոսի կամ այլ կապի միջոցներով (էլեկտրոնային/փոստային):
    • Երաշխավորում ենք հաշվի, հաշվով գործառնությունների և ձեր մասին տեղեկությունների գաղտնիությունը: Նման տեղեկություններ տրամադրում ենք միայն ձեզ կամ ձեր լիազոր ներկայացուցչին: Պետական մարմիններին և դրանց պաշտոնատար անձանց բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները տրամադրում ենք՝ միայն Բանկային գաղտնիքի մասին ՀՀ օրենքի համաձայն:
    • Մեր և ձեր միջև ծագած ցանկացած վեճ և տարաձայնություն նախ և առաջ լուծվում է փոխադարձ բանակցությունների միջոցով, իսկ համաձայնության չգալու դեպքում՝ դատական կարգով և ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:
  • Բանկային հաշվի պայմանագրի լուծման պայմաններ
    • Դուք ցանկացած ժամանակ կարող եք պահանջել լուծել բանկային հաշվի սպասարկման պայմանագիրը և ձեր հայեցողությամբ տնօրինել հաշվին առկա դրամական մնացորդը (կանխիկ ելքագրել կամ փոխանցել այլ հաշվի): Այս դեպքերում հաշվին եղած դրամական միջոցների մնացորդը տրամադրում ենք ձեզ կամ ձեր ցուցումով փոխանցում այլ հաշվի՝ ձեր համապատասխան գրավոր դիմումը ստանալուց ոչ ուշ, քան 7 (յոթ) օրվա ընթացքում:
    • Կարող ենք անվիճելի կարգով դադարեցնել բանկային հաշվի սպասարկման պայմանագիրը, եթե լինելով ֆիզիկական անձ հաճախորդ՝  վեց ամսվա ընթացքում ձեր բանկային հաշվով գործառնություններ չեք կատարել, իսկ մնացորդը զրոյական է:
    • Բանկային հաշվի պայմանագրի լուծումը հիմք է ձեր հաշիվը փակելու համար:
  • Երաշխավորված ավանդների սահմանաչափերը
    • Եթե դուք անվճարունակ բանկում ունեք՝
      • Միայն դրամային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը 10 (տասը) միլիոն դրամ է:
      • Միայն արտարժութային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը 5 (հինգ) միլիոն դրամ է:
      • Դրամային ու արտարժութային ավանդներ, և դրամային ավանդը 5 (հինգ) միլիոն դրամից ավելի է, ապա երաշխավորվում է միայն դրամային ավանդը՝ մինչև 10 (տասը) միլիոն դրամով:
      • Դրամային ու արտարժութային բանկային ավանդներ, և ձեր դրամային ավանդի գումարը պակաս է 5 (հինգ) միլիոն  դրամից, ապա երաշխավորվում է դրամային ավանդն ամբողջությամբ և արտարժութային ավանդը՝ 5 (հինգ) միլիոն դրամի և հատուցված դրամային բանկային ավանդի տարբերության չափով:
    • Ծանոթագրություն. Նույն բանկում ունեցած ձեր բոլոր դրամային ավանդները համարվում են մեկ ավանդ, և բոլոր արտարժութային ավանդները՝ մեկ ավանդ:

ՈՒՇԱԴՐՈՒԹՈՒՆ

- Առարկայազուրկ մետաղական հաշիվների, Ավանդային և Քարտային հաշիվների սպասարկման պայմաններին կարող եք ծանոթանալ Առարկայազուրկ մետաղական հաշիվներ, Վճարային քարտեր ենթաբաժիններում  և ֆիզիկական անձանց բանկային ծառայությունների Ավանդներ բաժնում:

- Ձեր հաշվում առկա միջոցների նկատմամբ տոկոսագումարները հաշվարկվում են ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ հիման վրա: Իակ ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ցույց է տալիս, թե որքան եկամուտ կստանայիք Դուք, եթե Ձեր ավանդի դիմաց ստացված տոկոսագումարները վերաներդնեք ավանդի տեսքով: ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅԱՆ հաշվարկման կարգին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ:

- Համաձայն «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի՝ բանկում բացված հաշվարկային, ընթացիկ, ժամկետային, խնայողական կամ այլ հաշվի վրա գտնվող դրամական միջոցները համարվում են բանկային ավանդ: ՀՀ օրենքով երաշխավորված ավանդները հատուցում է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը:


 

Թարմացվել է 09.11.2017 | 17:57:24