+374 10 605555
EvocaOnline

Դասական ավանդ

Առաջարկում ենք Դասական ավանդ՝ կայուն բարձր եկամտաբերությամբ: Ավանդները կարող եք ձևակերպել մեր Գլխամասային գրասենյակում և ցանկացած մասնաճյուղում (բացառությամբ «Էրեբունի»-ի):
ՆԵՐՔԵՎ

ԱՎԱՆԴԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 Սահմանաչափերը

 Տարեկան տոկոսադրույք
(%-գումարները պայմանագրի ժամկետի վերջում վճարելու դեպքում*)

 

 91 օր

181 օր

 366 օր

545 օր

730 օր

 200,000 - 25,000,000 դրամ

 6%

  8%

  9,5%

10%

 10,5%

 500 - 50,000 դոլար

 2%

  3%

  4,5%

 5%

 5,5%

 500 - 40,000 եվրո

 1%

  1,5%

  2,5%

3%

  3,5%

 30,000 - 3,000,000 ռուբլի

 6%

  6,5%

 7%

-

-

 25 մլն դրամից, 50,000 դոլարից, 40,000 եվրոյից կամ 3,000,000               ռուբլուց ավելի գումարով ավանդների դեպքում

 պայմանագրային

* Տոկոսագումարների պարբերաբար (ամենամսյա, եռամսյակային, կիսամյակային, տարեկան) վճարման դեպքում սահմանվում է վերոնշյալ սանդղակի տոկոսադրույքներից 0.5%-ով պակաս տոկոսադրույք:

Ավանդի գումարը կարող եք համալրել՝ սկսած նվազագույնը 200,000 դրամից, 500 դոլարից, 500 եվրոյից կամ 30,000 ռուբլուց: Ավելացման հնարավորությամբ ավանդ ներդնելու դեպքում կիրառում ենք վերոնշյալ սանդղակի տոկոսադրույքներից 0.5%-ով պակաս տոկոսադրույք: Ձեր բոլոր համալրումների հանրագումարը չի կարող գերազանցել ավանդի ներդրման սկզբնական գումարը: Պայմանագրի գործողության վերջին 3 ամիսների ընթացքում ավանդի գումարը չեք կարող համալրել:

Ավանդի գումարը չեք կարող մասնակի նվազեցնել:

Ավանդ ներդնելիս ձեզ կտրամադրվի անվճար վճարային քարտ՝ առանց տարեկան սպասարկման վճարի: Քարտին, ձեր ցանկությամբ, կփոխանցվեն հաշվարկված տոկոսագումարները՝

  • Maestro քարտ՝ մինչև 5,000,000 դրամ, 10,000 դոլար, 10,000 եվրո կամ 600,000 ռուբլի ավանդ ներդնելու դեպքում:
  • MasterCard Standart կամ Visa Classic քարտ՝ 5,000,001 - 25,000,000 դրամ, 10,001-50,000 դոլար, 10,001- 40.000 եվրո կամ 600,001 - 3,000,000 ռուբլի ավանդ ներդնելու դեպքում:
  • MasterCard Gold կամ Visa Gold քարտ՝ 25,000,001 դրամ, 50,001 դոլար, 40,001 եվրո կամ 3,000,001 ռուբլի և ավել գումարով ավանդ ներդնելու դեպքում:

Ռուբլով ավանդի ներդրման և վերադարձման կարգը՝

  • Կանխիկ կամ անկանխիկ ռուբլով ներդրված ավանդները վերադարձվում են ներդրման նույն եղանակով (համապատասխանաբար՝ կանխիկ կամ անկանխիկ)՝ առանց միջնորդավճարների գանձման:
  • Անկանխիկ ռուբլով ներդրված ավանդը կանխիկ ռուբլով վերադարձնելու դեպքում գանձվում է վերադարձման օրը ռուբլու կանխիկացման համար սահմանված միջնորդավճարը:
  • Կանխիկ ռուբլով ներդրված ավանդը անկանխիկ ռուբլով վերադարձնելու դեպքում գանձվում է վերադարձման օրը կանխիկ ռուբլու մուտքագրման համար սահմանված միջնորդավճարը:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝

  • Ձեր և մեր պայմանագրային փոխհարաբերությունները կարգավորվում են ՀԱՄԱԼԻՐ ԲԱՆԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՈՎ: Այն հրապարակային առաջարկ է (օֆերտա) և ձեր կողմից համարվում է ընդունված այն պահից, երբ առձեռն կամ առցանց համակարգերի միջոցով մեզ եք ներկայացնում ձեր կողմից պատշաճ լրացված և վավերացված՝ բանկային ծառայություններից օգտվելու հայտ/դիմում: Համալիր բանկային ծառայությունների մատուցման պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ:
  • «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ մեր կողմից ֆիզիկական անձ ավանդատուին (ռեզիդենտ, ոչ. .ռեզիդենտ) վճարված տոկոսագումարները ենթակա են հարկման՝ ձեր կողմից ստացված եկամուտի 10%-ի. .չափով:
  • Ավանդային պայմանագիր կնքելիս և ավանդային պայմանագրի գործողության ընթացքում այլ վճարներ չենք. .գանձում: Անկանխիկ կերպով ներդրված ավանդը կանխիկ վերադարձնելու դեպքում ձեզանից գանձում ենք գումարի. .կանխիկացման վճար, համաձայն՝ մեր Դրամարկղային գործառնությունների իրականացման  սակագների: 
  • Ավանդների ներգրավման պայմաններին (ըստ գործող ավանդատեսակների) կարող եք ծանոթանալ այստեղ:
  • Տարեկան տոկոսային եկամտաբերությանը առընչվող տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այս էջի «Ավանդի. .տոկոսագումարների հաշվարկման և վճարման կարգը» բաժնում:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

  • Ընդհանուր տեղեկատվություն
    • Ժամկետային ավանդներն ընդունում ենք ֆիզիկական (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր) և իրավաբանական անձ հաճախորդներից (ռեզիդենտ, ոչ ռեզիդենտ)՝
      • դրամով, դոլարով,  եվրոյով և ռուբլով,
      • կանխիկ և անկանխիկ տարբերակով:
    • Ավանդներն ընդունում ենք մեր կողմից հաստատված պայմաններով և տոկոսադրույքներով: 
    • Ավանդների ընդունման և վերադարձման գործընթացում ղեկավարվում ենք Օրենսդրությամբ, Կենտրոնական բանկի որոշումներով և այլ իրավական ակտերով:
    • Մենք, օրենսդրական ակտերի համաձայն, ապահովում ենք ավանդի ներդրման և դրա հետ կապված այլ գործառնությունների գաղտնիությունը: Ավանդի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը երրորդ անձանց կատարվում է բացառապես «Բանկային գաղտնիքի մասին» օրենքով սահմանված դեպքերում և ընթացակարգով:
    • Մեզ մոտ ավանդների ներգրավման պայմաններին (ըստ գործող ավանդատեսակների) կարող եք ծանոթանալ այստեղ:

    Ուշադրություն. Մեր  կողմից պարբերաբար անցկացվող ավանդային ակցիաների պայմանները տարբերվում են մեր համակարգում ավանդների ներգրավման ընդհանուր պայմաններից և գործում են միայն պաշտոնապես հրապարակված ակցիայի շրջանակում ներգրավված ավանդների նկատմամբ:

  • Ավանդի տոկոսագումարների հաշվարկման և վճարման կարգը
    • Տոկոսագումարները հաշվում ենք ավանդի փաստացի մնացորդի նկատմամբ՝ օրական կտրվածքով, պարզ եղանակով, ավանդային պայմանագրի ամբողջ ժամկետի համար: Ավանդի յուրաքանչյուր օրվա տոկոսադրույքը հաշվում ենք սահմանված տոկոսադրույքի 1/365, իսկ նահանջ տարվա համար՝ 1/366 հարաբերակցությամբ:
    • Տոկոսագումարները հաշվում ենք ավանդը ներդնելու  հաջորդ օրվանից սկսած՝ մինչև ավանդը վերադարձնելու օրվան նախորդող օրը:
    • Ավանդների դիմաց հաշվեգրվող տոկոսագումարները վճարում ենք կանխիկ և անկանխիկ եղանակով՝ ավանդատուի ցանկությամբ տոկոսագումարները կարող են վճարվել այն արտարժույթով, որով ներգրավվել է ավանդը, ինչպես նաև ՀՀ դրամով` հիմք ընդունելով վճարման օրը տվյալ արտարժույթի համար մեր կողմից սահմանված անկանխիկ առքի փոխարժեքը:
    • Ձեր ընտրությամբ տոկոսագումարները վճարում ենք հետևյալ տարբերակներով՝
      • Տոկոսագումարների պարբերաբար վճարումով, որի դեպքում ավանդի դիմաց հաշվեգրված տոկոսագումարները ձեզ վճարում ենք երկկողմանի համաձայնեցված ժամանակացույցով, կամ՝
      • Տոկոսագումարների վճարմամբ՝ պայմանագրի ժամկետի վերջում, որի դեպքում ավանդի դիմաց հաշվեգրված տոկոսագումարները վճարում ենք պայմանագրի գործողության ավարտին (վերադարձնում ենք ավանդի գումարի հետ միասին):

    Ուշադրություն՝

  • Ավանդի տոկոսագումարների վերահաշվարկը

    Ավանդի գումարը պայմանագրով սահմանված ժամկետից շուտ վերադարձնելու դեպքում՝ կատարում ենք ավանդի տոկոսագումարների վերահաշվարկ՝

    • ՀՀ դրամով Ավանդների դեպքում՝ 0,5 % տարեկան տոկոսադրույքի կիրառմամբ:
    • ԱՄՆ դոլարով, Եվրոյով և ՌԴ ռուբլով Ավանդների դեպքում՝ 0,1 % տարեկան տոկոսադրույքի կիրառմամբ:
  • Ավանդային հաշվի վերաբերյալ տրամադրվող տեղեկատվություն
    • Պայմանագրի գործողության ընթացքում պարտավոր ենք առնվազն 30-օրյա պարբերականությամբ ձեզ տրամադրել յուրաքանչյուր ավանդային հաշվի վերաբերյալ համապատասխան քաղվածք:
    • Քաղվածքները ձեզ տրամադրում ենք գրավոր՝ փոստային կապի միջոցով, բացառությամբ այն դեպքի, երբ դուք գրավոր, այդ թվում՝ էլեկտրոնային դիմումի հիման վրա հրաժարվել եք հաշվի քաղվածքները փոստային կապի միջոցով ստանալու իրավունքից՝ դրանք էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով, կամ մեր տարածքում առձեռն ստանալու պայմանով։ Հաշվի քաղվածքների տրամադրման եղանակն ամրագրվում է Ավանդային պայմանագրով:
    • Ավանդային հաշվի վերաբերյալ քաղվածքների կրկնօրինակների կամ այլ տեղեկատվության (հաշվի վերաբերյալ տեղեկանքներ) տրամադրման դիմաց ձեզանից գանձվում է միջնորդավճար՝ ըստ մեր սակագների, որոնք ներկայացված են Ընթացիկ հաշիվներ բաժնում:
  • Այլ պայմաններ
    • Եթե պայմանագրի ժամկետի ավարտից հետո չեք պահանջում վճարել ժամկետային ավանդի գումարը կամ պայմանագրով նախատեսված հանգամանքները երևան գալուց հետո վերադարձնել այլ պայմաններով ներդրված ավանդի գումարը, ապա ավանդային պայմանագիրը համարվում է երկարաձգված ցպահանջ ավանդի պայմաններով, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
    • Մենք չենք կարող միակողմանի նվազեցնել պայմանագրով որոշված ավանդի տոկոսագումարների չափը, որը դուք ներդրել եք որոշակի ժամկետի ավարտից կամ պայմանագրով նախատեսված հանգամանքները վրա հասնելուց հետո այն հետ ստանալու պայմանով, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:
    • Օրենսդրությամբ սահմանված կարգով՝ դուք իրավունք ունեք ավանդ ներդնել երրորդ անձանց անունով:
  • Երաշխավորված ավանդների սահմանաչափերը

    Համաձայն «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի՝ բանկում բացված հաշվարկային, ընթացիկ, ժամկետային, խնայողական կամ այլ հաշվի վրա գտնվող դրամական միջոցները համարվում են բանկային ավանդ: ՀՀ օրենքով երաշխավորված ավանդները հատուցում է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը:  Եթե դուք անվճարունակ բանկում ունեք՝

    • Միայն դրամային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը 10 (տասը) միլիոն դրամ է:
    • Միայն արտարժութային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը 5 (հինգ) միլիոն դրամ է:
    • Դրամային ու արտարժութային ավանդներ, և դրամային ավանդը 5 (հինգ) միլիոն դրամից ավելի է, ապա երաշխավորվում է միայն դրամային ավանդը՝ մինչև 10 (տասը) միլիոն դրամով:
    • Դրամային ու արտարժութային բանկային ավանդներ, և ձեր դրամային ավանդի գումարը պակաս է 5 (հինգ) միլիոն դրամից, ապա երաշխավորվում է դրամային ավանդն ամբողջությամբ և արտարժութային ավանդը՝ 5 (հինգ) միլիոն դրամի և հատուցված դրամային բանկային ավանդի տարբերության չափով:

    Ծանոթագրություն. Նույն բանկում ունեցած ձեր բոլոր դրամային ավանդները համարվում են մեկ ավանդ, և բոլոր արտարժութային ավանդները՝ մեկ ավանդ:

Թարմացվել է 14.11.2017 | 19:10:42