+374 10 605555
EvocaOnline

Ավանդի գրավով վարկային գծեր

Մեր ավանդատուներին առաջարկում ենք ավանդի գրավով վարկային գիծ (օվերդրաֆտ) ստանալու հնարավորություն: Ավանդի գրավով օվերդրաֆտ ստանալու համար կարող եք դիմել մեր Գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ (բացառությամբ «Էրեբունի»-ի):
ՆԵՐՔԵՎ

ՎԱՐԿԱՅԻՆ ԳԾԻ (ՕՎԵՐԴՐԱՖՏԻ) ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Արժույթը

Ներդրված ժամկետային ավանդի արժույթով (բացառությամբ ՌԴ ռուբլով ներդրված ավանդների)

Սահմանաչափերը

Ներդրած ժամկետային ավանդի 90%-ի չափով

Մարման ժամկետը

Մինչև 24 ամիս, բայց ոչ ավելի, քան ավանդային պայմանագրի գործողության ժամկետը

Տոկոսադրույքը

Ժամկետային ավանդի տոկոսադրույք՝ + 2% տարեկան տոկոսադրույք

Վարկային գծի (օվերդրաֆտի) տեսակը

Գրաֆիկով տեղաբաշխված վերականգնվող վարկային գիծ (օվերդրաֆտ), որի դեպքում՝

  • Արտոնյալ ժամանակաշրջան չի սահմանվում և օգտագործված մասի վրա հաշվարկում ենք տոկոս՝ սկսած տրամադրման օրվանից: Դուք պարտավորվում եք վճարել նախորդ ամսվա ընթացքում օգտագործված սահմանաչափի 10%-ը, նվազագույնը` 5,000 դրամ,  մինչև քաղվածքում նշված վերջնաժամկետը:
  • Ամիսը սահմանվում է ամսվա 1-ից մինչև հաջորդ ամսվա 1-ն ընկած ժամանակահատվածը: Վճարման համար ունեք 15 օր ժամանակ, և վերջնաժամկետ է սահմանվում յուրաքանչյուր ամսվա 16-ը:

Պահանջվող փաստաթղթերը

  • Օվերդրաֆտի տրամադրման դիմում՝ ըստ մեր ձևանմուշի:
  • Անձնագիր կամ նույնականացման քարտ:
  • Ժամկետային ավանդի պայմանագրի կրկնօրինակը:

Տրամադրման ժամկետը

Օվերդրաֆտ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը մեզ ներկայացնելուց հետո 1 (մեկբանկային օրվա ընթացքում:

Միջնորդավճարները

  • Վճարային քարտերը, որոնց վրա ձեր գրավոր դիմումի համաձայն կարող է բացվել օվերդրաֆտ, տրամադրում ենք ձեզ ավանդ ներդնելիս՝ անվճար և առանց տարեկան սպասարկման վճարի:
    • Վճարային քարտերով գործարքներ կատարելիս (կանխիկացում, քարտից քարտ փոխանցում և այլն), գանձում ենք միջնորդավճարներ՝ մեր սակագների համաձայն:

Այլ տեղեկատվություն

  • «Վարկային գծի (օվերդրաֆտի) էական պայմանների ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ թերթիկին» կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ:
  • Հայտի վերաբերյալ դրական որոշում կայացնելու դեպքում, նախքան վարկային պայմանագրի կնքումը, ձեզ տրամադրում ենք «Վարկային գծի (օվերդրաֆտի) էական պայմանների ԱՆՀԱՏԱԿԱՆ թերթիկ»՝ համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի կողմից հաստատած «Բանկի և ավանդատուի, կրեդիտավորողի և սպառողի հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները» կանոնակարգ 8/05-ի:

 

«Ֆինանսական օգնական» համակարգ

Թարմացվել է 01.10.2017 | 20:45:52