+374 10 605555
EvocaOnline

Մանկական ավանդ

Առաջարկում ենք ներդնել «Մանկական» ավանդ: Մանկական ժամկետային ավանդն ընդունում ենք ֆիզիկական անձանցից` երեխաների անունով ներդնելու պայմանով, մինչև երեխայի չափահաս դառնալը: Ավանդները կարող եք ձևակերպել մեր Գլխամասային գրասենյակում և ցանկացած մասնաճյուղում (բացառությամբ «Էրեբունի»-ի):
ՆԵՐՔԵՎ

ԱՎԱՆԴԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Արժույթ

դրամ

դոլար

Սահմանաչափերը

   100,000 - 25,000.000 ՀՀ դրամ

  250 - 50,000 ԱՄՆ դոլար

Տոկոսադրույք 1.

  9,5%

  4,5%

Ժամկետ

 2 տարուց մինչև երեխայի 18 տարին լրանալը

 

Պայմանագրի կնքման օրվանից 2 տարի հետո և այնուհետև յուրաքանչյուր հաջորդ տարի ավանդի տոկոսադրույքը վերանայվում է՝ հիմք ընդունելով վերանայման պահին մեզ մոտ գործող «Դասական» ավանդատեսակի 366 օր ժամկետի համար սահմանված համապատասխան արժույթի տոկոսադրույքը: Ավանդի տոկոսագումարների վճարումը կամ կապիտալացումն իրականացվում է ամենամյա պարբերականությամբ:

Ավանդի գումարը կարող եք համալրել՝ նվազագույնը սկսած 40,000 դրամից կամ 100 դոլարից: Մեկ ամսվա ընթացքում կատարված համալրումների հանրագումարը չի կարող գերազանցել 5,000,000 դրամը կամ 10,000 դոլարը (նշված սահմանաչափերից ավելի գումար համալրելու դեպքում անհրաժեշտ է մեր որոշումը): Պայմանագրի գործողության վերջին 3 (երեք) ամիսների ընթացքում ավանդի գումարը չեք կարող համալրել:

Ավանդի գումարը չեք կարող մասնակի նվազեցնել:

Ավանդ ներդնելիս ձեզ տրամադրում ենք անվճար վճարային քարտ (առանց տարեկան սպասարկման վճարի), որին, ձեր ցանկությամբ, կփոխանցվեն հաշվարկված տոկոսագումարները՝

  • Maestro քարտ՝ մինչև 5,000,000 դրամ, 10,000 դոլար կամ 10,000 եվրո ավանդ ներդնելու դեպքում:
  • MasterCard Standart կամ Visa Classic քարտ՝ 5,000,001 - 25,000,000 դրամ, 10,001-50,000 դոլար կամ 10,001- 40.000 եվրո ավանդ ներդնելու դեպքում:

Պայմանագրի կնքման օրվանից սկսած 2 տարվա ընթացքում պայմանագիրը դադարացնելու դեպքում կատարում ենք ավանդի տոկոսագումարների վերահաշվարկ՝ դրամով ավանդների դեպքում՝ 0,5%, դոլարով ավանդների դեպքում՝ 0,1% տարեկան տոկոսադրույքով: 2 տարին լրանալուց հետո պահպանվում են մինչև վերջին կապիտալացումը կամ վճարումը հաշվարկված տոկոսագումարները, իսկ կապիտալացումից կամ վճարումից հետո ընկած ժամանակահատվածի համար կատարվում է տոկոսագումարների վերահաշվարկ՝ դրամով ավանդների դեպքում՝ 0,5%, դոլարով ավանդների դեպքում՝ 0,1% տարեկան տոկոսադրույքով:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

  • Ընդհանուր տեղեկատվություն
    • Ժամկետային ավանդներն ընդունում ենք ֆիզիկական (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր) և իրավաբանական անձ հաճախորդներից (ռեզիդենտ, ոչ ռեզիդենտ)՝
      • դրամով, դոլարով,  եվրոյով և ռուբլով,
      • կանխիկ և անկանխիկ տարբերակով:
    • Ավանդներն ընդունում ենք մեր կողմից հաստատված պայմաններով և տոկոսադրույքներով: 
    • Ավանդների ընդունման և վերադարձման գործընթացում ղեկավարվում ենք Օրենսդրությամբ, Կենտրոնական բանկի որոշումներով և այլ իրավական ակտերով:
    • Մեր և ձեր փոխհարաբերությունները կարգավորվում են ավանդային պայմանագրով, որի դրույթները ենթակա չեն միակողմանի փոփոխման, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ:
    • Մենք, օրենսդրական ակտերի համաձայն, ապահովում ենք ավանդի ներդրման և դրա հետ կապված այլ գործառնությունների գաղտնիությունը: Ավանդի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը երրորդ անձանց կատարվում է բացառապես «Բանկային գաղտնիքի մասին» օրենքով սահմանված դեպքերում և ընթացակարգով:
    • Մեզ մոտ ավանդների ներգրավման պայմաններին (ըստ գործող ավանդատեսակների) կարող եք ծանոթանալ այստեղ:


    Ուշադրություն. Մեր  կողմից պարբերաբար անցկացվող ավանդային ակցիաների պայմանները տարբերվում են մեր համակարգում ավանդների ներգրավման ընդհանուր պայմաններից և գործում են միայն պաշտոնապես հրապարակված ակցիայի շրջանակում ներգրավված ավանդների նկատմամբ:

  • Ավանդի տոկոսագումարների հաշվարկման և վճարման կարգը
    • Տոկոսագումարները հաշվում ենք ավանդի փաստացի մնացորդի նկատմամբ՝ օրական կտրվածքով, պարզ եղանակով, ավանդային պայմանագրի ամբողջ ժամկետի համար: Ավանդի յուրաքանչյուր օրվա տոկոսադրույքը հաշվում ենք սահմանված տոկոսադրույքի 1/365, իսկ նահանջ տարվա համար՝ 1/366 հարաբերակցությամբ:
    • Տոկոսագումարները հաշվում ենք ավանդը ներդնելու  հաջորդ օրվանից սկսած՝ մինչև ավանդը վերադարձնելու օրվան նախորդող օրը:
    • Ավանդների դիմաց հաշվեգրվող տոկոսագումարները վճարում ենք կանխիկ և անկանխիկ եղանակով՝
      • Հայաստանի ռեզիդենտների դեպքում՝ բացառապես դրամով (արտարժույթով ներգրավված ավանդի տոկոսագումարները ևս վճարում ենք դրամով` հիմք ընդունելով վճարման օրը տվյալ արտարժույթի համար մեր կողմից սահմանված անկանխիկ առքի փոխարժեքը):
      • Հայաստանի ոչ ռեզիդենտների դեպքում՝ ներդրված ավանդի արժույթով:


    Ուշադրություն՝

  • Ավանդային հաշվի վերաբերյալ տրամադրվող տեղեկատվություն
    • Պայմանագրի գործողության ընթացքում պարտավոր ենք առնվազն 30-օրյա պարբերականությամբ ձեզ տրամադրել յուրաքանչյուր ավանդային հաշվի վերաբերյալ համապատասխան քաղվածք:
    • Քաղվածքները ձեզ տրամադրում ենք գրավոր՝ փոստային կապի միջոցով, բացառությամբ այն դեպքի, երբ դուք գրավոր, այդ թվում՝ էլեկտրոնային դիմումի հիման վրա հրաժարվել եք հաշվի քաղվածքները փոստային կապի միջոցով ստանալու իրավունքից՝ դրանք էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով, կամ մեր տարածքում առձեռն ստանալու պայմանով։ Հաշվի քաղվածքների տրամադրման եղանակն ամրագրվում է Ավանդային պայմանագրով:
    • Ավանդային հաշվի վերաբերյալ քաղվածքների կրկնօրինակների կամ այլ տեղեկատվության (հաշվի վերաբերյալ տեղեկանքներ) տրամադրման դիմաց ձեզանից գանձվում է միջնորդավճար՝ ըստ մեր սակագների, որոնք ներկայացված են Ընթացիկ հաշիվներ բաժնում:
  • Այլ պայմաններ
    • Եթե պայմանագրի ժամկետի ավարտից հետո չեք պահանջում վճարել ժամկետային ավանդի գումարը կամ պայմանագրով նախատեսված հանգամանքները երևան գալուց հետո վերադարձնել այլ պայմաններով ներդրված ավանդի գումարը, ապա ավանդային պայմանագիրը համարվում է երկարաձգված ցպահանջ ավանդի պայմաններով, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
    • Մենք չենք կարող միակողմանի նվազեցնել պայմանագրով որոշված ավանդի տոկոսագումարների չափը, որը դուք ներդրել եք որոշակի ժամկետի ավարտից կամ պայմանագրով նախատեսված հանգամանքները վրա հասնելուց հետո այն հետ ստանալու պայմանով, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:
    • Օրենսդրությամբ սահմանված կարգով՝ դուք իրավունք ունեք ավանդ ներդնել երրորդ անձանց անունով:
  • Երաշխավորված ավանդների սահմանաչափերը

    Համաձայն «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի՝ բանկում բացված հաշվարկային, ընթացիկ, ժամկետային, խնայողական կամ այլ հաշվի վրա գտնվող դրամական միջոցները համարվում են բանկային ավանդ: ՀՀ օրենքով երաշխավորված ավանդները հատուցում է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը:  Եթե դուք անվճարունակ բանկում ունեք՝

    • Միայն դրամային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը 10 (տասը) միլիոն դրամ է:
    • Միայն արտարժութային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը 5 (հինգ) միլիոն դրամ է:
    • Դրամային ու արտարժութային ավանդներ, և դրամային ավանդը 5 (հինգ) միլիոն դրամից ավելի է, ապա երաշխավորվում է միայն դրամային ավանդը՝ մինչև 10 (տասը) միլիոն դրամով:
    • Դրամային ու արտարժութային բանկային ավանդներ, և ձեր դրամային ավանդի գումարը պակաս է 5 (հինգ) միլիոն դրամից, ապա երաշխավորվում է դրամային ավանդն ամբողջությամբ և արտարժութային ավանդը՝ 5 (հինգ) միլիոն դրամի և հատուցված դրամային բանկային ավանդի տարբերության չափով:

    Ծանոթագրություն. Նույն բանկում ունեցած ձեր բոլոր դրամային ավանդները համարվում են մեկ ավանդ, և բոլոր արտարժութային ավանդները՝ մեկ ավանդ:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.

  • «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն, Բանկի կողմից ֆիզիկական անձ ավանդատուին (ռեզիդենտ, ոչ. .ռեզիդենտ) վճարված տոկոսագումարները ենթակա են հարկման՝ ավանդատուի կողմից ստացված եկամուտի 10%-ի չափով:
  • Ավանդային պայմանագիր կնքելիս և ավանդային պայմանագրի գործողության ընթացքում Բանկը այլ վճարներ չի. .գանձում: Անկանխիկ կերպով ներդրված ավանդը կանխիկ վերադարձնելու դեպքում Ավանդատուից գանձվում է գումարի կանխիկացման վճար, համաձայն՝ Բանկի Դրամարկղային գործառնությունների իրականացման  սակագների:
  • Տարեկան տոկոսային եկամտաբերությանը առընչվող տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ սույն էջի «Ավանդի տոկոսագումարների հաշվարկման և վճարման կարգը» բաժնում:

«Ֆինանսական օգնական» համակարգ


Թարմացվել է 02.10.2017 | 20:41:40