- Էվոկաբանկ՝ լավագույն թվային բանկը Հայաստանում
- Բանկային ԾառայություններՖիզիկական անձանցԱՎԱՆԴՆԵՐ
- Մանկական ավանդ
Ավանդի տոկոսագումարների հաշվարկման և վճարման կարգըԱվանդի տոկոսագումարների հաշվարկման և վճարման կարգը
- Տոկոսագումարները հաշվում ենք ավանդի փաստացի մնացորդի նկատմամբ՝ օրական կտրվածքով, պարզ եղանակով, ավանդային պայմանագրի ամբողջ ժամկետի համար: Ավանդի յուրաքանչյուր օրվա տոկոսադրույքը հաշվում ենք սահմանված տոկոսադրույքի 1/365, իսկ նահանջ տարվա համար՝ 1/366 հարաբերակցությամբ:
- Տոկոսագումարները հաշվում ենք ավանդը բանկ մուտք լինելու օրվանից մինչև այն վերադարձնելու կամ ավանդային հաշվից այլ հիմքերով դուրս գրելու օրվան նախորդող օրն ընկած ժամանակահատվածի օրացույցային օրերի համար:
- Ավանդների դիմաց հաշվեգրվող տոկոսագումարները վճարում ենք կանխիկ և անկանխիկ եղանակով՝ ավանդատուի ցանկությամբ տոկոսագումարները կարող են վճարվել այն արտարժույթով, որով ներգրավվել է ավանդը, ինչպես նաև ՀՀ դրամով` հիմք ընդունելով վճարման օրը տվյալ արտարժույթի համար մեր կողմից սահմանված անկանխիկ առքի փոխարժեքը:
Ուշադրություն՝ Ձեր հաշվին առկա միջոցների նկատմամբ տոկոսագումարները հաշվում ենք ԱՆՎԱՆԱԿԱՆ տոկոսադրույքի հիման վրա, իսկ տարեկան ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ցույց է տալիս, թե որքան եկամուտ կստանայիք դուք, եթե ձեր ավանդի դիմաց ստացված տոկոսագումարները վերաներդնեիք ավանդի տեսքով: Տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկման կարգին (Կանոնակարգ 8-02) կարող եք ծանոթանալ www.cba.am կայքում: