- Էվոկաբանկ՝ լավագույն թվային բանկը Հայաստանում
- Բանկային ԾառայություններՖիզիկական անձանցԱՎԱՆԴՆԵՐ
- Մանկական ավանդ
Ընդհանուր տեղեկատվությունԸնդհանուր տեղեկատվություն
- Ժամկետային ավանդներն ընդունում ենք ֆիզիկական (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր) և իրավաբանական անձ հաճախորդներից (ռեզիդենտ, ոչ ռեզիդենտ)՝
- դրամով, դոլարով, եվրոյով և ռուբլով,
- կանխիկ և անկանխիկ տարբերակով:
- Ավանդներն ընդունում ենք մեր կողմից հաստատված պայմաններով և տոկոսադրույքներով:
- Ավանդների ընդունման և վերադարձման գործընթացում ղեկավարվում ենք Օրենսդրությամբ, Կենտրոնական բանկի որոշումներով և այլ իրավական ակտերով:
- Մեր և ձեր փոխհարաբերությունները կարգավորվում են ավանդային պայմանագրով, որի դրույթները ենթակա չեն միակողմանի փոփոխման, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ:
- Մենք, օրենսդրական ակտերի համաձայն, ապահովում ենք ավանդի ներդրման և դրա հետ կապված այլ գործառնությունների գաղտնիությունը: Ավանդի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը երրորդ անձանց կատարվում է բացառապես «Բանկային գաղտնիքի մասին» օրենքով սահմանված դեպքերում և ընթացակարգով:
- Մեզ մոտ ավանդների ներգրավման պայմաններին (ըստ գործող ավանդատեսակների) կարող եք ծանոթանալ այստեղ:
Ուշադրություն. Մեր կողմից պարբերաբար անցկացվող ավանդային ակցիաների պայմանները տարբերվում են մեր համակարգում ավանդների ներգրավման ընդհանուր պայմաններից և գործում են միայն պաշտոնապես հրապարակված ակցիայի շրջանակում ներգրավված ավանդների նկատմամբ: