+374 10 605555
EvocaOnline

Ավանդ Evoca Online

Առաջարկում ենք ներդնել Էվոկա Online ավանդ՝ օգտվելով մեր հեռակառավարման համակարգերից:
ՆԵՐՔԵՎ

Ավանդն ընդունվում է ֆիզիկական անձանցից բացառապես EvocaTouch կամ Evoca Online հեռակառավարման համակարգերի միջոցով:

ԱՎԱՆԴԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

 Սահմանաչափերը

 

 Տարեկան տոկոսադրույք
(%-գումարները պայմանագրի ժամկետի վերջում վճարելու դեպքում*)

 91 օր

181 օր

 366 օր

545 օր

730 օր

 100,000 - 25,000,000 դրամ

 6%

  8%

  9,75%

10,25%

 10,75%

 200 - 50,000 դոլար

 2%

  3%

  4,75%

 5,25%

 5,75%

 200 - 40,000 եվրո

 1%

  1,5%

  2,75%

3,25%

  3,75%

* Տոկոսագումարների պարբերաբար (ամենամսյա, եռամսյակային, կիսամյակային, տարեկան) վճարման դեպքում սահմանվում է վերոնշյալ սանդղակի տոկոսադրույքներից 0.5%-ով պակաս տոկոսադրույք:

Ավելացման հնարավորությամբ ավանդ ներդնելու դեպքում կկիրառվի վերոհիշյալ սանդղակի տոկոսադրույքներից 0.5 %-ով պակաս տոկոսադրույք: Համալրումները իրականացվում են բացառապես EvocaTouch կամ EvocaOnline համակարգերի միջոցով: Ավանդի գումարը կարող եք համալրել` առանց համալրվող գումարի նվազագույն սահմանափակման: Ձեր բոլոր համալրումների հանրագումարը  չի կարող գերազանցել՝ ՀՀ դրամի դեպքում - ավանդի ներդրման սկզբնական գումարի կրկնապատիկը, ԱՄՆ դոլարի և Եվրոյի դեպքում - ավանդի ներդրման սկզբնական գումարը: Պայմանագրի գործողության վերջին 3 ամիսների ընթացքում ավանդի գումարը չեք կարող համալրել:

Ավանդի գումարը չեք կարող մասնակի նվազեցնել:

Ավանդ ներդնելիս ձեզ կտրամադրվի անվճար վճարային քարտ՝ առանց տարեկան սպասարկման վճարի: Քարտին, ձեր ցանկությամբ, կփոխանցվեն հաշվարկված տոկոսագումարները՝ 

  • Maestro քարտ՝ մինչև 5,000,000 դրամ, 10,000 դոլար կամ 10,000 եվրո ավանդ ներդնելու դեպքում:
  • MasterCard Standart կամ Visa Classic քարտ՝ 5,000,001 - 25,000,000 դրամ, 10,001-50,000 դոլար կամ 10,001- 40.000 եվրո ավանդ ներդնելու դեպքում:
  • MasterCard Gold կամ Visa Gold քարտ՝ 25,000,001 դրամ, 50,001 դոլար կամ 40,001 եվրո և ավել գումարով ավանդ ներդնելու դեպքում:

Ավանդի գումարը պայմանագրով սահմանված ժամկետից շուտ վերադարձնելու դեպքում՝ կատարում ենք ավանդի տոկոսագումարների վերահաշվարկ՝

  • Դրամով ավանդների դեպքում՝ 0,5% տարեկան տոկոսադրույքով:
  • Դոլարով և եվրոյով ավանդների դեպքում՝ 0,1% տարեկան տոկոսադրույքով:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝

  • Ձեր և մեր պայմանագրային փոխհարաբերությունները կարգավորվում են ՀԱՄԱԼԻՐ ԲԱՆԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՈՎ: Այն հրապարակային առաջարկ է (օֆերտա) և ձեր կողմից համարվում է ընդունված այն պահից, երբ առձեռն կամ առցանց համակարգերի միջոցով մեզ եք ներկայացնում ձեր կողմից պատշաճ լրացված և վավերացված՝ բանկային ծառայություններից օգտվելու հայտ/դիմում: Համալիր բանկային ծառայությունների մատուցման պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ:
  • «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ մեր կողմից ֆիզիկական անձ ավանդատուին (ռեզիդենտ, ոչ. .ռեզիդենտ) վճարված տոկոսագումարները ենթակա են հարկման՝ ձեր կողմից ստացված եկամուտի 10%-ի. .չափով:
  • Ավանդային պայմանագիր կնքելիս և ավանդային պայմանագրի գործողության ընթացքում այլ վճարներ չենք. .գանձում: Անկանխիկ կերպով ներդրված ավանդը կանխիկ վերադարձնելու դեպքում ձեզանից գանձում ենք գումարի. .կանխիկացման վճար, համաձայն՝ մեր Դրամարկղային գործառնությունների իրականացման  սակագների:
  • Տարեկան տոկոսային եկամտաբերությանը առընչվող տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այս էջի «Ավանդի. .տոկոսագումարների հաշվարկման և վճարման կարգը» բաժնում:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

  • Այլ պայմաններ
    • Եթե պայմանագրի ժամկետի ավարտից հետո չեք պահանջում վճարել ժամկետային ավանդի գումարը կամ պայմանագրով նախատեսված հանգամանքները երևան գալուց հետո վերադարձնել այլ պայմաններով ներդրված ավանդի գումարը, ապա ավանդային պայմանագիրը համարվում է երկարաձգված ցպահանջ ավանդի պայմաններով, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
    • Մենք չենք կարող միակողմանի նվազեցնել պայմանագրով որոշված ավանդի տոկոսագումարների չափը, որը դուք ներդրել եք որոշակի ժամկետի ավարտից կամ պայմանագրով նախատեսված հանգամանքները վրա հասնելուց հետո այն հետ ստանալու պայմանով, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:
    • Օրենսդրությամբ սահմանված կարգով՝ դուք իրավունք ունեք ավանդ ներդնել երրորդ անձանց անունով:
  • Ավանդի տոկոսագումարների հաշվարկման և վճարման կարգը
    • Տոկոսագումարները հաշվում ենք ավանդի փաստացի մնացորդի նկատմամբ՝ օրական կտրվածքով, պարզ եղանակով, ավանդային պայմանագրի ամբողջ ժամկետի համար: Ավանդի յուրաքանչյուր օրվա տոկոսադրույքը հաշվում ենք սահմանված տոկոսադրույքի 1/365, իսկ նահանջ տարվա համար՝ 1/366 հարաբերակցությամբ:
    • Տոկոսագումարները հաշվում ենք ավանդը ներդնելու  հաջորդ օրվանից սկսած՝ մինչև ավանդը վերադարձնելու օրվան նախորդող օրը:
    • Ավանդների դիմաց հաշվեգրվող տոկոսագումարները վճարում ենք կանխիկ և անկանխիկ եղանակով՝
      • Հայաստանի ռեզիդենտների դեպքում՝ բացառապես դրամով (արտարժույթով ներգրավված ավանդի տոկոսագումարները ևս վճարում ենք դրամով` հիմք ընդունելով վճարման օրը տվյալ արտարժույթի համար մեր կողմից սահմանված անկանխիկ առքի փոխարժեքը):
      • Հայաստանի ոչ ռեզիդենտների դեպքում՝ ներդրված ավանդի արժույթով:
    • Ձեր ընտրությամբ տոկոսագումարները վճարում ենք հետևյալ տարբերակներով՝
      • Տոկոսագումարների պարբերաբար վճարումով, որի դեպքում ավանդի դիմաց հաշվեգրված տոկոսագումարները ձեզ վճարում ենք երկկողմանի համաձայնեցված ժամանակացույցով, կամ՝
      • Տոկոսագումարների վճարմամբ՝ պայմանագրի ժամկետի վերջում, որի դեպքում ավանդի դիմաց հաշվեգրված տոկոսագումարները վճարում ենք պայմանագրի գործողության ավարտին (վերադարձնում ենք ավանդի գումարի հետ միասին):

    Ուշադրություն՝

    • Ձեր հաշվին առկա միջոցների նկատմամբ տոկոսագումարները հաշվում ենք ԱՆՎԱՆԱԿԱՆ տոկոսադրույքի հիման վրա, իսկ տարեկան ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ցույց է տալիս, թե որքան եկամուտ կստանայիք դուք, եթե ձեր ավանդի դիմաց ստացված տոկոսագումարները վերաներդնեիք ավանդի տեսքով: Տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկման կարգին (Կանոնակարգ 8-02) կարող եք ծանոթանալ www.cba.am կայքում:
    • Անվանական տոկոսադրույքի և տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկման ներկայացուցչական օրինակներին կարող եք ծանոթանալ այստեղ:
    • Տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկված չափերը` ըստ մեզ մոտ գործող ավանդատեսակների ներգրավման պայմանների:
  • Ավանդային հաշվի վերաբերյալ տրամադրվող տեղեկատվություն
    • Պայմանագրի գործողության ընթացքում պարտավոր ենք առնվազն 30-օրյա պարբերականությամբ ձեզ տրամադրել յուրաքանչյուր ավանդային հաշվի վերաբերյալ համապատասխան քաղվածք:
    • Քաղվածքները ձեզ տրամադրում ենք գրավոր՝ փոստային կապի միջոցով, բացառությամբ այն դեպքի, երբ դուք գրավոր, այդ թվում՝ էլեկտրոնային դիմումի հիման վրա հրաժարվել եք հաշվի քաղվածքները փոստային կապի միջոցով ստանալու իրավունքից՝ դրանք էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով, կամ մեր տարածքում առձեռն ստանալու պայմանով։ Հաշվի քաղվածքների տրամադրման եղանակն ամրագրվում է Ավանդային պայմանագրով:
    • Ավանդային հաշվի վերաբերյալ քաղվածքների կրկնօրինակների կամ այլ տեղեկատվության (հաշվի վերաբերյալ տեղեկանքներ) տրամադրման դիմաց ձեզանից գանձվում է միջնորդավճար՝ ըստ մեր սակագների, որոնք ներկայացված են Ընթացիկ հաշիվներ բաժնում:
  • Երաշխավորված ավանդների սահմանաչափերը

    Համաձայն «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի՝ բանկում բացված հաշվարկային, ընթացիկ, ժամկետային, խնայողական կամ այլ հաշվի վրա գտնվող դրամական միջոցները համարվում են բանկային ավանդ: ՀՀ օրենքով երաշխավորված ավանդները հատուցում է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը:  Եթե դուք անվճարունակ բանկում ունեք՝

    • Միայն դրամային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը 10 (տասը) միլիոն դրամ է:
    • Միայն արտարժութային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը 5 (հինգ) միլիոն դրամ է:
    • Դրամային ու արտարժութային ավանդներ, և դրամային ավանդը 5 (հինգ) միլիոն դրամից ավելի է, ապա երաշխավորվում է միայն դրամային ավանդը՝ մինչև 10 (տասը) միլիոն դրամով:
    • Դրամային ու արտարժութային բանկային ավանդներ, և ձեր դրամային ավանդի գումարը պակաս է 5 (հինգ) միլիոն դրամից, ապա երաշխավորվում է դրամային ավանդն ամբողջությամբ և արտարժութային ավանդը՝ 5 (հինգ) միլիոն դրամի և հատուցված դրամային բանկային ավանդի տարբերության չափով:

    Ծանոթագրություն. Նույն բանկում ունեցած ձեր բոլոր դրամային ավանդները համարվում են մեկ ավանդ, և բոլոր արտարժութային ավանդները՝ մեկ ավանդ:

Թարմացվել է 16.11.2017 | 19:33:23