+374 10 605555
EvocaOnline

Ավանդի տոկոսագումարների հաշվարկման և վճարման կարգը

ՆԵՐՔԵՎ
  • Տոկոսագումարները հաշվում ենք ավանդի փաստացի մնացորդի նկատմամբ՝ օրական կտրվածքով, պարզ եղանակով, ավանդային պայմանագրի ամբողջ ժամկետի համար: Ավանդի յուրաքանչյուր օրվա տոկոսադրույքը հաշվում ենք սահմանված տոկոսադրույքի 1/365, իսկ նահանջ տարվա համար՝ 1/366 հարաբերակցությամբ:
  • Տոկոսագումարները հաշվում ենք ավանդը ներդնելու  հաջորդ օրվանից սկսած՝ մինչև ավանդը վերադարձնելու օրվան նախորդող օրը:
  • Ավանդների դիմաց հաշվեգրվող տոկոսագումարները վճարում ենք կանխիկ և անկանխիկ եղանակով՝ ավանդատուի ցանկությամբ տոկոսագումարները կարող են վճարվել այն արտարժույթով, որով ներգրավվել է ավանդը, ինչպես նաև ՀՀ դրամով` հիմք ընդունելով վճարման օրը տվյալ արտարժույթի համար մեր կողմից սահմանված անկանխիկ առքի փոխարժեքը:
  • Ձեր ընտրությամբ տոկոսագումարները վճարում ենք հետևյալ տարբերակներով՝
    • Տոկոսագումարների պարբերաբար վճարումով, որի դեպքում ավանդի դիմաց հաշվեգրված տոկոսագումարները ձեզ վճարում ենք երկկողմանի համաձայնեցված ժամանակացույցով, կամ՝
    • Տոկոսագումարների վճարմամբ՝ պայմանագրի ժամկետի վերջում, որի դեպքում ավանդի դիմաց հաշվեգրված տոկոսագումարները վճարում ենք պայմանագրի գործողության ավարտին (վերադարձնում ենք ավանդի գումարի հետ միասին):

Ուշադրություն՝

  • Ձեր հաշվին առկա միջոցների նկատմամբ տոկոսագումարները հաշվում ենք ԱՆՎԱՆԱԿԱՆ տոկոսադրույքի հիման վրա, իսկ տարեկան ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ցույց է տալիս, թե որքան եկամուտ կստանայիք դուք, եթե ձեր ավանդի դիմաց ստացված տոկոսագումարները վերաներդնեիք ավանդի տեսքով: Տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկման կարգին (Կանոնակարգ 8-02) կարող եք ծանոթանալ www.cba.am կայքում:
  • Անվանական տոկոսադրույքի և տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկման ներկայացուցչական օրինակներին կարող եք ծանոթանալ այստեղ:
  • Տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկված չափերը` ըստ մեզ մոտ գործող ավանդատեսակների ներգրավման պայմանների:
Թարմացվել է 13.04.2018 | 19:25:35