- Էվոկաբանկ՝ լավագույն թվային բանկը Հայաստանում
- Բանկային ԾառայություններՖիզիկական անձանցՎԱՐԿԵՐՎերականգնվող սահմանաչափով օվերդրաֆտ
Վերականգնվող սահմանաչափով օվերդրաֆտ
Առաջարկում ենք վերականգնվող վարկային սահմանաչափով օվերդրաֆտ՝ փոխշահավետ պայմաններով:Վարկային սահմանաչափ ստանալու համար կարող եք դիմել մեր Գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ (բացառությամբ «Էրեբունի»-ի):
ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Տրամադրման նպատակը Անձնական, ընտանեկան, տնային կամ այլ օգտագործման համար նախատեսված, ձեռնարկատիրական գործունեության հետ չկապված, ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) պատվիրման կամ ձեռքբերման նպատակով:
Ովքեր կարող են դիմել 21-60 տարեկան ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք, ովքեր հանդիսանում են բանկի քարտապան հաճախորդ:
Սահմանաչափ Նվազագույնը` 100,000 ՀՀ դրամ, 200 ԱՄՆ դոլար, 200 Եվրո, իսկ առավելագույնը` 3,000,000 ՀՀ, 6000 ԱՄՆ դոլար, 6000 Եվրո,
Սահմանաչափի տեսակ Վերականգնվող` ամսական նվազագույն մարման պահանջով
Արժույթը ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո
Անվանական տոկոսադրույք ՀՀ դրամ` 18 %, ԱՄՆ դոլար` 16%, Եվրո` 16%
Արտոնյալ ժամանակահատված Չի տրամադրվում
Մարման ժամկետ Սահմանաչափը տրամադրվում է քարտի գործողության ժամկետով, սակայն ոչ ավել, քան 36 ամիս:
Ամսական նվազագույն մարման պահանջ Դուք պարտավորեք, մինչև քաղվածում նշված վերջնաժամկետը, վճարել նախորդ ամսվա ընթացքում օգտագործված սահմանաչափի առնվազն 5%-ը, նվազագույնը (կախված օվերդրաֆտի արժույթից)` 5,000 դրամ, 10 ԱՄՆ դոլար/եվրո: Ամիս է սահմանվում յուրաքանչյուր ամսվա 1-ից մինչ հաջորդ ամսվա 1-ը ընկած ժամանակահատվածը:
Քաղվածքի օր Յուրաքանչյուր ամսվա 1-ը
Վճարման ժամկետ` սկսած քաղվածքի օրվանից 15 օր (վերջնաժամկետ է համարվում յուրաքանչյուր ամսվա 16-ը)
Տույժեր Ամսական նվազագույն վճարը վճարման ժամկետին չվճարելու տույժ` 0.015% օրական
Հաշվեգրված տոկոսները վճարման ժամկետին չվճարելու տույժ` 0.1% օրական
Վարկունակության գնահատում /վարկի հաստատման պայմաններ - Վարկային պատմության առկայության դեպքում՝
- Վարկի տրամադրման անհրաժեշտ պայման է հանդիսանում վերջին 12 ամսվա ընթացքւմ հսկվող և ավելի խիստ դասով դասկարգված վարկերի բացակայությունը, ինչպես նաև՝ ժամկետանց օրերի թիվը չի գերազանցում 30 օրը:
- Հայտի ներկայացման պահին ժամկետանց կամ դասակարգված վարկերի բացակայությունը (ներառյալ երաշխավորությունները):
- Վարկային պատմություն չունեցող անձիք կարող են վարկավորվել, եթե վերջիններս ՆՈՐՔ տեղեկատվական համակարգում ունեն վերջին 6 ամսում գրանցված եկամուտ:
- Դիմելու պահին հաճախորդի առանց գրավի ապահովվածության բոլոր վարկերի մնացորդը չի կարող գերազանցել 3 (երեք միլիոն) դրամը կամ համարժեք արտարժույթը, իսկ գործող վարկերի քանակը՝ 3-ը, ինչպես նաև՝ հաճախոդը չպետք է ունենա գործող Single touch կամ Shopping card վարկ:
Գանձվող վճարներ Վարկային սահմանաչափի ուսումնասիրման միանվագ վճար - 2000 դրամ Տրամադրման կամ մերժման վերաբերյալ որոշումների կայացման Ժամկետներ - Վարկի տրամադրման կամ մերժման որոշումը կայացվում է 1-ից 5 օրվա ընթացքում:
- Վարկը տրամադրվում է Բանկի կողմից դրական որոշման դեպքում, առավելագույնը 5 աշխատանքային օրվա ընթացքում:
Վճարային քարտերին վերաբերող մանրամասն տեղեկատվությանը (այդ թվում՝ քարտերի թողարկման, քաղվածքների տրամադրման, գործարքների բողոքարկման, արտարժույթով արտահայտված գործառնությունների կատարման և այլ անհրաժեշտ տեղեկատվությանը) կարող եք ծանոթանալ այստեղ:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
-
Պահանջվող փաստաթղթերի ցանկ
- Օվերդրաֆտի դիմում:
- Անձնագիր և սոցիալական քարտ կամ այն չունենալու մասին տեղեկանք, կամ միայն նույնականացման քարտ:
- Տեղեկանք փաստացի բնակության վայրից (3-րդ ձև):
- Անհրաժեշտության դեպքում՝ մեր պահանջով նաև այլ փաստաթղթեր:
-
Վարկի վերաբերյալ որոշման չափանիշները
Դրական որոշման կայացման չափանիշները`
- Մշտական բնակության վայրը,
- Դրական կամ չեզոք վարկային պատմությունը,
- Արժանահավատ և լիարժեք փաստաթղթերը:
Մերժման չափանիշները`
- Ոչ արժանահավատ փաստաթղթերը ներկայացնելը,
- Վարկավորման պայմաններով հաստատված չափանիշներին չհամապատասխանելը,
- Բացասական վարկային պատմությունը:
-
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
- Վարկային սահմանաչափի տրամադրման պայմանագրով սահմանված մարումները ժամանակին չկատարելու դեպքում ձեր մասին տեղեկատվությունը կգրանցվի Վարկային ռեգիստրում:
- Վարկային պարտավորությունների չկատարման հետևանքով, մենք (գործող օրենսդրության համաձայն) հնարավորություն ունենք կատարել վարկային պարտավորությունների մարումներ ձեր այլ միջոցների կամ ձեզ պատկանող գույքի հաշվին (առկայության դեպքում):