+374 10 605555
EvocaOnline

MasterCard E-Commerce

«Գլոբբինգ» ընկերության հետ համատեղ՝ առաջարկում ենք MasterCard E-Commerce վարկային քարտը:
ՆԵՐՔԵՎ

Քարտը նախատեսված է միայն միջազգային էլեկտրոնային առևտրի հարթակներում գնումների համար: MasterCard E-Commerce-ը կարող եք ստանալ մեր Գլխամասային գրասենյակում և  ցանկացած մասնաճյուղում (բացառությամբ «Էրեբունի»-ի):

ՔԱՐՏԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ՝

Արժույթը

դրամ, դոլար, եվրո և ռուբլի

Տեսակը

MasterCard Standard միջազգային քարտ՝ DDA chip և 3D Secure անվտանգության բարձր մակարդակ

Սահմանաչափը

100,000-ից մինչև 1,000,000 դրամ կամ դրան համարժեք դոլար, եվրո և ռուբլի

Օգտագործման եղանակը

Քարտը նախատեսված է միայն «Գլոբբինգ» ընկերության հաճախորդների համար և չունի կանխիկացման հնարավորություն: Այն նախատեսված է բացառապես միջազգային էլեկտրոնային առևտրի հարթակներում անկանխիկ գնումների համար, իսկ POS տերմինալով անկանխիկ վճարումներ կարող եք կատարել միայն «Գլոբբինգ»-ի գրասենյակի տերմինալի միջոցով:

Գործողության ժամկետը

6 ամսից մինչև 36 ամիս

Տոկոսադրույքը (տարեկան)

Դրամ` 19%, Դոլար կամ եվրո` 15%, Ռուբլի՝ 18%:

Վարկային գծի չօգտագործված մասի տոկոսադրույքը

0%

Գրավ

Չի պահանջվում

Վարկային գծի օգտագործման արտոնաշրջան

  • Արտոնաշրջան (անտոկոս վարկավորում)՝ առկա չէ,
  • Արտոնաշրջան (միայն տոկոսների մարում)՝ 6 ամիս:

Պարտադիր նվազագույն վճար (մարման գրաֆիկ)

Սահմանաչափի հավասարաչափ նվազեցում (արտոնաշրջանի ավարտից հետո վարկային գծի սահմանաչափն ամսական հավասարաչափ նվազում է):

Միջնորդավճարները

  • Վարկային հայտի ուսումնասիրության, վարկային գծի ամսական սպասարկման և վարկային սահմանաչափի վերանայման վճարներ՝ չեն գանձվում,
  • Վարկային սահմանաչափի գերազանցման տուգանք (տարեկան)՝ համապատասխան արժույթով վարկի տարեկան անվանական տոկոսադրույք:
 Տույժերը
  • Վարկային գծի ժամկետանց մասի համար՝ 6% տարեկան,
  • Ժամկետանց տոկոսագումարների մասով՝ 0,2% օրական:

Վարկային գծի դիմումի մասին որոշման կայացման, ձեզ այդ մասին տեղեկացման և վարկային գծի տրամադրման ժամկետները

  • Որոշումը կայացնում ենք անհրաժեշտ փաստաթղթերը մեզ առձեռն կամ առցանց ներկայացնելուց հետո 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում: Վարկային գիծը տրամադրում ենք 2 (երկու) բանկային օրվա ընթացքում:
  • Վարկի դիմումի վերաբերյալ որոշման արդյունքների մասին ձեզ տեղեկացնում ենք 2 (երկու) բանկային օրվա ընթացքում՝ բանավոր (ձեր ցանկության դեպքում՝ նաև գրավոր), իսկ առցանց հայտի դեպքում՝ էլեկտրոնային հաղորդագրությամբ:
 Այլ տեղեկատվություն
  • «Վարկային գծի (օվեդրաֆտի) էական պայմանների ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ թերթիկին» կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ
  • Վարկային հայտի վերաբերյալ դրական որոշում կայացնելու դեպքում, նախքան վարկային պայմանագրի կնքումը, ձեզ ենք տրամադրում «Վարկային գծի (օվերդրաֆտի) էական պայմանների ԱՆՀԱՏԱԿԱՆ թերթիկ»՝ համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի հաստատած «Բանկի և ավանդատուի, կրեդիտավորողի և սպառողի հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները» կանոնակարգ 8/05-ի:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

  • Վարկային քարտի առավելությունները
    • 1 մլն դրամ կամ համարժեք արտարժույթի վարկային գծի հնարավորություն:
    • 36 ամիս վարկային գծի գործողության ժամկետ:
    • Շահավետ տոկոսադրույք վարկային գծի օգտագործած մասի համար:
    • 0% տոկոսադրույք՝ վարկային գծի չօգտագործված մասի համար:
    • Անվճար MasterCard Standard միջազգային քարտ՝ հագեցած DDA chip և 3D Secure անվտանգության բարձր մակարդակով:
    • Տարեկան ընդամենը 2,000  դրամ քարտի սպասարկման վճար:
    • Վարկային հայտի առցանց լրացման հնարավորություն:
    • Մինչև 500,000 դրամ կամ համարժեք արտարժույթ վարկային գծի տրամադրում պարզեցված պայմաններով՝ գրանցված եկամուտը և դրական վարկային պատմությունը բավարար են:
    • Քարտի տրամադրման և վարկային գծի հաստատման սեղմ ժամկետներ:
    • Ոչ մի  թաքնված միջնորդավճար:
  • Վարկային քարտի սպասարկման պայմաններ և սակագներ
     Թողարկման վճար

    0

    Տարեկան սպասարկման վճար

    2,000 դրամ

    Հաշվի չնվազող մնացորդ

    առկա չէ

    Հաշվի դրական մնացորդի նկատմամբ հաշվարկվող տարեկան անվանական տոկոսադրույք

    0%

    Ցանկացած բանկի POS-ով անկանխիկ գործարքների իրականացման վճար

    0

    Գործողության կասեցման վճար

    0

    Գործողության ապակասեցման վճար

    0

    Վերաթողարկման վճար՝ գործողության ժամկետը լրանալուդեպքում

    0

    Վերաթողարկման վճար՝ կորստի կամ վնասվելու դեպքում

    3,000 դրամ

    PIN գաղտնաբառի վերաթողարկման վճար

    3,000 դրամ

    Հաշվի քաղվածքի տրամադրման վճար

    0

    Հաշվի քաղվածքի կրկնօրինակի տրամադրման վճար

    0

    Քարտից քարտ փոխանցումների վճար (գումարի մուտք)

    0

    Քարտից քարտ փոխանցումների վճար (գումարի ելք)

    չի թույլատրվում

    Գործարքների վերաբերյալ SMS-ների ստացման վճար

    20 դրամ մեկ SMS-ի համար

    Անկանխիկ գործարքների վճար

    0

    Գործարքի պատճենի տրամադրման վճար

    2,000 դրամ

    Իրական գործարքի ոչ ճիշտ վիճարկման վճար

    10,000 դրամ

    Անկանխիկ գործարքների քանակ, ներառյալ կանխիկ և անկանխիկ գործարքներ և հաշվեկշռի հարցումներ(օրական)

    անսահմանափակ

    Անկանխիկ գործարքի առավելագույն սահմանաչափ

    անսահմանափակ

     

  • Պահանջվող փաստաթղթերի ցանկ
    • Դիմում:
    • Անձնագիր և սոցիալական քարտ կամ այն չունենալու մասին տեղեկանք, կամ միայն նույնականացման քարտ:
    • Գրանցված եկամուտ «Նորք» տեղեկատվական համակարգում:
    • Անհրաժեշտության դեպքում՝ եկամուտները հավաստող փաստաթղթեր:
  • ԶԳՈՒՇԱՑՈՒՄ

    Տոկոսագումարների և վարկայաին սահմանաչափի մարումները ժամանակին չկատարելու դեպքում ձեր մասին տեղեկատվությունը կգրանցվի Վարկային ռեգիստրում:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

  • Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ հիման վրա, իսկ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկմանկարգին (ՀՀ ԿԲ Կանոնակարգ 8/01) կարող եք ծանոթանալ ՀՀ Կենտրոնական բանկի պաշտոնական կայքում` www.cba.am.
  • Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման բացատրություններ և օրինակ:


«Ֆինանսական օգնական» համակարգ

 

Թարմացվել է 06.10.2017 | 18:44:24