- Էվոկաբանկ՝ լավագույն թվային բանկը Հայաստանում
- Բանկային ԾառայություններՖիզիկական անձանցՎԱՐԿԵՐՎերանորոգման վարկեր «Ջերմ Օջախ»
Վերանորոգման վարկեր «Ջերմ Օջախ»
Առաջարկում ենք վարկեր՝ Ազգային Հիփոթեքային Ընկերության «Ջերմ Օջախ» ծրագրի շրջանակներում:Վարկերը կարող եք ձևակերպել մեր Գլխամասային գրասենյակում և ցանկացած մասնաճյուղում (բացառությամբ «Էրեբունի»-ի):
ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸՎարկի տրամադրման նպատակը Բնակելի անշարժ գույքի վերանորոգում` ուղղված էներգաարդյունավետության բարձրացմանը. ընդ որում վարկի միջոցների նվազագույնը 40%-ը պետք է ուղղված լինի բնակելի անշարժ գույքի էներգաարդյունավետության բարձրացման համար նախատեսված միջոցառումների և նյութերի/պարագաների ձեռքբերմանըայդ թվում՝ մինչև վարկի գումարի 20%-ը կարող է ուղղվել էներգախնայող կենցաղային սարգավորումների ձեռքբերմանը (Ծրագրի շրջանակներում ընդունելի էներգաարդյունավետ նյութերի/պարագաների ցանկը և դրանց նկատմամբ պարտադիր սահմանաչափերը սահմանվում են Ծրագրի համար մշակված Գործառնական Ձեռնարկում):
Ովքեր կարող են դիմել 18– 63 տարեկան ՀՀ քաղաքացի հանդիսացող ֆիզիկական անձինք, որոնց եկամուտների հիմնական աղբյուրը գտնվում է ՀՀ-ում և ովքեր վարկի սպասարկման ողջ ընթացքում չեն բոլորի 63 տարեկանը կամ առկա է վերոնշյալ պահանջներին բավարարող համավարկառու:
Արժույթը ՀՀ դրամ
Անշարժ գույքի վայրը ՀՀ ամբողջ տարածքում, բացառությամբ Երևան քաղաքի Կենտրոն համայնքի
Սահմանաչափերը 275,000- 3,000,000 դրամ
Մարման ժամկետը 60-84 ամիս
Տարեկան անվանական տոկոսադրույքներ 10,5%
Տարեկան փաստացի տոկոսադրույքներ 11,2 %
Վարկի մարման ձևը Տրամադրվում է 6-ամիս արտոնյալ ժամանակաշրջան՝ միայն տոկոսների ամենամսյա մարում։ Արտոնյալ ժամանակաշրջանից հետո մարումները «Անուիտետային» կամ «Զսպանակաձև»:
Վերադարձելիության ապահովման միջոցը Երրորդ անձի /անձանց/ երաշխավորություն (անհրաժեշտության դեպքում)
Բանկի կողմից գանձվող վճարներ - Վարկային հաշվի սպասարկման վճար - վարկի գումարի 0.5%-ի չափով, բայց ոչ պակաս, քան 5,000 ՀՀ դրամ:
- Վարկի գումարի կանխիկ ստացման դեպքում գանձվում է կանխիկացման վճար՝ համաձայն Բանկում գործող սակագների:
Այլ պայմաններ - Ցանկալի է, որ վարկառուն / համավարկառուն լինի վերանորոգվող բնակելի անշարժ գույքի սեփականատեր/համասեփականատեր: Սակայն եթե վերջինս չի հանդիսանում վերանորոգվող բնակելի անշարժ գույքի սեփականատեր / համասեփականատեր, ապա պետք է առկա լինի բնակելի անշարժ գույքի սեփականատիրոջ/համասեփականատիրոջ գրավոր հայտարարությունն առ այն, որ վերջինս տեղյակ է և չի առարկում, որպեսզի իր բնակելի անշարժ գույքը վերանորոգվի,
- Բնակելի անշարժ գույքի մեկ միավորը Ծրագրի շրջանակներում տրամադրված վարկային միջոցների հաշվին կարող է վերանորոգվել միայն մեկ անգամ:
էներգաարդյունավետության գնահատում Իրականացվում է ԱՀԸ կողմից՝ առցանց ԷՆԵՐԱՀԱՇՎԻՉ ԳՈՐԾԻՔԻ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ դրամաշնորհի իրավունակությունն ու գումարը որոշելու նպատակով:
Դրամաշնորհ - Վարկառուն ստանում է վարկի պայմանագրային գումարի 5% կամ 15%, սակայն ոչ ավել քան վարկի ընթացիկ մնացորդի չափով դրամաշնորհ, որն ուղղվում է վարկի մայր գումարի մարմանը:
- Եթե վարկի գումարի 40% - ից ավելին օգտագործվում է էներգաարդյունավետության բարձրացման համար նախատեսված նյութերի/պարագաների ձեռքբերման նպատակով, սահմանվում է հիմնական դասի՝ 5% դրամաշնորհ:
- Եթե վարկի գումարի 70%-ից ավելին օգտագործվում է էներգաարդյունավետության բարձրացման համար նախատեսված նյութերի/պարագաների ձեռքբերման նպատակով, սահմանվում է բարձր դասի՝ 15% դրամաշնորհ:
- Դրամաշնորհի տրամադրման նախապայման են հանդիսանում նաև ստորև ներկայացված դրույթները`
- Իրականացված բոլոր միջոցառումները պետք է առնվազն հիմնավորված լինեն վճարումը հաստատող փատաթղթերով:
- Եթե վարկառուն բացի էներգաարդյունավետ նյութերի/պարագաների ձեռքբերումից իրականացրել է նաև գույքի վերանորոգում, ապա անհրաժեշտ է ապահովել վերանորոգման աշխատանքներն ամփոփող նախնական և վերջնական լուսանկարներ և/կամ տեսաերիզ:Վարկի տրամադրման կամ մերժման վերաբերյալ որոշումների կայացման Ժամկետներ - Վարկի տրամադրման կամ մերժման որոշումը կայացվում է առավելագույնը 10 (տաս) աշխատանքային օրվա ընթացքում, որոշումների կայացման համար Բանկի կողմից պահանջվող նախնական փաստաթղթերը ամբողջությամբ ներկայացնելուց հետո:
- Վարկը տրամադրվում է Բանկի կողմից դրական որոշման դեպքում, գրավի առարկա հանդիսացող գույքի գրավադրման գործընթացը ավարտելուց հետո առավելագույնը 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում: