+374 10 605555
EvocaOnline

Լոմբարդային վարկեր

Առաջարկում ենք ոսկյա իրերի գրավադրմամբ լոմբարդային վարկեր:
ՆԵՐՔԵՎ

Վարկերը կարող եք ձևակերպել մեր բոլոր մասնաճյուղերում (բացառությամբ «Էրեբունի»-ի):

ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

 Արժույթը

  • դրամ
 Վարկառուները
  • 18– 70 տարեկան ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք, ովքեր վարկի սպասարկման ողջ ընթացքում չեն բոլորի 70 տարեկանը:
 Սահմանաչափերը
  • 100,000 դրամից մինչև 10,000,000 դրամ (մարզերում՝ նվազագույնը սկսած 50,000 դրամից)
 Տրամադրման եղանակը
  • կանխիկ կամ անկանխիկ
 Մարման ժամկետը
  • մինչև 24 ամիս
Տոկոսադրույքը (տարեկան)
  • 12%՝ մինչև 3 ամիս մարման ժամկետով վարկի դեպքում,
  • 14%՝ 3-6 ամիս մարման ժամկետով տրամադրված վարկի դեպքում,
        Մինչև 24 ամիս մարման ժամկետով վարկի դեպքում`
  • 16%՝ մայր գումարի և տոկոսների ամենամսյա մարման դեպքում (ըստ մարումների սահմանված գրաֆիկի),
  • 17%՝ միայն տոկոսների ամենամսյա մարման դեպքում (վարկի մայր գումարը մարվում է առանց սահմանված գրաֆիկի):
Գրավը
  • Ոսկյա իրերը՝ զարդեր, ձուլակտորներ, ջարդոններ:
Վարկ/գրավ հարաբերակցությունը
  • Մայր գումարի ու տոկոսների ամենամսյա մարման դեպքում (ըստ գրաֆիկի) կամ առանց մայր գումարի մարման սահմանված գրաֆիկի մինչև 6 ամիս ժամկետով վարկերի դեպքում՝ ոսկյա իրերի գնահատված արժեքի մինչև 95%-ը:
  • Առանց մայր գումարի մարման սահմանված գրաֆիկի և 6 ամիս ավել ժամկետով վարկերի դեպքում՝ ոսկյա իրերի գնահատված արժեքի մինչև 90%-ը:
Միջնորդավճարները
  • Մինչև 300,000 դրամ վարկերի դեպքում՝ 3,000 դրամ:
  • 300,001 դրամ և ավել գումարով վարկերի դեպքում՝ վարկի գումարի 1 %-ի չափով, բայց ոչ ավելի, քան 20,000 դրամը:
      Վանաձոր և Գյումրի մասնաճյուղերի համար`
  • Մինչև 200,000 դրամ վարկերի դեպքում՝ 1,000 դրամ:
  • 201,000 -ից մինչև 500,000 դրամ վարկերի դեպքում՝ 3,000 դրամ:
  • 500,001 դրամ և ավել գումարով վարկերի դեպքում՝ վարկի գումարի 1 %-ի չափով, բայց ոչ ավելի, քան 20,000 դրամը:

       Նշում. Միջնորդավճարները գանձում ենք միանվագ՝ վարկի տրամադրման պահին:

Վարկի դիմումի մասին որոշման կայացման, ձեզ այդ մասին տեղեկացման և վարկի տրամադրման ժամկետները
  • Որոշումը կայացնում ենք դիմումը և անհրաժեշտ մյուս փաստաթղթերը մեզ ներկայացնելու օրը՝ գրավադրվող արժեքները ստուգելուց և գնահատելուց հետո: Վարկը տրամադրում ենք դիմումը բավարարելուց հետո 1 (մեկ) բանկային օրվա ընթացքում:
  • Որոշման արդյունքների մասին ձեզ տեղեկացնում ենք 1 (մեկ) բանկային օրվա ընթացքում՝ բանավոր կամ ձեր ցանկության դեպքում՝ նաև գրավոր:
Այլ տեղեկատվություն
  • «Սպառողական վարկի էական պայմանների ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ թերթիկին» կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ:
  • ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ թերթիկում ներկայացված տարեկան փաստացի տոկոսադրույքը (ՏՓՏ) հաշվարկված է վարկավորման առավելագույն ժամկետի համար: Տարեկան փաստացի տոկոսադրույքին առնչվող տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այս էջի «Վարկի և տոկոսների մարման կարգը» բաժնում:
  • Վարկային հայտի վերաբերյալ դրական որոշում կայացնելու դեպքում, նախքան վարկային պայմանագրի կնքումը, ձեզ ենք տրամադրում «Սպառողական վարկի էական պայմանների ԱՆՀԱՏԱԿԱՆ թերթիկ»՝ համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի հաստատած «Բանկի և ավանդատուի, կրեդիտավորողի և սպառողի հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները» կանոնակարգ 8/05-ի:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

  • Պահանջվող փաստաթղթերի ցանկ
    • Վարկի դիմում:
    • Անձնագիր և սոցիալական քարտ կամ այն չունենալու մասին տեղեկանք, կամ միայն նույնականացման քարտ:
    • Անհրաժեշտության դեպքում՝ գրավի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող փաստաթուղթ:
    • Մեր պահանջով այլ փաստաթղթեր:
  • Վարկի և տոկոսների մարման կարգը
    • Մարումները կատարում եք՝
      • Մինչև 12 ամիս մարման ժամկետով և մինչև 2,000,000 դրամ վարկերի դեպքում՝ սահմանված գրաֆիկի համաձայն կամ ազատ գրաֆիկով (մայր գումարը մարվում է առանց գրաֆիկի, իսկ տոկոսագումարները՝ ամսական պարբերականությամբ):
      • 13 ամսից մինչև 24 ամիս մարման ժամկետով կամ  2,000,000 -10,000,000 դրամ վարկերի դեպքում՝ միայն սահմանված գրաֆիկի համաձայն:
    • Վարկը և տոկոսագումարները մարում եք հետևյալ երկու եղանակներից մեկով, ըստ ձեր ցանկության՝
      • «Անուիտետային» (հավասարաչափ ամսական մարում), որը փոփոխական մասերով ներառում է մայր գումարը և կուտակված տոկոսները,
      • «Զսպանակաձև» (փոփոխական ամսական մարում), որը ներառում է մայր գումարի մարումը՝ հավասար, իսկ կուտակված տոկոսները` փոփոխական չափով:
    • Վարկը վաղաժամկետ մարելու դեպքում որևէ տույժ չեք վճարում:
    • Տոկոսագումարների գծով հաշվարկները կատարվում են 365 օրացուցային օրերի համար: Եթե վճարման օրը ոչ աշխատանքային է, ապա վճարում եք դրան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում:


    Ուշադրություն՝

    • Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ հիման վրա, իսկ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար  տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ հաշվարկման կարգին (ՀՀ ԿԲ Կանոնակարգ 8/01-ին) կարող եք ծանոթանալ ՀՀ Կենտրոնական բանկի պաշտոնական կայքում՝  www.cba.am :
    • Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման բացատրություններ և օրինակ
  • ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
    • Տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամանակին չկատարելու դեպքում գրավադրված գույքը կարող է օրենքով սահմանված կարգով ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, իսկ ձեր մասին տեղեկատվությունը կգրանցվի Վարկային ռեգիստրում:
    • Վարկային պարտավորությունների չկատարման հետևանքով գրավի հաշվին պարտավորությունները մարելու դեպքում, եթե վարկառուի վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավի արժեքը չի բավարարում, ապա մենք (գործող օրենսդրության համաձայն) հնարավորություն ունենք կատարել վարկային պարտավորությունների մարումներ ձեր այլ գույքի հաշվին (առկայության դեպքում):
    • Սահմանված մարման ժամկետներում վճարային պարտավորությունների (վարկի գումար, տոկոսագումար) ուշացման դեպքում  ՎՃԱՐՈՒՄ ԵՔ ՏՈՒՅԺԵՐ` ժամկետանց գումարի համար՝ 0,015% օրական, իսկ ժամկետանց տոկոսի համար՝ 0,1% օրական:
Թարմացվել է 21.11.2017 | 18:43:47