+374 10 605555
EvocaOnline

Ապառիկ վարկեր

Առաջարկում ենք ապառիկ առևտրի սպասարկման սպառողական վարկեր:
ՆԵՐՔԵՎ

Վարկային միջոցները տրամադրում ենք ծառայություններ և/կամ սպառողական ապրանքներ (կենցաղային տեխնիկա, կահույք, օդորակիչներ, ջեռուցման համակարգեր և այլ սպառողական ապրանքներ) ձեռքբերելու նպատակով: Մենք սպասարկում ենք միայն այն ապառիկ վաճառքները, որոնք կատարվել են մեր հետ համագործակցության պայմանագիր կնքած ընկերություններից:

ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Արժույթը

դրամ

Վարկառուները

21 տարին լրացած Հայաստանի ռեզիդենտները, որոնք վարկի սպասարկման ընթացքում չեն բոլորի կենսաթոշակային տարիքը

Վարկի ձևակերպման վայր

Մեր ցանկացած մասնաճյուղում (բացառությամբ «Էրեբունի»-ի), ինչպես նաև մեր հետ համագործակցող ընկերությունների վաճառասրահներում:

Սահմանաչափերը

մինչև 1,000,000 դրամ

Եղանակը

անկանխիկ

Մարման ժամկետը

12-ից 24 ամիս

Տոկոսադրույքը (տարեկան)

մինչև 18%

Վերադարձելության ապահովման միջոցը

• Գրավը ձեռք բերվող  սպառողական ապրանքն է (գույքը): Ապահովագրություն չի պահանջվում:
• Վարկ/գրավ հարաբերակցությունը՝ մինչև 100%:

Գանձվող վճարները

Վարկի սպասարկման վճար - մինչև 0.4 % ամսական մայր գումարից:

Վարկի դիմումի մասին որոշման կայացման, ձեզ այդ մասին տեղեկացման և վարկի տրամադրման ժամկետները

Մեկ բանկային օրվա ընթացքում:
 Այլ տեղեկատվություն

 «Սպառողական վարկի էական պայմանների ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ թերթիկին» կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ:
• ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ թերթիկում ներկայացված տարեկան փաստացի տոկոսադրույքը (ՏՓՏ) հաշվարկված է վարկավորման առավելագույն ժամկետի համար:
• Վարկային հայտի վերաբերյալ դրական որոշում կայացնելու դեպքում, նախքան վարկային պայմանագրի կնքումը, ձեզ ենք տրամադրում է «Սպառողական վարկի էական պայմանների ԱՆՀԱՏԱԿԱՆ թերթիկ»՝ համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի հաստատած «Բանկի և ավանդատուի, կրեդիտավորողի և սպառողի հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները» կանոնակարգ 8/05-ի:

 

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

  • Պահանջվող փաստաթղթերի ցանկ
    • Ապառիկ վարկի դիմում:
    • Անձնագիր և սոցիալական քարտ կամ այն չունենալու մասին տեղեկանք, կամ միայն նույնականացման քարտ:
    • Անհրաժեշտության դեպքում՝ տեղեկանք գործատուից առնվազն վերջին վեց ամիսներին ստացած ամսական աշխատավարձի չափի վերաբերյալ (ստորագրված և կնքված գործատուի իրավասու անձի/անց կողմից), և/կամ համապատասխան ամսական եկամուտները հավաստող այլ փաստաթղթեր, որոնք ընդունելի են մեզ համար:
  • Վարկի վերաբերյալ որոշման կայացման չափանիշները

    Դրական որոշման կայացման չափանիշները`

    • Մշտական բնակության վայրը,
    • Դրական կամ չեզոք վարկային պատմությունը,
    • Արժանահավատ և լիարժեք փաստաթղթերը:

    Մերժման չափանիշները`

    • Վարկը մարելու համար անբավարար եկամուտները,
    • Ոչ արժանահավատ փաստաթղթեր ներկայացնելը,
    • Բացասական վարկային պատմությունը:
  • Վարկի և տոկոսների մարումները
    • Վարկը մարում եք ամսական պարբերականությամբ՝ պայմանագրով սահմանված գրաֆիկի համաձայն:
    • Վարկը և տոկոսագումարները մարում եք հետևյալ երկու եղանակներից մեկով, ըստ ձեր ցանկության՝
      • «Անուիտետային» (հավասարաչափ ամսական մարում), որը փոփոխական մասերով ներառում է մայր գումարը և կուտակված տոկոսները,
      • «Զսպանակաձև» (փոփոխական ամսական մարում), որը ներառում է մայր գումարի մարումը՝ հավասար, իսկ կուտակված տոկոսները` փոփոխական չափով:
    • Տոկոսագումարների գծով հաշվարկները կատարվում են 365 օրացուցային օրերի համար: Եթե վճարման օրը ոչ աշխատանքային է, ապա վճարում եք դրան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում:
    • Վարկը վաղաժամկետ մարելու դեպքում որևէ ՏՈՒԳԱՆՔ ՉԵՔ ՎՉԱՐՈՒՄ:
  • Ապառիկ Վաճառքի գծով Բանկի հետ համագործակցող ընկերությունների ցանկը
     Անվանում Հասցե Հեռ.


     AQUA LAND


    Երևան, Նոր Նորքի 2-րդ միկրոշրջան, Մոլդովական փող., 27/1 շենք
    (Նոր Նորք վարչ. շրջան)
     +374-10-706070

     


     Toon Complex

     

     

    Խանութ-սրահ
    Երևան,
    Դավիթ Բեկի փող., 99 շենք

     +374-11-664484
     +374-77-668484
     +374-55-668484

    Խանութ-սրահ 
    Հայաստան, 0061, Երևան
    Արշակունյաց պող., 56/1 շենք
     +374-10-446999
     +374-93-668484
    Խանութ-սրահ 
    Հայաստան, Կոտայքի մարզ, Առինջ համայնք, «Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի տարածքում, տաղավար 305 
     +374-41-668484
     «ԼՅՈՒՔՍՈՐ» հարսանյաց սրահ   Հարսանյաց սրահ Կենտրոնում
    Հայաստան, 0010, Երևան
    Զաքյան փող., 2 շենք,
    Թումանյան փող., 37 շենք
     +374-10-546055 , 
     +374-93-646055
     (բջջ.)
    Հարսանյաց սրահ Արաբկիրում 
    Հայաստան, 0033, Երևան
    Կոմիտասի պող., 8 շենք
     +374-11-701700
    Հարսանյաց սրահ Մալաթիայում 
    Հայաստան, 0004, Երևան
    Անդրանիկի փող., 143/1 շենք
     +374-11-705700
     R & V Կոնֆորտ Երևան, Օրբելի 65, խանութ-սրահ  +374 (55) 05 70 24
    Երևան, Սևանի մայրուղու սկիզբ, հյուսիսային ավտոկայանի դիմաց, խանութ-սրահ

     +374 (55) 05 70 38
     +374 (10) 61 48 93

    Երևան, Նժդեհի 27/4, խանութ-սրահ  +374 (55) 05 70 43
     +374 (10) 444 289
  • ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
    • Տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամանակին չկատարելու դեպքում գրավադրված գույքը կարող է օրենքով սահմանված կարգով ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, իսկ ձեր մասին տեղեկատվությունը կգրանցվի Վարկային ռեգիստրում:
    • Վարկային պարտավորությունների չկատարման հետևանքով գրավի հաշվին պարտավորությունները մարելու դեպքում, եթե վարկառուի վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավի արժեքը չի բավարարում, ապա մենք (գործող օրենսդրության համաձայն) հնարավորություն ունենք կատարել վարկային պարտավորությունների մարումներ ձեր այլ գույքի հաշվին (առկայության դեպքում):
    • Սահմանված մարման ժամկետներում վճարային պարտավորությունների (վարկի գումար, տոկոսագումար) ուշացման դեպքում  ՎՃԱՐՈՒՄ ԵՔ ՏՈՒՅԺԵՐ` ժամկետանց գումարի համար՝ 0,015% օրական, իսկ ժամկետանց տոկոսի համար՝ 0,1% օրական:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

  • Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ հիման վրա, իսկ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգին (ՀՀ ԿԲ Կանոնակարգ 8/01) կարող եք ծանոթանալ ՀՀ Կենտրոնական բանկի պաշտոնական կայքում՝ www.cba.am.
  • Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման բացատրություններ և օրինակ:

«Ֆինանսական օգնական» համակարգ

Թարմացվել է 10.04.2018 | 19:46:34