+374 10 605555
EvocaOnline

Բնակարան Երիտասարդներին

Առաջարկում ենք հիփոթեքային վարկեր՝ «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակում:
ՆԵՐՔԵՎ

Վարկերը տրամադրում ենք գոյություն ունեցող (80 և ավելի տոկոս ավարտվածության աստիճան ունեցող) բնակելի անշարժ գույք գնելու նպատակով:

Վարկերը կարող եք ձևակերպել մեր Գլխամասային գրասենյակում և ցանկացած մասնաճյուղում (բացառությամբ «Էրեբունի»-ի):

 

ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Արժույթը

դրամ

Վարկառուները

Հայաստանի քաղաքացին կամ ՀՀ քաղաքացիություն չունեցող անձը, որի ամուսինը Հայաստանի քաղաքացի է: Ամուսիններից առնվազն մեկը պետք է լինի երիտասարդ, իսկ մյուսի տարիքը չպետք է գերազանցի 35-ը (ներառյալ): Ամուսինների գումարային տարիքը չպետք է գերազանցի 65-ը: Վարկառու կարող է լինել նաև երիտասարդ միայնակ ծնողը, որի տարիքը չի գերազանցում 35-ը (ներառյալ):

Համավարկառուները

Վարկառուի ամուսինը և նրանց երկուսի ընտանիքի անդամները՝ ծնողները, քույրերը և եղբայրները:

Սահմանաչափերը և վարկ/գրավ հարաբերակցությունը

1) Երևանում և մարզերում՝ 17,500,000 դրամ, բայց ոչ ավելի, քան ձեռք բերվող անշարժ գույքի գնահատված արժեքի 70%-ը:

2) Երևանում և մարզերում՝ 17,500,000 դրամ, բայց ոչ ավելի, քան ձեռք բերվող անշարժ գույքի գնահատված արժեքի 90%-ը, եթե բավարարված է հետևյալ պահանջներից առնվազն մեկը՝
• Վարկի ապահովման միջոց հանդիսացող ձեռք բերվող բնակելի տան կամ բնակարանի գրավից բացի գրավադրվում է այլ բնակելի անշարժ գույք, ընդ որում՝ վարկի գումարը չի կարող գերազանցել գրավադրված անշարժ գույքերի ընդհանուր արժեքի 70%-ը:
• Վարկի ապահովման միջոց հանդիսացող ձեռք բերվող բնակելի տան կամ բնակարանի գրավից բացի, ներկայացնում եք երաշխավորություն Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակում առաջին 300 տեղը զբաղեցնող իրավաբանական անձերից մեկի կողմից։

Տրամադրման եղանակը

կանխիկ կամ անկանխիկ

Ժամկետը

10 - 15 տարի

Տոկոսադրույքը (տարեկան)

8%, որից Երևանում սուբսիդավորվում է 2%-ը, իսկ մարզերում՝ 4%-ը:

Գրավը

Ձեռք բերվող բնակելի անշարժ գույքը:

Ձեռք բերվող անշարժ գույքի առավելագույն արժեքը

• Ձեռքբերման առավելագույն արժեքը պետք է լինի 25,000,000 դրամ, իսկ գնահատված շուկայական առավելագույն արժեքը՝ 26,000,000 դրամ:
• Ձեռք բերվող անշարժ գույքի ձեռքբերման և գնահատված արժեքները համեմատվում են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության վերջին տվյալների հետ՝ հաշվի առնելով բնակարանի մակերեսը և գտնվելու վայրը: Մասնավորապես, բնակարանի մակերեսի և տվյալ տարածքի համար մեկ քմ-ի միջին արժեքի արտադրյալը չպետք է գերազանցի 26,000,000 դրամը:

Ապահովագրությունը

• Պահանջվում է կատարել գրավադրվող գույքի և ձեր ու համավարկառուների՝ դժբախտ պատահարներից ապահովագրություն: Ի դեպ, ապահովագրությունը պետք է կատարվի Լիցենզավորված ապահովագրական ընկերությունների կողմից հօգուտ մեզ՝ վարկի մնացորդի չափով՝ ամեն տարի (պարտադիր):
• Ապահովագրավճարը՝ 0.15%:

Միջնորդավճարները • Վարկային հայտի ուսումնասիրման վճարը 10,000 դրամ է: Այն չենք վերադարձնում՝ անկախ վարկային հայտի բավարարումից կամ մերժումից:
• Վարկային հաշվի սպասարկման վճարը գանձում ենք միանվագ: Այն կազմում է վարկի գումարի 0,5%-ը՝ նվազագույնը 20,000 դրամ, առավելագույնը՝ 50,000 դրամ:
• Վարկի գումարը կանխիկ ստանալու դեպքում գանձում ենք կանխիկացման վճար՝ ըստ մեր սակագների:
Վարկի դիմումի մասին որոշման կայացման, ձեզ այդ մասին տեղեկացման և վարկի տրամադրման ժամկետները

• Որոշումը կայացնում ենք անհրաժեշտ փաստաթղթերը մեզ ներկայացնելուց հետո 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում: Վարկը տրամադրում ենք գույքի գրավադրման գործընթացն ավարտելուց հետո՝ 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում:
• Վարկի դիմումի վերաբերյալ որոշման արդյունքների մասին ձեզ տեղեկացնում ենք 1 (մեկ) բանկային օրվա ընթացում՝ բանավոր կամ ձեր ցանկության դեպքում՝ նաև գրավոր:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

  • Պետական տուրքեր և այլ ծախսեր
    • Գրավադրվող անշարժ գույքի գնահատում` 10,000-30,000 դրամ,
    • Նոտարական ձևակերպման ծախսեր՝ 10,000-30,000 դրամ (վճարում եք նոտարական գրասենյակում),
    • Գրավի գրանցման ծախսեր՝ նվազագույնը 36,500 դրամ (վճարում եք կադաստրի համապատասխան ստորաբաժանումում):
  • Պահանջվող փաստաթղթերի ցանկ
    • Վարկի դիմում:
    • Անձնագիր և սոցիալական քարտ կամ այն չունենալու մասին տեղեկանք, կամ միայն նույնականացման քարտ:
    • Տեղեկանք փաստացի բնակության վայրից, 3-րդ ձև (ձեռք բերվող և գրավադրվող բնակարանից):
    • Եկամուտների մասին տեղեկություններ՝
      • Տեղեկանք գործատուից, որտեղ նշվում է ձեր պաշտոնը, աշխատանքային ստաժը տվյալ կազմակերպությունում և ամսական եկամտի չափը (համախառն կամ զուտ, ընդ որում՝ զուտ եկամտի դեպքում պետք է տեղեկանքում համապատասխան նշում կատարվի): Տեղեկանքի տրամադրման ժամկետը մեզ ներկայացնելու օրվա դրությամբ չպետք է գերազանցի 30 օրացուցային օրը:
      • Տվյալներ նախկին զբաղվածության մասին (աշխատանքային գրկույքի պատճեն):
      • Քարտային հաշվի քաղվածք, եթե աշխատավարձը ստանում եք քարտի միջոցով:
      • Ձեր/համավարկառուի բանկային քարտի քաղվածքը, որտեղ նշված կլինի ամսական աշխատավարձի չափը (առկայության դեպքում):
    • Եթե ինքնազբաղված եք, ապա պետք է ներկայացնեք՝
      • Հարկ վճարողի հարկային համարը (ՀՎՀՀ),
      • Գրանցման վկայական, կանոնադրություն (առկայության դեպքում),
      • Գործունեության տվյալ տեսակով զբաղվելու թույլտվության փաստաթղթերը, եթե այդ գործունեության համար անհրաժեշտ է համապատասխան մարմինների թույլտվությունը,
      • Վերջին 1 տարվա ֆինանսական և հարկային հաշվետվությունները` հաստատված հարկային մարմինների կողմից: Վերջին 6 ամիսների եկամուտների և ծախսերի հաշվետվությունները/գրառումները (առկայության դեպքում):
    • Ամուսնության վկայական (առկայության դեպքում):
    • Անչափահաս երեխաների ծննդյան վկայական (առկայության դեպքում):
    • Անշարժ գույքի գնահատման հաշվետվություն:
    • Վաճառվող անշարժ գույքի սեփականության վկայականը:
    • Վաճառվող անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերման հիմքերը:
    • Համապատասխան գրավի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ փաստաթղթերը:
    • Անշարժ գույքի սեփականատերերի անձնագրերը:
    • Ձեզ և ձեր ամուսնուն պատկանող անշարժ գույքի վերաբերյալ տեղեկանք կադաստրից:
    • Մեր պահանջով այլ փաստաթղթեր:
  • Վարկի վերաբերյալ որոշման չափանիշները

    Դրական որոշման կայացման չափանիշները`

    • Մեր կողմից ընդունելի գրավադրվող գույքը և երաշխավորությունները,
    • Մշտական բնակության վայրը,
    • Կայուն եկամտի աղբյուրը,
    • Դրական կամ չեզոք վարկային պատմությունը,
    • Արժանահավատ և լիարժեք փաստաթղթերը:

    Մերժման չափանիշները`

    • Ոչ արժանահավատ փաստաթղթերը ներկայացնելը,
    • Բացասական վարկային պատմությունը,
    • Եկամտի աղբյուրի ռիսկայնությունը (անկայուն եկամուտներ, ոչ հստակ պարբերականությամբ եկամուտներ),
    • Գրավի պայմանագրի կամ երաշխավորության համաձայնագրերի կնքման համար անհրաժեշտ փաստաթղթեր չներկայացնելը:
  • Վարկի և տոկոսների մարումները
    • Բանկի կողմից տրամադրվող վարկային միջոցները մարվում են ամսեկան պարբերականությամբ։ Մարումները իրականացվում են վարկային պայմանագրով սահմանված գրաֆիկին համաձայն:
    • Վարկը մարում եք ամսական պարբերականությամբ՝ պայմանագրով սահմանված գրաֆիկի համաձայն:
    • Վարկը և տոկոսագումարները մարում եք հետևյալ երկու եղանակներից մեկով, ըստ ձեր ցանկության՝
      • «Անուիտետային» (հավասարաչափ ամսական մարում), որը փոփոխական մասերով ներառում է մայր գումարը և կուտակված տոկոսները,
      • «Զսպանակաձև» (փոփոխական ամսական մարում), որը ներառում է մայր գումարի մարումը՝ հավասար, իսկ կուտակված տոկոսները` փոփոխական չափով:
    • Տոկոսագումարների գծով հաշվարկները կատարվում են 365 օրացուցային օրերի համար: Եթե վճարման օրը ոչ աշխատանքային է, ապա վճարում եք դրան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում:
    • Ուշադրություն. Մինչև վարկի գործողության ժամկետի կեսը վարկի գումարի 50%-ից ավելին վաղաժամկետ մարելու դեպքում վճարում եք տուգանք՝ վարկի գումարի 50%-ը գերազանցող վաղաժամկետ վճարվող գումարի 1%-ի չափով:
  • ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
    • Տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամանակին չկատարելու դեպքում գրավադրված գույքը կարող է օրենքով սահմանված կարգով ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, իսկ ձեր մասին տեղեկատվությունը կգրանցվի Վարկային ռեգիստրում:
    • Վարկային պարտավորությունների չկատարման հետևանքով գրավի հաշվին պարտավորությունները մարելու դեպքում, եթե ձեր վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավի արժեքը չի բավարարում, ապա մենք (գործող օրենսդրության համաձայն) հնարավորություն ունենք կատարել վարկային պարտավորությունների մարումներ ձեր այլ գույքի հաշվին (առկայության դեպքում):
    • ՎՃԱՐՈՒՄ ԵՔ ՏՈՒՅԺԵՐ` ժամկետանց գումարի համար՝ 0,015% օրական, իսկ ժամկետանց տոկոսի համար՝ 0,1% օրական:
Թարմացվել է 17.11.2017 | 18:55:03